Պողպատե քարանձավները (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պողպատե քարանձավները
անգլ.՝ The Caves of Steel և ֆր.՝ Les Cavernes d'acier
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմիստիկական գրականություն, դրամա, Սպանություն փակ սենյակում, քրեական վեպ, գիտական ֆանտաստիկա և հակաուտոպիստական գրականություն
Ձևվեպ
ՀեղինակԱյզեկ Ազիմով
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանՆյու Յորք
ԿերպարներElijah Baley?, R. Daneel Olivaw?, Bentley Baley?, Jessie Navodny? և Julius Enderby?
ՀրատարակչությունDoubleday
Հրատարակվել էհունիս 1954
ՇարքՌոբոտների մասին շարք
ՆախորդՄայր Երկիր և The Positronic Man?
ՀաջորդՄերկ Արևը

«Պողպատե քարանձավները» (անգլ.՝ The Caves of Steel), Այզեկ Ազիմովի դետեկտիվ գիտաֆանտաստիկ գեղարվեստական վեպ, որը նվիրված է երկրային էլեյդ Բեյլի և սփեյսերների ռոբոտ Դանիել Օլիվոյի արկածներին[1]։ Առաջին անգամ տպագրվել է Galaxy Magazine ամսագրում 1953 թվականին, որպես առանձին գիրք հրատարակվել է 1954 թվականին Doubleday հրատարակչությունում[2]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները տեղի են ունենում հեռավոր ապագայում Երկրի վրա, որը ներառում է ժամանակակից Նյու Յորք քաղաքը և Նյու Ջերսին նահանգը։ Երկրաբնակները ստիպված են ապրել հսկա միլիոնանոց քաղաքներում, որտեղ տների փոխարեն հսկայական քարանձավային տարածքներ են՝ յուրաքանչյուրը հարյուր հազար, կիսաստորգետնյա և առանց պատուհանների բնակարաններով, որոնք ծածկված են հսկայական մետաղական գմբեթներով։ Մարդիկ օգտագործում են ատոմային էներգիա և սնվում են խմորասնկերով։ Նրանք ղեկավարվում են Համաշխարհային կառավարության և քաղաքային իշխանությունների կողմից։

«1953 թվականին ես մի վեպ գրեցի, որտեղ պատկերված էր մի աշխարհ, որտեղ բոլորն ապրում էին ստորգետնյա քաղաքներում՝ հարմարավետորեն փակված բաց երկնքի տակ։ Մարդիկ ասում էին. «Ինչպե՞ս կարող էիր պատկերացնել նման մղձավանջային իրավիճակ»։ Եվ ես զարմացած պատասխանում էր. «Ի՞նչ մղձավանջային իրավիճակ»։
- Իսահակ Ազիմով (1969). «Մթնշաղ և այլ պատմություններ», էջ 244.

Ազիմովը կլաուսրոֆիլ էր. նա պատկերել է այսօրվա ստորգետնյա գետնանցումները, որոնք իրար հետ կապված են մոլերով, առևտրի կենտրոններով և բազմաբնակարան շենքերով, և քանի դեռ ոչ ոք դուրս չի գալիս գմբեթներից, բնակչության մեծ մասը տառապում է դրանք լքելու ծայրահեղ վախից։

Նյու Յորքի կողքին գտնվում է Սփեյսթաունը՝ հատուկ վայր, որտեղ ապրում են սփեյսերները՝ հեռավոր անցյալում մարդկանց կողմից գաղութացված 50 մոլորակների բնակիչները։ Իրենց մոլորակներում սփեյսերները ռոբոտների հետ միասին ապրելու շնորհիվ գերազանցության են հասել տեխնոլոգիայի և ազատ ռեսուրսների օգտագործման մեջ, իսկ երկրացիների հետ բախումների դեպքում կարողանում են ավելի մեծ փոխհատուցում պահանջել։ Վերջին տարիներին քաղաքներում, նրանց ազդեցությամբ, աշխատողներին սկսում են փոխարինել ռոբոտները, ինչն առաջացնում է մեծ թվով աշխատողների դժգոհություն։ Նրանց մի զգալի մասն աջակցում է միջնադարյանների շարժմանը, որոնք հանդես են գալիս սփեյսերների հետ շփումները խզելու և քաղաքներից բնության մեջ կյանքին վերադառնալու օգտին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփեյսերների ռոբոտատեխնիկներ Հան Ֆաստոլֆը և Ռոջ Նամեննու (որոշ թարգմանություններում՝ Ռոյ Նեմմենտի) Սարթոնը զբաղվում են մարդանման ռոբոտների կոնստրուկտավորման խնդրով։ Սարթոնին ստեղծել է Ռ. Դանիել Օլիվոն, որի արտաքին տեսքը Սարթոնի արտաքինի ճշգրիտ կրկնությունն է։ Որոշ ժամանակ նա փորձում էր համոզել Երկրի կառավարությանը թուլացնել իր հակառոբոտային սահմանափակումները։ Սյուժեի սկզբում Սարթոնն արդեն սպանված է. սպանությունը կատարվել էր առավոտյան, Սփեյսթաունի նրա սեփական տան մոտ՝ բլաստերով։ Սկանդալից խուսափելու համար Նյու Յորքի ոստիկանությունը ստիպված է լինում հետաքննությունը հանձնել իր աշխատակցին՝ Էլեյդ Բեյլիին։ Սփեյսերսներն իրենց հերթին որպես գործընկեր հատկացնում են Ռոբոտ Դանիել Օլիվոյին, որը տեսողականորեն նույնական է մարդուն և սարքավորված է սկաներով, որն ի վիճակի է հայտնաբերել մարդկային զգացմունքները նրանց էնցեֆալոգրաֆիկ ալիքների միջոցով։

Բեյլիի առաջին վարկածն այն է, որ ոչ մի Դանիել Օլիվո էլ չկա, իսկ «իբր Օլիվոն» լիովին ողջ բժիշկ Սարթոնն է։ Այս տարբերակը նա ներկայացնում է սփեյսերներին, ինչին ի պատասխան Դանիելը կտրում է իր ձեռքը և ցուցադրում տեխնիկական «խճողակը»։

Ըստ երկրորդ վարկածի՝ Դանիելը սպանության հանցակից է, և բլաստերը բերել էր իր սննդի տոպրակով, որը ծառայում էր որպես մարդկային սնունդ ուտելու գործընթացն «ընդօրինակելու» համար։ Այնուամենայնիվ, դետեկտիվի կողմից հրավիրված Երկրի լավագույն ռոբոտատեխնիկը Դանիելի հետ զրույցից հետո հայտարարում է, որ իր ուղեղը ստեղծված է Առաջին օրենքի հիման վրա («ռոբոտը չի կարող վնասել մարդուն»), ուստի Դանիելը չէր կարող հանցակից լինել։ .

Ֆաստոլֆի հետ զրույցի ժամանակ նա Բեյլիին բացատրում է, որ սփեյսերները դիտմամբ ստեղծում են դժգոհ մարդկանց դաս։ Սփեյսերները երկար են ապրում (մինչև չորս հարյուր տարի. ինքը՝ Ֆաստոլֆը, երիտասարդ տեսք ունի, չնայած նա 160 տարեկան է), նրանց մոլորակները շատ հարմարավետ են, և, հետևաբար, նրանց համար դժվար է լքել դրանք։ Արդյունքում, արդեն մի քանի դար է, ինչ ոչ մի նոր մոլորակ չի բնակեցվել մարդկանցով։ Նա և Սարթոնը ակնկալում էին, որ գործազուրկները կփորձեն իրենց բախտն այլ աշխարհներում որոնել, բայց ագորաֆոբիայով տառապող երկրայինները դա չեն անում։ Դանիելը ստեղծվել է տեղեկություններ հավաքելու համար՝ պարզելու դրա պատճառները։ Սփեյսերներն իրենք ի վիճակի չեն դրան. ատրոֆացված իմունային համակարգերը թույլ չեն տալիս նրանց երկար ժամանակ մնալ երկրային քաղաքներում։

Բեյլին պարզում է, որ միջնադարյանները (նրա կինը՝ Հեզաբելը, ով նույնպես անմիջապես չսիրեց Դանիելին) գիտեին, որ Դանիել Օլիվոն ռոբոտ է, չնայած այս տեղեկատվության գաղտնիությանը և նրա մեջ ռոբոտ ճանաչելու գործնական անհնարինությանը, նույնիսկ վերոհիշյալ ռոբոտատեխնիկը սկզբում Օլիվոյին մարդու տեղ էր դրել։ Ի վերջո պարզվում է, որ ոստիկանական կոմիսար Էնդերբին, նրա վերադասը, նույնպես միջնադարային էր և փորձում էր ոչնչացնել Դանիելին։ Սակայն, պատահաբար կոտրելով ակնոցը՝ Էնդերբին սխալմամբ կրակում է հենց Սարտոնի վրա, ով բացել էր դուռը նրա առաջ։ Հանցագործության վայրի լուսանկարում հստակ երևում են ապակու բեկորներ, որոնք օպտիկապես նույնական են կոմիսարի նոր ակնոցներին։

Բեյլին Էնդերբիին մեղադրում է սպանության մեջ, սակայն նրան չի հանձնում իշխանություններին։ Փաստորեն, շանտաժի ենթարկելով նրան, Բեյլին պահանջում է, որ կոմիսարն միջնադարյանների շարժման մեջ իր հեղինակությունն ուղղորդի նոր մոլորակների գաղութացման գաղափարը խթանելու գործում։

Վեպում կարևոր տեղ է հատկացված աստվածաշնչյան՝ Հեզաբելի և Քրիստոսը ու մեղավորը պատմություններին։

Թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի ռուսերեն առաջին թարգմանությունը կատարել է Ֆ. Ա. Ռոզենթալը, որը հրատարակվել է «Детская литература» հրատարակչությունում, 1969 թվականին՝ ընդգրկելով մի ժողովածուի մեջ «Ես, ռոբոտ» շարքի և Ա. Կլարկի Լուսնային փոշի վեպի հետ միասին[3]։

Գործող անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլեյդ Բեյլի - ոստիկանության տեսուչ
  • Ռ. Դանիել Օլիվո - սփեյսեր մարդանման ռոբոտ
  • Ջուլիուս Էնդերբի - ոստիկանության կոմիսար
  • Հեզաբել Բեյլի - Էլեյդի կինը։

Շարքի այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիմովը Էլեյդ Բեյլի և ռոբոտ Դանիել Օլիվոյի արկածները շարադրել է նաև հետևյալ գիտաֆանտաստիկ ստողծագործություններում[4].

  • «Մերկ Արևը» վեպ (անգլ.՝ The Naked Sun, 1957);
  • «Արշալույսի ռոբոտներ» վեպ / The Robots of Dawn (1983),
  • «Ռոբոտներ և կայսրություն» վեպ / Robots and Empire (1985)
  • «Հայելային արտացոլում» պատմվածք / Mirror Image (1972)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Story Parade: The Caves of Steel – Press Coverage». 625.org. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 16-ին.
  2. "Books Published Today". The New York Times: 23. 4 February 1954.
  3. Айзек Азимов «Стальные пещеры» (ռուսերեն).
  4. «Title: The Caves of Steel». isfdb.org. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]