Մերի Բլեր
Մերի Բլեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 21, 1911[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Մակ-Ալեստեր, Օկլահոմա, ԱՄՆ[2][3] |
Վախճանի թիվ՝ | հուլիսի 26, 1978[1][2][4][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սոքուել, Սանտա Կրուս շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | նկարազարդող, նկարչուհի և կոնցեպտ-նկարիչ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0086304 |
Մերի Բլեր (անգլ.՝ Mary Blair, ծնունդով՝ Մերի Ռոբինսոն, անգլ.՝ Mary Robinson հոկտեմբերի 21, 1911[1][2][3][…], Մակ-Ալեստեր, Օկլահոմա, ԱՄՆ[2][3] - հուլիսի 26, 1978[1][2][4][…], Սոքուել, Սանտա Կրուս շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկյան գեղանկարչուհի, հայտնի է որպես The Walt Disney Company-ի կերպարների շարքը ստեղծող։ Բլերը աշխատել է «Փիթեր Փեն», «Մոխրոտը» և «Ալիսը հրաշքների աշխարհում» մուլտֆիլմերի էսքիզների համար։ Նրան է պատկանում Disneyland զբոսայգու It’s a Small World կերպարների ձևավորումը, ֆիեստայի տեսարանները El Rio del Tiempo-ի Epcot զբոսայգու «Մեքսիկա» տաղավարում և Disney's Contemporary Resort ներսում գտնվող հսկայական խճանկարը։ 1950-ականների մանկական մի քանի գրքեր, որոնք ներկայացնում են Բլերի նկարազարդումները, մինչ օրս էլ տպագրվում են։ Օրինակ՝ Can Fly Ռութ Քռաուս։ 1991 թվականին հետմահու պարգևատրվել է Դիսնեյի լեգենդներ մրցանակով:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Բրաունի Ռոբինսոնը ծնվել է 1911 թվականի հոկտեմբերի 21-ին Օկլահոմա նահանգի Մակ-Ալեստեր քաղաքում։ Նաղ մանկությունից տեղափոխվել է Տեխաս, իսկ հետո՝ յոթ տարեկան հասակում՝ Կալիֆոռնիա։ Ավարտելով Սան-Խոսե քաղաքի պետական քոլեջը՝ Մերին իրավունք է ձեռք բերել ուսումը շարունակելու Լոս-Անջելեսի արվեստի դպրոցում, ուր նրան դասավանդում էին այնպիսի նկարիչներ, ինչպիսիք էին Պրյուետ Քարթերը, Մորգան Ռասսելը և Լոուրենս Մյորֆին։ 1934 թվականին Մերին ամուսնացել է ԼԻ Էվերետտ Բլերի հետ (1911 թվականի հոկտեմբերի 1 - 1993 թվականի ապրիլի 19), ով ևս նկարիչ էր և անիմատորի եղբայր (1918-1994)։
Շուտով Մերին և Լի Բլերը աշխատանքի են անցնում Աբու Այվերկսի անիմացիոն արվեստանոցում։ Ապա Լին տեղափոխվում է աշխատելու Հարման Այսինգի արվեստանոցում , իսկ վերջնականապես՝ Ուոլթ Դիսնեյի մոտ։ 1940 թվականին ամուսնու օրինակի հետևեց նաև Մերի Բլերը։
Որոշ ժամանակով թողնելով ստուդիան՝ 1941 թվականին՝ Մերի Բլերը այլ նկարիչների շարքում Ուոլթի և Լիլիան Դիսնեյի հետ ուղևորվեց Հյուսիսային Ամերիկա մի հետազոտական առաքելությամբ՝ իրագործելու Ֆրանկլին Ռուզվելտի «Good Neighbor» ծրագիրը։ Ճանապարհորդության ժամանակ Մերին և Լին աշխատել են Saludos Amigos և The Three Caballeros լիամետրաժ մուլտֆիլմերի էսքիզների վրա, որում Մերին հիշատակվել է որպես արվեստի ղեկավար (art supervisor): Դրանից հետո Բլերը աշխատել է մի քանի մուլտֆիլմերի հավաքածուների (ներառյալ Fun and Fancy Free-ը) և երկու մասամբ անիմացիոն ժապավենների՝ Song of the South և So Dear to My Heart-ի վրա:
1950-ական թվականների սկզբին Դիսնեյի ստուդիան չափազանց հագեցած էր. գրեթե ամեն տարի թղարկվում էին լիամետրաժ մուլտֆիլմեր, և Մերի Բլերը հավատարմագրվում էր «Մոխրոտը» (1950), «Ալիսը հրաշքներ աշխարհում» (1951), և «Փիթեր Փեն» (1953) մուլտֆիլմերի մակագրերում։ Նշված ֆիլմերում, ինչպես նաև այդ տարիների ուրիշ շատ կարճամետրաժ մուլտֆիլմերում իրատեսորեն շոշափվում է Բլերի արվեստի ոճի ազդեցությունը։
«Փիթեր Փեն» - ի հետ կապված աշխատանքների ավարտից հետո Մերին հեռացավ Դիսնեյի ստուդիայից և սկսեց աշխատել որպես պատկերազարդող։ Նա անդամակցում էր Nabisco, Pepsodent, Maxwell House, Beatrice Foods և ուրիշ գործակալությունների գովազդային կազմակերպություններում։ Նրա գրչին են պատկանում նաև Simon & Schuster հրատարակչության համար տպագրված մի քանի գրքեր, որոնց մի մասը մինչ օրս վերահրատարակվում են։ Բացի այդ Բլերը պատրաստում էր սուրբծննդյան և զատկական դեկորացիաներ Radio City Music Hall-ի համար:
Դիսնեյի խնդրանքով, որը բարձր է գնահատել նկարչին իր գույնի զգացողության համար, Մերին աշխատել սկսեց It’s a Small World-ի ատրակցիոնի համար։ Այն նախատեսված էր 1964 թվականին Նյու-Յորքում կայացած Համաշխարհային ցուցահանդեսի համար։ Իսկ վերջինիս ավարտից հետո այն տեղափոխվեց Դիսնեյլենդ։ Ավելի ուշ ատրակցիոնի պատճենները պատրաստվեցին Magic Kingdom-ի համար Walt Disney World Resort-ում և Տոկիոյի, Ֆրանսիայի և Հոնկոնգի Դիսնեյլեդներում:
1967 թվականին Մերի Բլերը իրականացրեց Ապագա երկրների Դիսնեյլենդ զբոսայգում շենքերի գրանցումը։ Նրա աշխատանքը աչքի ընկավ մինչև 1998 թվականը՝ քանի դեռ նոր ատրակցիոնների կառուցման ընթացքում գրանցումը չէր հաստատվել։ 1968 թվականին Մերի Բլերի անունը հիշատակվեց նաև How To Succeed In Business Without Really Trying երաժշտական ներկայացման էկրանավորման մակագրերում։ Disney’s Contemporary Resort հյուրանոցում գտնվող 27 մետրանոց խճանկարը 1971 թվականից ի վեր մնում է որպես գլխավոր գրավչության առարկա:
Մերի Բլերը վախճանվել է 1978 թվականի հուլիսի 26-ին ուղեղային արյունազեղումից։ Նրա մահվան օրը համընկնում է մեկ ուրիշ հայտնի նկարիչ-մուլտիպլիկատորի՝ Ուինզոր Մաքքեյի (1867—1934) մահվան օրվա հետ, ով ստեղծել է առաջին մուլտիպլիկացիոն հերոսներից մեկին՝ դինոզավր Գերտիին։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Բլերի՝ Դիսնեյի հետ ընկերակցությունից դուրս նկարչական աշխատանքները լայն տարածում չունեն, սակայն վառ գույների և համարձակ ձևավորման շնորհիվ ոգեշնչման աղբյուր են ժամանակակից շատ արվեստագետների և անիմատորների համար։
Google- ը հարգանքի տուրք մատուցեց Բլերին 2011 թվականի հոկտեմբերի 21-ին ՝ նկարչի 100-ամյակի առթիվ՝ իր գլխավոր էջում տեղադրված պատկերանշանը ձևափոխելով նրա ոճով։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991 թվականին ետմահու շնորհվել է Դիսնեյի լեգենդները[6] մրցանակով։
- 1996 թվականին պարգևատրվել է Ուինզոր Մաքքեյի մրցանակով՝ սահմանված Անիմացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի հոլիվուդյան մասնաճյուղի կողմից։
Սեղմ մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերի Բլերը պատկերազարդումներ է կատարել հետևյալ գրքերի համար.
- Baby’s House (հեղինակ՝ Ջիլոլո Մաքքյու) (1950)
- I Can Fly (հեղինակ՝ Ռութ Քռաուս) (1951)
- The Golden Book of Little Verses (1953)
- The New Golden Song Book (1955)
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Blair, Mary [née Robinson, Mary Browne] // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary Animators — NY: Hal Leonard LLC, 2006. — P. 28. — ISBN 978-1-55783-671-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ghez D. The Hidden Art of Disney's Mid-Century Era: The 1950s and 1960s — Chronicle Books, 2018. — P. 55.
- ↑ 4,0 4,1 4,2 Ghez D. The Hidden Art of Disney's Mid-Century Era: The 1950s and 1960s — Chronicle Books, 2018. — P. 67.
- ↑ https://d23.com/walt-disney-legend/mary-blair/
- ↑ Disney Legends: Mary Blair
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Canemaker J., Blair M. The Art and Flair of Mary Blair: An Appreciation. — 2003. — 128 p. — ISBN 0-7868-5391-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մերի Բլեր Internet Movie Database
- Мэри Блэр в студии Диснея. Фотография ок. 1941 года
- Рекамный ролик A Meadow Gold ice cream (создан Мэри Блэр в стиле иллюстраций книги «I Can Fly»)
- Cartoon Modern’s Mary Blair Week
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Բլեր» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 21 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հուլիսի 26 մահեր
- 1978 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի պատկերազարդողներ
- Ամերիկացի նկարչուհիներ
- Ամերիկացի կին արվեստագետներ
- Ամերիկացի մուլտիպլիկատորներ
- Ամերիկացի գրաֆիկներ
- Ամերիկացի դիզայներներ