Jump to content

Մերի Ալիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Ալիս
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 3, 1941(1941-12-03)[1] կամ դեկտեմբերի 3, 1936(1936-12-03)[2]
Ծննդավայր՝Indianola, Միսսիսիպի, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հուլիսի 27, 2022(2022-07-27)[3][4] կամ հուլիսի 28, 2022(2022-07-28)[5]
Վախճանի վայր՝Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0019569

Մերի Ալիս (անգլ.՝ Mary Alice ; դեկտեմբերի 3, 1941(1941-12-03)[1] կամ դեկտեմբերի 3, 1936(1936-12-03)[2], Indianola, Միսսիսիպի, ԱՄՆ - հուլիսի 27, 2022(2022-07-27)[3][4] կամ հուլիսի 28, 2022(2022-07-28)[5], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ ), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Ալիս Սմիթը ծնվել է Միսիսիպի նահանգի Ինդիանոլա քաղաքում, Օզելար Յուրնակինի և Սեմ Սմիթի ընտանիքում[6]։ Բակալավրի աստիճանով ավարտելով Չիկագոյի պետական համալսարանը[7]՝ որոշ ժամանակ աշխատել է որպես տարրական դպրոցի ուսուցչուհի[8]։ 1960-ական թվականների կեսերից անցել է դերասանական աշխատանքի (սկզբնական շրջանում նաև գործընկեր դերասանների հագուստն է լվացել շաբաթական 200 դոլար վարձատրությամբ[9])։ 1987 թվականին արժանացել է Թոնի մրցանակի՝ թատերական բեմադրությունում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում՝ «Ցանկապատեր» ներկայացման մեջ իր տպավորիչ դերակատարմանի համար։ 1993 թվականին Էմմի մրցանակ է ստացել Դրամատիկական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում՝ «Ես կթռչեմ» հեռուստասերիալում կատարած աշխատանքի համար։ Մերի Ալիսը «Մատրիցային հեղափոխությունները» ֆիլմում և «Enter the Matrix» տեսախաղում Պիտիայի դերում փոխարինել է դերասանուհի Գլորիա Ֆոսթերին (2001 թվականին տեղի ունեցած նրա մահից հետո)։

2022 թվականի հուլիսի 28-ին հաղորդվեց Մերի Ալիսի մահվան մասին։ Ոստիկանության հաղորդման համաձայն՝ նա մահացել է Մանհեթենի իր տանը, բնական մահով[10][11][12][13]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1974 հֆ — The Sty of the Blind PigԱլբերտա Ուորեն
1974 ֆ — The Education of Sonny Carsonմայրիկ
1975 ս Ոստիկանուհին Police WomanՄառնի
1975 հֆ — Requiem for a NunՆենսի Մանիգո
1975 ս Սանֆորդն ու որդին Sanford and SonՖրենսիս Վիկտոր
1975 ս Լավ ժամանակներ Good TimesԼորետա Սիմփսոն
1975 ս — The DoctorsՈւիլմա
1975 ս Հոլվակների ընտանիքը The Family HolvakՍամանտա Ուիլսոն
1976 ֆ — SparkleԷֆֆի
1976 ս — InsightՔարեն Ֆուլլեր
1976 հֆ — Just an Old Sweet SongՀելեն Մեյֆիլդ
1976 ս Սերպիկո Serpicoհրեշտակ
1976 ս Տեսիլքներ VisionsԷվելին Բորել
1978 հֆ Օրենքի պահապանը՝ առանց զենքի Lawman Without a GunՄիննի Հեյուորդ
1980 հֆ — Joshua’s Worldտնային սպասուհի
1980 ս Իմ բոլոր երեխաները All My ChildrenԷլլի Գրանտ Հաբարդ
1981 ս ABC հատուկ՝ դպրոցից հետո ABC Afterschool Specialsմիսիս Գարթ
1983 հֆ — The Brass Ringմիսիս Հաուզեր
1984 ֆ Բիթ սթրիթ Beat StreetՔորա
1984 ֆ Ուսուցիչներ TeachersԼինդա
1984-1985 ս Ամերիկյան թատրոն American Playhouseկույր Լիլի / Էդիթ Մյուրեյ
1988-1989 ս Մի ուրիշ աշխարհ A Different WorldԼեթի Բոսթիք
1989 ս Բրյուսթեր կալվածքի կանայք The Women of Brewster PlaceՖաննի Մայքլ
1990 ֆ Քնել զայրացած To Sleep with AngerՍյուզի
1990 ս Լոսանջելեսյան օրենք L.A. LawՄաքսին Մենլի
1990 ֆ Զարթոնք Beat StreetՄարգարեթ
1990 ֆ Սնափառության խարույկ The Bonfire of the VanitiesԷննի Լեմ
1992 ֆ Մարքոլմ Իքս Malcolm Xուսուցչուհի
1992 ս Ես կթռչեմ I’ll Fly AwayՄարգարիտ Փեք
1993 ս Օրենք և կարգ Law & OrderՎիրջինյա Բրայան
1993 ֆ Աստղ է շտապ հարկավոր Life with Mikeyմիսիս Գորդոն
1993 ֆ Իդեալական աշխարհ A Perfect WorldԼոտի
1993 ս — Laurel AvenueՄեգի Առնեթ
1994 հֆ — The Vernon Johns StoryԱլտոնա
1994 ֆ Թանաքամանը The InkwellԷվելին
1994 հֆ — The MotherՉկա տվյալ
1995 հֆ Մենյու՝ սպանության համար Ray Alexander: A Menu for MurderԱդել Թոմփսոն
1995 ֆ — Heading HomeՄերի Ջոնս
1996 ֆ Անկողին՝ վարդերով Bed of RosesՌոուզ
1997 ս — OrleansЭлла Кларк
1999 ֆ Լոքո՝ սև լոբու սոուսով Catfish in Black Bean SauceԴոլորես Ուիլյամս
1999 ս Քոսբի CosbyԼորետա
1999 ֆ Ցանկության ծառը The Wishing TreeՄեթի
2000 ֆ Լուսանկարիչը The PhotographerՎայոլիթ
2000 ս Հրեշտակի հպումը Touched by an AngelՋորջիա Բիշոփ
2000 ս Փրովիդենս ProvidenceԷբբի Ֆրանկլին
2001 ս Հոգու սնունդ Soul Foodмиссис Петтауэй
2001 հֆ Ամերիկայի վերջին աղյուսագործը The Last Brickmaker in AmericaԴորոթի Քոբ
2002 ս Օզ բանտը OzՅուջինիա Հիլլ
2002 կֆ — The LifeԷմելին Քրեյն
2002 ֆ Արևաշող նահանգը Sunshine StateՅունիս Սթոուքս
2003 Enter the Matrix Enter the Matrix Պիթիա
2003 ֆ Մատրիցա։ Հեղափոխություն The Matrix RevolutionsՊիթիա
2004 ս Կրակագիծ Line of FireՋեքի Սայմոն
2004 ս Ատենակալները The JuryԷլեյն Նեբաթոֆ
2005 The Matrix Online — The Matrix Online Պիթիա
2005 ս Ոստիկանության սպան KojakՋոյս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 https://www.npr.org/2022/07/28/1114328656/actress-mary-alice-died
  3. 1 2 Mary Alice Smith,American film actress known for NBC's 'A Different World' dead at 80
  4. 1 2 Mary Alice, Actress in ‘A Different World’ and ‘Sparkle,’ Dies
  5. 1 2 Find A Grave — 1996.
  6. ↑ «Mary Alice Biography (1941-)». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 3-ին.
  7. ↑ «Alice, Mary 1941». www.encyclopedia.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  8. ↑ «Alice, Mary Encyclopedia.com». encyclopedia.com.
  9. ↑ McCann, Bob (2007). Encyclopedia of African American Actresses in Film and Television. McFarland. ISBN 9780786458042. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  10. ↑ Elizabeth Blair (2022 թ․ հուլիսի 28). «Tony and Emmy winning actress Mary Alice has died at age 85». NPR. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 29-ին.
  11. ↑ «Mary Alice Death: American Actress Mary Alice Smith has Passed Away at 85». Hausa New (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
  12. ↑ Jones, Alexis (2022 թ․ հուլիսի 28). «Mary Alice, A Different World and Sparkle Actress, Dead at 85: 'A Shoulder We All Stood On'; Mary Alice, who was best known for her roles in A Different World and Sparkle, died on Wednesday at her home in Manhattan». People. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  13. ↑ «BET – Mary Alice, 'Different World', 'Sparkle' Actress Dies – July 27, 2022». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ալիս» հոդվածին։