Մերիոն Բուլթոն Սթրաուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերիոն Բուլթոն Սթրաուդ
Դիմանկար
Ծնվել էմարտի 22, 1939(1939-03-22)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 22, 2015(2015-08-22) (76 տարեկան)
Մահվան վայրNortheast Harbor, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունChatham Hall? և Փենսիլվանիայի համալսարան
Մասնագիտությունֆոնդապահ և արվեստագետ
Զբաղեցրած պաշտոններթանգարանի տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ

Մերիոն Բուլթոն Սթրաուդ (անգլ.՝ Marion Boulton Stroud, մարտի 22, 1939(1939-03-22), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - օգոստոսի 22, 2015(2015-08-22), Northeast Harbor, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ), ամերիկացի հեղինակ ու թանգարանի տնօրեն, որը հատկապես ակտիվ է եղել ժամանակակից արվեստին աջակցելու հարցում։ Եղել է Ֆիլադելֆիայի Գործվածքների արհեստանոցի և թանգարանի հիմնադիրն ու տնօրենը, ինչպես նաև Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի հոգաբարձուն և ակտիվ աջակիցը[2]։ Հայտնի էր նաև «Քիփի» անունով[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1939 թվականի մարտի 22-ին և եղել ծերունական բժշկության ռահվիրա Մորիս Վիսթար Սթրաուդ 3-ի (1913–1990) և նրա առաջին կնոջ միակ երեխան[4][5][6]։ Ամուսնացել է Քլինթոն Դառլինգթոն Սվինգլի (1928–2013)[7] հետ 1980 թվականի փետրվարի 20-ին Տեխասի Նակոդոչես շրջանում[8]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլթոն Սթրաուդն ավարտել է Փենսիլվանիայի համալսարանն արվեստի պատմության մագիստրոսի կոչումով[9]։ Ավարտելուց հետո իր առաջին աշխատանքն ստացել է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում՝ որպես արվեստի վաճառքի և վարձույթի գծով տնօրեն։ Նա մեկ սենյակում բնակվել է այդ հաստատության ապագա տնօրեն Աննա դ'Հառնոնկուրի հետ[2]։

Բուլթոն Սթրաուդը Prints in Progress համայնքային կազմակերպության գեղարվեստական ղեկավարն էր և 1971-1977 թվականներին դասավանդում էր երեխաներին[2]։ Նաև հիմնադրել է Acadia Summer Arts Program (կամ «Kamp Kippy») միջազգային գեղարվեստական վերլուծական կենտրոնը Մեն նահանգի Մաունթ Դեզերթ կղզում[2][10]։

Ֆիլադելֆիայի գործվածքների արհեստանոցը և թանգարանը

1977 թվականին Ֆիլադելֆիա քաղաքում հիմնել է Գործվածքների արհեստանոցը, որպես ստուդիա, որտեղ նկարիչները կարող էին ուսումնասիրել անծանոթ մեթոդներ, մասնավորապես՝ գործվածքային արվեստը[11][12]։ Նրա նպատակն էր «ուսումնասիրել, ազատություններ ձեռք բերել, լինել նոր դիզայնի ստուդիա և լաբորատորիա, որը չի խոչընդոտվում կանոններով և նախադեպերով»[13]։ Նկարիչներին հրավիրում էին մասնակցելու «առանց նախապես մտածելու իրենց անելիքի մասին»[14]։ 1978 թվականին իր զարմիկ Պատերսոն Սիմսի օգնությամբ Բուլթոն Սթրաուդը երկու շաբաթով հյուրընկալել է 22 նկարիչների[14]։

Ժամանակի ընթացքում երկու շաբաթը դարձել է երկու տարի։ Հրավիրյալների թվում էին ճարտարապետներ, քանդակագործներ, նկարիչներ և արհեստավորներ։ Հյուրընկալվել են հարյուրավոր նկարիչներ[13], որոնց թվում՝ Ռոբերտ Վենտուրին, Լուիզա Բուրժուան, Կլես Օլդենբուրգը, Լոռնա Սիմփսոնը և այլք[10][14][15]։

Նյութերի և պատրաստի աշխատանքների հավաքածուն աճել է, և 1996 թվականին արվեստանոցն ընդլայնվել է՝ դառնալով Գործվածքների արհեստանոց և թանգարան[14]։

Բուլթոն Սթրաուդը կազմակերպում էր ցուցահանդեսներ, դասախոսություններ կարդում և գրում ու խմբագրում հրապարակումներ գործվածքների արհեստանոցի և թանգարանի համար։

Եղել է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի հոգաբարձու[9], նաև աշխատել Արվեստների ազգային նվիրատվության և Փենսիլվանիայի արվեստի խորհրդի կազմում[2]։ Ուիթնիի ամերիկյան արվեստի թանգարանի ազգային կոմիտեի հիմնադիր անդամ էր[16]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին ընտրվել է Ամերիկյան արհեստների խորհրդի պատվավոր գործընկեր[17]։ 2006 թվականին նահանգապետ Էդ Ռենդելը նրան ճանաչել է «Փենսիլվանիայի հարգարժան դուստրերից» մեկը[18] և նա ստացել է Մենի նահանգապետի Սկոուհեգան «արվեստին և արվեստագետներին բացառիկ ծառայության» համար տրվող մրցանակը[2][9][19]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլթոնը մահացել է 2015 թվականի օգոստոսի 22-ին Մեն նահանգի Նորթիսթ Հարբոր գյուղում[10]։ 2016 թվականին նրա արվեստի հավաքածուի մեծ մասը (այդ թվում՝ Ջորջիա Օ’Քիֆի չորս գործ) հանվել է վաճառքի, որի հասույթն ուղղվելու էր Մարիոն Բուլթոն «Քիպի» Սթրաուդ հիմնադրամին՝ գործվածքների արհեստանոցին և թանգարանին շարունակական աջակցություն ցույց տալու նպատակով[20]։ Նրա հավաքածուն պարունակում էր շուրջ 1,500 արվեստի ստեղծագործություն, որոնց թվում՝ Ջորջիա Օ’Քիֆի, Հենրիետա Շորի, Մարդսեն Հարթլիի, Ջորջ Վեսլի Բելոուսի, Արթուր Դոուվի, Ջոզեֆ Ստելլայի ու Էնդի Ուորհոլի աշխատանքները[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.craftcouncil.org/resources-programs/acc-awards/college-of-fellows
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «30 Anniversary Gala Benefit Program»։ ArtTable։ April 16, 2011։ էջ 51։ Արխիվացված է օրիգինալից 25 June 2016-ին։ Վերցված է 14 April 2016 
  3. Hirsch Faye (April 6, 2010)։ «A Life in Smoke and Thread»։ Art in America։ Վերցված է 5 January 2015 
  4. Cipriano Ralph (May 3, 1990)։ «Dr. Morris W. Stroud 3d, A Pioneer In Geriatric Care»։ The Philadelphia Inquirer։ Վերցված է 14 April 2016 
  5. «Dr. Morris Stroud, 76, Specialist in Geriatrics»։ The New York Times։ May 5, 1990։ Վերցված է 14 April 2016 
  6. «Morris Wistar III STROUD»։ Surname Index։ Արխիվացված է օրիգինալից 5 May 2016-ին։ Վերցված է 14 April 2016 
  7. «Clinton Darlington Swingle (May 15, 1928 – January 27, 2013)»։ The Fabric Workshop and Museum։ Վերցված է 14 April 2016 
  8. «Clinton Swingle»։ Marriage and Divorce Records։ Արխիվացված է օրիգինալից 10 May 2017-ին։ Վերցված է 14 April 2016 
  9. 9,0 9,1 9,2 Cascone Sarah (August 27, 2015)։ «Tributes Pour in for Beloved Art Patron Marion 'Kippy' Boulton Stroud, Who Tragically Took Her Own Life»։ Artnet News։ Վերցված է 14 April 2016 
  10. 10,0 10,1 10,2 Salisbury Stephan (August 26, 2015)։ «Marion 'Kippy' Stroud, Fabric Workshop founder, dies at 76»։ The Philadelphia Inquirer։ Վերցված է 2016-03-04 
  11. Fleeson Lucinda (December 4, 1992)։ «The Art Of Crafts The Fabric Workshop, Celebrating Its 15th Anniversary, Has Let Artists Run Wild With Their Imaginations On Cloth, Metal – Even Toilet Paper»։ The Philadelphia Inquirer։ Վերցված է 15 April 2016 
  12. «Our History»։ Fabric Workshop and Museum։ Վերցված է 14 April 2016 
  13. 13,0 13,1 Jackson Lesley (2007)։ Twentieth-Century pattern design : textile & wallpaper pioneers։ New York: Princeton Architectural Press։ էջ 192։ ISBN 9781568987125։ Վերցված է 15 April 2016 
  14. 14,0 14,1 14,2 14,3 Rush Michael (February 2, 2003)։ «Starting with Fabric, Branching into Everything»։ The New York Times։ Վերցված է 5 January 2015 
  15. «Robert Venturi, Denise Scott Brown & Associate»։ The Fabric Workshop and Museum։ Վերցված է 15 April 2016 
  16. Whitney Museum of American Art (August 26, 2015)։ «MARION Boulton STROUD (1939–2015)»։ The New York Times։ Վերցված է 15 April 2016 
  17. «American Craft Council College of Fellows»։ American Craft Council։ Արխիվացված է օրիգինալից 24 January 2014-ին։ Վերցված է 14 April 2016 
  18. «PA Governor Rendell, First Lady to Recognize Eight Distinguished Daughters of Pennsylvania»։ PR Newswire։ October 4, 2006։ Վերցված է 14 April 2016 
  19. «Marion Stroud (1939–2015) Obituary»։ The New York Times։ August 27, 2015։ Վերցված է 14 April 2016 
  20. 20,0 20,1 Salisbury Stephan (April 12, 2016)։ «Part of Kippy Stroud's art collection will be sold to support Fabric Workshop and Museum»։ The Philadelphia Inquirer։ Վերցված է 13 April 2016