Մեհմեդ Քեմալ
Մեհմեդ Քեմալ | |
Մասնագիտություն՝ | ուսուցիչ |
---|---|
Ծննդյան օր | մարտի 1, 1884 |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Վախճանի օր | ապրիլի 10, 1919 (35 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Թաղված | Քադըքյոյ |
Մեհմեդ Քեմալ բեյ[1], (թուրքերեն՝ Mehmed Kemal Bey, մարտի 1, 1884, Բեյրութ, Լիբանան - ապրիլի 10, 1919, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), օսմանյան պետական և քաղաքական գործիչ, Առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարիներին Յոզգաթի նահանգի և Պողազլյան գավառի կառավարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական կամավորական ուժերը, ովքեր դաշնակից էին ռուսական կառավարությանը, իբր, հարձակվել են թուրքաբնակ գյուղերի վրա և ջարդեր կազմակերպել։ Իշխող «Միություն և առաջադիմություն» կուսակցության հրամանով արևելյան նահանգներում բնակվող հայերին ստիպողաբար սկսեցին քշել դեպի Սիրիայի անապատներ։ Գործընթացի ղեկավարման համար առաջարկվեց Մեհմեդ Քեմալի թեկնածությունը։ Քեմալը համաձայնվեց դառնալ գործընթացի պարագլուխը։ Պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո, «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը կազմացրվեց և իշխանության գլուխն անցավ «Ազատություն և համաձայնություն» կուսակցությունը։ Նոր կառավարությունը աշխատանքից հեռացրեց նախկին կառավարության տարիներին աշխատած պետական գործիչներին և այդ պաշտոններում նշանակել իր կողմնակիցներին։ Կառավարիչ Մեհմեդ Քեմալը մեղադրվել է հայ ժողովրդի ջարդերի նախաձեռնության մեջ։ Նա հայտարարում էր, որ իրեն մեղադրում են բռնազավթված տարածքների կեղեքման մեջ։ Հրապարակված զեկույցներից մեկի համաձայն Քեմալի կողմնակիցները ձմեռային օրերին հայերին զրկել են բնակարանից և ապրուստից, սպուգները մեխում էին ոտքերին և թողնում, որ տանջամահ լինեին։ Երբ Քեմալին հարցրել են, թե ինչու է նա արել, վերջինս պատասխանել է, որ կատարել է իրեն տված հրամանը։ Հարցաքննություններից մեկի ժամանակ նա նշել է, որ մարդկայնորեն է վերաբերվել տեղահանվածների հետ։ «Ես երբեք սվին չեմ կիրառել նրանց նկատմամբ։ Ես խղճի խայթ չեմ զգում։ Ես չեմ հրամայել սպանել ինչ-որ մեկին»,- նշել է Քեմալը հարցաքննության ժամանակ։ Արդյունքում, դատարանը որոշել է մահապատժի ենթարկել նրան։
Փադիշահ Մուհամմեդ VI-ը հավանություն չի տվել մահապատժի մասին դատարանի որոշմանը՝ նշելով, որ երկրում տեղի են ունենում գործընթացներ և խնդրել, որ վերանայեն որոշումը՝ դիմելով շեյխուլիսլամին։ Շեյխուլիսլամ Մուստաֆա Սադրին հրաժարվել է վերանայել որոշումը։ Մահապատժի գործընթացը տեղի է ունեցել 1919 թվականի ապրիլի 10-ին Ստամբուլի Բեյազիդ հրապարակում։
Մահապատժից հետո 1922 թվականի դեկտեմբերի 14-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը Մեհմեդ Քեմալին, Ուրֆայի կառավարիչ Նուսրեթ բեյին և Դիարբեքիրի կառավարիչ Ռեշիդ բեյին հայտարարել է «Շեհիդ միլլի» (ռազմական շեհիդ)։ Բացի այդ, Մեհմեդ Քեմալի պապին՝ Արիֆ բեյին, Աթաթուրքը ընդունել է իր գրասենյակում և երախտիքի խոսքեր հայտնել։ Աթաթուրքը ասել է, որ ցանկանում է որդեգրել նրա թոռներին։ Արիֆը պատասխանել է, որ երեխաները իր որդու հարստությունն էին։ Արիֆը խնդրել է «պետության հորը», որ երեխաները մնան իր մոտ։ Փոխարենը, Աթաթուրքը առաջարկել է Արիֆին ստանալ փոխհատուցումներ։ Արդյունքում, Մեջլիսի կողմից ընդունվել է որոշում, համաձայն որի Արիֆ բեյին տրամադրվել է չորս սենյականոց բնակարան Բեշիքթաշում, մեկ տուն Բեյօղլուում և ցմահ թոշակ բոլոր թոռներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհմեդ Քեմալ» հոդվածին։ |