Մեհմեդ Վեհիբ փաշա
Մեհմեդ Վեհիբ փաշա թուրքերեն՝ Mehmet Vehib Kaçı | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1877 |
Ծննդավայր | Յանինա, Հունաստան |
Մահացել է | 1940 կամ հունիսի 13, 1940[1] |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա[2] |
Գերեզման | Քարաջաահմեթ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Օսմանյան ռազմական քոլեջ |
Մասնագիտություն | սպա |
![]() |
Մեհմեդ Վեհիբ փաշա (թուրքերեն՝ Mehmed Vehip Paşa, 1877, Յանինա, Հունաստան - 1940 կամ հունիսի 13, 1940[1], Ստամբուլ, Թուրքիա[2]), թուրք զինվորական գործիչ, գեներալ-լեյտենանտ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է զորքերի Հյուսիսային խմբի (գործել է Դարդանելում), իսկ պատերազմի վերջին՝ Կովկասյան ճակատի հրամանատար։ 1917 թվականի դեկտեմբերի 15-ի Բրեստի զինադադարի կնքումից հետո, երբ պարզ է դառնում, որ Արևմտյան Հայաստանը մնալու է Թուրքիայի տիրապետության տակ, դիմում է Անդրկովկասյան կոմիսարիատին՝ առաջարկելով «փոխադարձ արդարության» հիման վրա հաշտություն կնքել Թուրքիայի և Հարավային Կովկասի միջև, սակայն 1917 թվականի հունվարի 30-ին հարձակում է սկսում կովկասյան ճակատում՝ իր իսկ պնդմամբ «հայկական բռնություններից մուսուլմանների շահերի պաշտպանության» պատրվակով։ 1918 թվականի փետրվարի 14-ին Վեհիբ փաշայի զորքերը զավթում են Երզնկան, փետրվարի 24-ին՝ Տրապիզոնը, իսկ մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը։ Սարդարապատի մոտ պարտության է մատնվում հայկական զորքերի կողմից։ Խալիլ և Նուրի փաշաների հետ կազմակերպել է հայկական կոտորածներ Արևելյան Հայաստանում, այդ թվում՝ Արցախում։
1919-20 թվականների Երիտթուրքերի դատավարության ժամանակ վկայել է, որ պատերազմի ընթացքում հայերին բնաջնջելու հարցը վճռվել է «Միություն և առաջադիմություն» («Իթթիհաթ վե թերաքքի») կուսակցության կենտկոմում։ Եղել է քեմալական շարժման հակառակորդ, ինչի համար 1923 թվականին հեռացվել է բանակից և զրկվել քաղաքացիությունից։ Մինչև 1939 թվականը եղել է վտարանդու կարգավիճակում։
![]() |
Վեհիբ փաշա Վիքիպահեստում |
---|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #104777495X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1877 ծնունդներ
- Հունաստանում ծնվածներ
- 1940 մահեր
- Հունիսի 13 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Օսմանյան ռազմական քոլեջի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայաստանն Առաջին համաշխարհային պատերազմում
- Արևմտյան Հայաստանն Առաջին համաշխարհային պատերազմում
- Արևելյան Հայաստանը Առաջին համաշխարհային պատերազմում
- Օսմանյան կայսրության զինված ուժեր
- Ռազմական պատմություն
- Թուրքիայի զինված ուժեր
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած օսմանյան զինվորականներ
- Օսմանյան գեներալներ
- Հայոց ցեղասպանություն
- Փաշաներ
- Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության ռազմական գործիչներ
- Բալկանյան պատերազմներում Օսմանյան կայսրության ռազմական գործիչներ
- Օսմանյան բանակի գեներալներ
- Օսմանյան կայսրության ալբանացիներ
- Պատերազմի օսմանյան բանտարկյալներ
- Հայոց ցեղասպանության ականատեսներ
- Ալբանական ծագմամբ թուրքեր
- Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմում