Մելա Մուտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելա Մուտեր
ֆր.՝ Mela Muter
Mela Mutermilch.jpg
Ի ծնելեհ.՝ Maria Melania Klingsland[1]
Ծնվել էապրիլի 26, 1876(1876-04-26)[2][3]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 16, 1967(1967-05-16)[4][5][6][…] (91 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[7]
ՔաղաքացիությունFlag of France (1958–1976).svg Ֆրանսիա և Flag of Poland (1927–1980).svg Լեհաստան
ԿրթությունԳրանդ Շոմեր ակադեմիա և Կոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներL'Onyar a Girona?
ՈւսուցիչMiłosz Kotarbiński?
Պարգևներ
ԱմուսինRaymond Lefebvre? և Michal Mutermilch?[8]
Commons-logo.svg Mela Muter Վիքիպահեստում

Մելա Մուտեր (լեհ.՝ Mela Muter, Մարիա Մելանիա Մուտերմիլխ լեհ.՝ Maria Melania Mutermilch, ապրիլի 26, 1876(1876-04-26)[2][3], Վարշավա, Ռուսական կայսրություն - մայիսի 16, 1967(1967-05-16)[4][5][6][…], Փարիզ[7]), Լեհաստանում առաջին պրոֆեսիոնալ հրեա նկարչուհին։ Կյանքի մեծ մասն ապրել է Ֆրանսիայում[9][10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Մելանիա Մուտերմիլխը ծնվել է 1876 թվականին Վարշավայում, հարուստ հրեա առևտրական Ֆաբիան Քլինգսլանդի ընտանիքում։ Նրա եղբայրը՝ Զիգմունտ Քլինգսլենդը, եղել է լեհ դիվանագետ և գրականագետ։ 1892 թվականին ավարտել է ավագ դպրոցը` պատրաստվելով ուսանել երաժշտություն և նկարչություն, այնուհետև հաճախել է Միլոշ Կոտարբինսկու վարած Կանանց գծագրության և նկարչության դպրոց։ 1899 թվականին Վարշավայում ամուսնացել է Միխալ Մուտերմիլխի հետ։ Նրանք ունեցել են մեկ որդի։ 1901 թվականին տեղափոխվել են Փարիզ։ Մուտերը կրթությունը շարունակել է Կոլարոսի և Գրանդ Շոմեր ակադեմիաներում։ 1902 թվականից աշխատանքները ցուցադրել է Փարիզյան սալոնում, մասնակցել է Անկախների սալոնի, Société Nationale des Beaux-Arts-ի, Salon des Tuileries-ի և Salon des Femmes-ի ցուցահանդեսներին, ինչպես նաև աշխատանքները ցուցադրել է Լեհաստանում։ Մուտերը Փարիզում եղել է հայտնի դիմանկարիչ։ Նա նաև նկարազարդումներ է արել ֆրանսիական Clarté ամսագրի համար։ Մուտերը եղել է Փարիզի դպրոցի ճանաչված արվեստագետների խմբի առաջին անդամներից[10][11]։

Ֆրանսիացի գրող Ռայմոն Լեֆևրի հետ ունեցած սիրային կապի պատճառով ամուսնուց բաժանվել է։ Լեֆևրը մահացել է 1920 թվականին։ Մուտերը սկսել է հետաքրքրվել քրիստոնեությամբ և 1923 թվականին մկրտվել է։ Նրա որդին մահացել է 1924 թվականի դեկտեմբերին, ինչը պատճառ դարձավ, որ նա խորը ընկճախտ ապրի։ Մուտերին ցավ է պատճառել նաև ընկերոջ՝ Ռայներ Մարիա Ռիլկեի մահը։ 1927 թվականին Մուտերը ֆրանսիական քաղաքացիություն է ստացել։ Նա անդամագրվել է Société Nationale des Beaux-Arts (Գեղարվեստի ազգային միություն) և Société des Femmes Artistes Modernes (Ժամանակակից արվեստագետ կանանց միություն)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ Ֆրանսիայի գերմանական օկուպացիայի ժամանակ, Մուտերը թաքնվել է Ֆրանսիայի հարավում։ Տեսողության կորստի պատճառով նա որոշ ժամանակ ի վիճակի չէր նկարել։ 1953 թվականին Փարիզում կայացել է նրա աշխատանքների հետահայաց ցուցադրությունը։ 1965 թվականին Մուտերը կատարակտային վիրահատություն է տարել և կրկին կարողացել է զբաղվել գեղանկարչությամբ և աշխատանքները ներկայացրել է Քյոլնում, Փարիզում և Նյու Յորքում[10][11]։

Մուտերը մահացել է Փարիզի իր ստուդիայում՝ 91 տարեկան հասակում[9][11]։ Թաղված է Բանյո (ֆր.՝ Cimetière parisien de Bagneux) գերեզմանատանը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.enciclopedia.cat/ec-gec-0045150.xml
  2. 2,0 2,1 Mela Muter (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Mela Muter — 2008.
  6. 6,0 6,1 6,2 Swartz A. Mela Muter — 2007.
  7. 7,0 7,1 7,2 Union List of Artist Names — 2009.
  8. (unspecified title)ISBN 97884612-2004-5
  9. 9,0 9,1 «Mela Muter (1876-1967)»։ Shalom magazine (ֆրանսերեն) 
  10. 10,0 10,1 10,2 «Sovereign empress of drawing and colour – Mela Muter (1876–1967)»։ Museum of the History of Polish Jews։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-02-ին։ Վերցված է 2019-04-03 
  11. 11,0 11,1 11,2 «Mela Muter 1876-1967»։ Jewish Women's archive 
  12. «Mela Muter» (լեհերեն)։ Uniwersytet Mikołaja Kopernika 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jan Jagielski: Przewodnik po cmentarzu żydowskim w Warszawie przy ul. Okopowej 49/51. Z. 1, Kwatery przy Alei Głównej. Warszawa: Towarzystwo Opieki nad Zabytkami. Społeczny Komitet Opieki nad Cmentarzami i Zabytkami Kultury Żydowskiej w Polsce, 1996, s. 88. ISBN 83-90-66296-5.