Մեթե Գազոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեթե Գազոզ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝archer
Երկիր՝ Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 8, 1999(1999-06-08) (24 տարեկան)
Ծննդավայր՝Ստամբուլ, Թուրքիա

Մեթե Գազոզ (թուրքերեն՝ Mete Gazoz. հունիսի 8, 1999(1999-06-08), Ստամբուլ, Թուրքիա), թուրք նետաձիգ[3], ով Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել տղամարդկանց անհատական մրցապայքարում[4]։ Նա մասնակցել է նաև Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացված 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին։ 2023 թվականին Բեռլինում կայացած նետաձգության աշխարհի առաջնությունում չեմպիոն է հռչակվել՝ լարված եզրափակչում հաղթանակ տանելով կանադացի հմուտ նետաձիգ Էրիկ Փիթերսի նկատմամբ և դառնալով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած առաջին թուրք նետաձիգը։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազոզը նետաձգության պարապմունքների հաճախել է 2010 թվականից։ 2013 թվականին նշել է իր նորամուտը միջազգային մրցասպարեզում[5]՝ Չինաստանի Վուքսի քաղաքում անցկացված նետաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունում թիմային հաշվարկով նվաճելով արծաթե մեդալ[6]։

2014 թվականի մասնակցել է Չինաստանի Նանկին քաղաքում կայացած ամառային պատանեկան օլիմպիական խաղերին, 2015 թվականին՝ Բաքվում անցկացված եվրոպական խաղերին[7], 2015 թվականին՝ Կոպենհագենում՝ նետաձգության աշխարհի առաջնությանը[8]։ Գազոզը արծաթե մեդալ է նվաճել «Recurve Cadet Men» մրցաշարում 2015 թվականին Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքում անցկացված Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությունում[9] և ևս մեկ արծաթե մեդալ «Recurve Junior Men Team» մրցաշարում՝ Անկարայում, 2016 թվականի աշխարհի մարզադահլիճային նետաձգության առաջնությունում[10]։

Նա իր թիմակից Յասեմին Անագյոզի հետ բրոնզե մեդալ է նվաճել պատանիների խառը թիմային մրցաշարում 2017 թվականին Արգենտինայի Սանտա Ֆե նահանգի Ռոսարիո քաղաքում անցկացված նետաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունում։

Արծաթե մեդալի է արժանացել պատանիների անհատական պայքարում 2018 թվականին ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգի Յանկտոն քաղաքում անցկացված նետաձգության աշխարհի մարզադահլիճային առաջնությունում[11]։

2018 թվականին Իսպանիայի Տարագոնա քաղաքում անցկացված Միջերկրածովյան խաղերում ոսկե մեդալ է նվաճել 70 մ կարգում անցկացված անհատական մրցումներում[12]։

Մեթե Գազոզը Տոկիոյի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել տղամարդկանց անհատական նետաձգության մեջ՝ իր երկրին բերելով պատմության մեջ առաջին օլիմպիական մեդալը նետաձգության ասպարեզում։ Ընդ որում՝ եզրափակիչ մրցամարտում 6-4 հաշվով հաղթեց աշխարհի ուժեղագույն նետաձիգի համբավը վայելող իտալացի Մաուրո Նեսպոլիին[13][14]։

Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացված նետաձգության Եվրոպայի 2022 թվականի առաջնությունում նա նվաճել է բրոնզե մեդալ տղամարդկանց անհատական մրցումներում[15][16]։

2023 թվականին նետաձգության համաշխարհային ֆեդերացիայի կողմից երրորդ անգամ ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ նետաձիգ և արժանացավ մրցանակի. նախկինում նա այդ պարգևն ստացել էր 2018 և 2021 թվականներին[17]։

Պատիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նետաձգության համաշխարհային ֆեդերացիա
Տարվա լավագույն տղամարդ նետաձիգ (3)՝ 2018, 2021, 2023[17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.milliyet.com.tr/skorer/son-dakika-milli-okcu-mete-gazoz-altin-madalya-kazandi-tarih-yazdi-6563711
  2. 2,0 2,1 https://www.ntvspor.net/olimpiyat/mete-gazoz-olimpiyat-sampiyonu-6104f63ee7d8b1f554560efa
  3. «Mete Gazoz». worldarchery.sport. World Archery Federation. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  4. «TURKSPORU – Türk sporunu her şeyimizle destekliyoruz». turksporu.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  5. «Mete Gazoz». worldarchery.sport. World Archery Federation. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  6. «2014 Nanjing Yaz Gençlik Olimpiyat Oyunları». olimpiyatkomitesi.org.tr (թուրքերեն). Türkiye Milli Olimpiyat Komitesi. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  7. «2015 Bakü Avrupa Oyunları». olimpiyatkomitesi.org.tr (թուրքերեն). Türkiye Milli Olimpiyat Komitesi. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  8. «2015 World Archery Championships: Entries by country» (PDF). ianseo.net. էջեր 7–18. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  9. «EYC Klagenfurt 2015 – Final Results». archeryeurope.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  10. «World Archery Indoor Championships – 2016 Ankara, Turkey – Cpmplete Book» (PDF). ianseo.net. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  11. «Mete Gazoz dünya ikincisi oldu!». Hürriyet (թուրքերեն). 2018 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  12. «ATHLETE PROFILE: GAZOZ Mete». tarragona2018.cat (անգլերեն). 2018 Mediterranean Games. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  13. «Turkey wins 1st-ever Olympic medal in archery». aa.com.tr. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  14. «Mete Gazoz wins the Tokyo 2020 Olympic Games». worldarchery.sport. World Archery Federation. 2021 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
  15. Houston, Michael (2022 թ․ հունիսի 12). «German top seeds lose recurve finals at European Archery Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2022 թ․ հունիսի 12-ին.
  16. «2022 European Archery Championships Results Book» (PDF). World Archery Europe. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 12-ին.
  17. 17,0 17,1 «Türkiye's Mete Gazoz named 'best men's recurve archer' of 2023». TRT World. 2023 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mete Gazoz at the World Archery Federation
  • Mete Gazoz at Olympedia
  • Mete Gazoz at Olympics.com
  • Mete Gazoz at the Turkish National Olympic Committee
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթե Գազոզ» հոդվածին։