Մեգ Ուայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեգ Ուայթ
Meg White.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Meg White
Ի ծնե անունանգլ.՝ Megan Martha White
Ծնվել էդեկտեմբերի 10, 1974(1974-12-10)[1][2] (46 տարեկան)
Grosse Pointe Farms, Ուեյն շրջան, Միչիգան, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերռոք, ալտերնատիվ ռոք և գարաժ ռոք
Մասնագիտությունլուսանկարիչ, երաժիշտ, դերասանուհի, percussionist, երգչուհի և կիթառահար
Գործիքներհարվածային համակարգ, percussion?, վոկալ, կիթառ և երգեհոն
ԼեյբլWarner Bros. Records, V2 Records?, Third Man Records?, Sub Pop, Sympathy for the Record Industry?, XL Recordings և Italy Records?
ԿրթությունGrosse Pointe North High School?
ԱնդամակցությունThe White Stripes
ԱմուսինՋեք Ուայթ և Jackson Smith?[3]
Կայքwhitestripes.com
Meg White Վիքիպահեստում

Մեգան (Մեգ) Մարտա Ուայթ (անգլ.՝ Megan Martha White, դեկտեմբերի 10, 1974(1974-12-10)[1][2], Grosse Pointe Farms, Ուեյն շրջան, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի թմբկահարուհի, հայտնի է որպես The White Stripes խմբի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Միչիգան նահանգի Գրոս Փոյնթ Ֆարմսում՝ Ուոլտեր Ուայթ կրտսերի և Քեթրին Ուայթի ընտանիքում։ Մեծացել է Դետրոյթի հարուստ արվարձանում՝ ծնողների և քրոջ՝ Հիզերի հետ։

1990-ականների սկզբին, Դետրոյթի արվարձանում գտնվող Memphis Smoke-ում բառմեն աշխատելով հանդիպել է սկսնակ երաժիշտ Ջոն Էնթոնի Գիլլիսին։ Նրանք ամուսնացել են 1996 թվականի սեպտեմբերի 21-ին։ Ջոնը, ով անսովոր մոդայի կողմնակից է, որոշեց իրեն վերցնել կնոջ ազգանունը; Նույն թվականին Մեգը առաջին անգամ նստեց հարվածային գործիքների առջև։ Նա երբեք չէր պատրաստվում բեմում մասնագիտորեն ելույթ ունենալ։ Ըստ Ջեքի, նա ուղղակի ինչ-որ կերպ խնդրել է Մեգին նվագակցել փորձերի ժամանակ, և այն անսպասելիորեն հաջող է հնչել։

Ջեքը և Մեգը բաժանվել են 2000 թվականի մարտի 24-ին։

The White Stripes-ը 2007 թվականի սեպտեմբերի 11-ին ստիպված էր եղել չեղարկել իր շրջագայության 18 համերգ, քանի որ Մեգի մոտ խուճապային գրոհ էր տեղի ունեցել[4]։ Նրա առողջական խնդիրների պատճառով ստիպված էին չեղարկել Մեծ Բրիտանիայի շրջագայությունը, սակայն 2008 թվականի հունիսին առողջացած թմբկահարուհին բեմ է դուրս եկել The Raconteurs-ի հետ միասին Դետրոյթում համերգի ժամանակ։

2009 թվականի մայիսի 3-ին պաշտոնապես հաստատվել են Մեգի և Ջեքսոն Սմիթի նշանադրության լուրերը, վերջինս Ֆրեդ Սմիթի և Փաթի Սմիթի որդին է։ 2009 թվականի մայիսի 22-ին զույգը ամուսնացել է[5]։ Հարսանիքը տեղի է ունեցել Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում՝ Ջեքի տան բակում[6]։

2013 թվականին Սմիթը և Ուայթը բաժանվել են[7]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեգ Ուայթը հայտնվել է Whirlwind Heat խմբի «Pink» սինգլի շապիկի վրա։
  • Ջեք Ուայթի հետ միասին Մեգը նկարահանվել է Ջիմ Ջարմուշի «Սուրճ և ծխախոտներ» ֆիլմում, որտեղ «Ջեքը Մեգին է ցույց տալիս իր Տեսլա տեղադրումը»։
  • Խմբից ազատ ժամանակ Մեգը սիրում է զբաղվել լուսանկարչությամբ և տաքսիդերեմիայով։
  • Մեգը նկարահանվել է The Detroit Cobras խմբի «Cha Cha Twist» երգի տեսահոլովակում, որպես Կարմիր գլխարկ[8]։
  • Ռեյ Լամոնտեյնը գրել է «Meg White» երգը, որը հայտնվել է նրա Gossip in the Grain ալբոմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. https://www.rollingstone.com/music/news/wheres-meg-white-jack-speaks-out-on-elusive-white-stripes-partner-20140523
  4. «ROLLING STONE RUSSIA — журнал о современной культуре и музыке»։ www.rollingstone.ru։ Վերցված է 2020-01-08 
  5. «Мег Уайт вышла замуж»։ Look At Me։ 2009-05-27։ Վերցված է 2020-01-08 
  6. «Meg White and Jackson Smith wed in Nashville»։ The Seattle Times (seattletimes.com)։ մայիսի 26, 2009։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 20, 2014-ին։ Վերցված է ապրիլի 16, 2019 
  7. WEINER, JONAH (June 5, 2014). "Jack White." Rolling Stone. 1210:52-78
  8. (հայերեն) The Detroit Cobras - "Cha Cha Twist" Bloodshot Records, https://www.youtube.com/watch?v=v8ZhLBO9NZY, վերցված է 2020-01-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]