Մեգիդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեգիդո
תל מגידו.JPG
Տեսակtell? և հնագիտական հուշարձան
ԵրկիրՊաղեստին
Վարչատարածքային միավորMegiddo, Israel?
ՎայրJezreel Valley?
Մասն էBiblical Tels - Megiddo, Hazor, Beer Sheba?
Մակերես16,05 հեկտար և 290,85 հեկտար
Ձևավորումմ. թ. ա. 7000

Մեգիդո (եբրայերեն՝ מגידו‎, արաբ․՝ مجیدو‎‎, հունարեն՝ Ἁρμαγεδών, Արմագեդոն), բլուր Իսրայելի հովտի արևմտյան մասում, Իսրայելի տարածքում, ներկայիս նույնանուն բնակավայրի մոտ։ Հայտնի է հիմնականում հունարեն Արմագեդոն բառի շնորհիվ (հին հունարեն՝ Ἁρμαγεδών), որը har Megiddo բառակապակցության եբրայերեն գրադարձությունն է (եբրայերեն՝ הַר מְגִדּוֹ‎, բառացիորեն՝ Մեգիդո լեռ)։

Հնում Մեգիդոն կարևոր քաղաք-պետություն էր։ Պեղումները 26 մշակութային շերտ ունեն, ինչը ենթադրում է, որ բնակավայրը այստեղ գոյություն ուներ շատ երկար ժամանակ։ Մեգիդոն տեղակայված է Կարմել լեռնաշղթայի ռազմավարական կարևոր նշանակության անցուղու մոտակայքում։ Այն պետության կողմից պահպանվում է որպես ազգային պարկ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասորական քաղաք

Բլուրը կազմված է մոտ 60 մ բարձրություն ունեցող հին բնակավայրերի 26 շերտերից։ Հին ժամանակներում այս տեղը զբաղեցնում էր կարևոր ռազմավարական դիրք։ Առևտրային հիգլխավոր ուղիները և ռազմական երթուղիները անցնում էին Մեգիդոյի միջով։

Մեգիդոյում մարդկության կեցության առաջին հետքերը թվագրվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակում։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակում այս վայրում արդեն կար հսկայական պարիսպ ունեցող քաղաք, որը եգիպտական ​​ռազմաքաղաքական ամենակարևոր կենտրոնն էր Քանանում։

Հին Կտակարանի համաձայն՝ հենց այս հովտում Աստված հրաշքով փրկեց Իսրայելը քանանցիների թագավոր Հավինից (Դատ. 4), առավել հայտնի որպես Ասորի թագավոր, որը նվաճվեց Իսրայել ցեղի առաջնորդ Հիսուս Նավինի կողմից (ՀսՆ. 12։19)։ Քիսոն գետի (Քիշոն) ափին Բաալի քրմերը մահապատժի են ենթարկվել Եղիա մարգարեի աչքի առաջ։ Այստեղ փարավոն Նեխո II-ի ձեռքով ընկավ Հովսիա թագավորը։

Ճակատամարտ Մեգիդոյի մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլրի հնագիտական ​​հետազոտությունները սկսվել են 1903 թվականին Գոթլիբ Շումախերի կողմից (Գերմանիա)։ 1920 թվականների պեղումները ցուցադրվում են Երուսաղեմի Ռոքֆելերի թանգարանում։ Առավել հետաքրքիր գտածոների թվին են վերաբերում Երկաթե դարի հսկայական ախոռների և մի քանի շինությունների հետքեր։

2005 թվականին հայտարարվեց Մեգիդոյի շրջակայքում Սուրբ Երկրի ամենահին եկեղեցու մնացորդների (3-րդ դարի վերջ կամ 4-րդ դարի սկիզբ) հայտնաբերման մասին[1]։ Նույն թվականին Հացոր և Բեր Շեվա բլուրների հետ միասին Մեգիդո բլուրը հայտարարվեց ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության հուշարձան։

2013 թվականի ամռանը հնագետ Յոտամ Տեպպերի արշավախմբի կողմից Մեգիդոյի մոտակայքում հայտնաբերվեցին գտածոներ, որոնք ցույց էին տալիս, որ անցյալում այստեղ եղել է Երկաթ մականունով լեգենդար VI հռոմեական լեգեոնը (լատ.՝ Legio VI Ferrata)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ekathimerini.com | Greek inscription in ‘oldest church’»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-15-ին։ Վերցված է 2020-01-20 
  2. Артём Ефимов (2013-07-04)։ «Все так же рвется к небесам»։ Lenta.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-26-ին։ Վերցված է 2013-07-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]