Եղիա մարգարե
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
![]() |
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Եղիա մարգարե | |
---|---|
Ծնունդ | մ.թ.ա. 10-րդ դար |
Ծննդավայր | Tishbe |
Վախճան | մ.թ.ա. 9-րդ դար |
Եկեղեցի | Միաստվածություն |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Հուլիսի 20 |
Աշխատանք | մարգարե |
Աշակերտ | Elisha?[1] |
Ուսուցիչ | Ahijah the Shilonite?[1] |
Եղիա մարգարե, (մ.թ.ա. 10-րդ դար, Tishbe - մ.թ.ա. 9-րդ դար - «Տերն է իմ Աստվածը») Եղիան երկինք է «տեղափոխվել» առանց մահանալու, (Ծննդոց 5:18-24): Հայ եկեղեցին նրա հիշատակը տոնում է Հոգեգալստյան տոնին հաջորդող կիրակի օրը:
Բովանդակություն
Վարքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Աստվածաշնչի Եղիա մարգարեն ծնունդով Թեզբացի է՝ Գաղաադի Թեզբա քաղաքից, նա Ահարոնի տոհմից է: Ապրել է մ.թ.ա. IX դարի առաջին կեսին. Իսրայելի Աքաաբ (874-853 թթ.) և Ոքոզիա (853-852 թթ.) թագավորների օրոք: Աքաաբի կինը՝ Փյունիկեցի Հեզաբելը, Իսրայելում կռապաշտություն էր տարածում, այդ նպատակով նա կուռքեր ու հազար քուրմ էր բերել քաղաք: Աքաաբի և նրա կռապաշտ կնոջ սպառնալիքների պատճառով իսրայելցիները մոռացել էին իրենց ճշմարիտ Աստծուն: Եղիայի հրամանով երեք ու կես տարի Իսրայելում երաշտ է լինում, ոչ մի կաթիլ անձրև չի տեղում, քանի որ իսրայելցիները հեռացել էին իրական Աստծուց:Եղիայի աղոթքով էլ հորդառատ անձրև է գալիս: Իրական Աստծուն ճանաչելու, կռապաշտությունից հեռանալու համար Եղիան առաջարկում է Աքաաբին և նրա կռապաշտ կնոջը՝ Հեզաբելին, զոհ մատուցել առանց կրակ վառելու, աղոթքով ում զոհի կրակը կվառվի: Բահաղի քրմերի զոհը չնդունվեց, իսկ Աստվածային հրաշքով Եղիայի խարույկը վառվում է, զոհը՝ մատուցվում: Իսրայելցիները տեսնելով հրաշքը,դարձի եկան,հեռացան կռապաշտությունից: Թագավորի հրամանով սպանվեցին քրմերը՝ իսրայելցիներին խաբեության մեջ պահելու համար, Ինչն էլ զայրացրեց թագուհուն: Հետապնդումներից զերծ մնալու համար Աստված Եղիային հրամայեց փախչել ու թաքնվել մի վտակի մոտ՝ ամայի վայրում: Աստծո հրամանով ագռավները ամեն առավոտ և երեկո հաց ու միս էին տանում Եղիա մարգարեին , իսկ ծարավը հագեցնում էր վտակի ջրով: (Գ. Թագավորաց 17:1-6) Եղիան այն երջանիկ սրբերից մեկն է, որ տեսել է Աստծուն զեփյուռի տեսքով: Աստված Եղիային, Եղիսեյի աչքի առաջ, հրեղեն կառքով մրրիկով տանում է երկինք՝ առանց բնական մահով մահանալու (մյուսը Ենոքն էր):
«Եղիայի վերադարձը»[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստոսի երկրորդ գալստյանը, ըստ Մաղաքիա մարգարեի, Եղիան նորից պիտի գա երկիր, որպես նախակարապետ:
Հիշատակության օր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ առաքելական եկեղեցին մարգարեի հիշատակը տոնում է Հոգեգալստյան տոնին հաջորդող կիրակի օրը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աստվածաշունչ
- Բոցաշունչ Եղիան՝ կրակի պես այրող ու մաքրող մարգարեն
|