Մարտին Մերժանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտին Մերժանով
Մարտին Մերժանով.jpg
Ծնվել էնոյեմբերի 21 (դեկտեմբերի 4), 1900
ԾննդավայրՆոր Նախիջևան, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 18, 1974(1974-07-18) (73 տարեկանում)
Մահվան վայրՍուխում, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունլրագրող
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Մարտին Իվանովիչ Մերժանով (Մարտին Հովհաննեսի Մերջանյանց, նոյեմբերի 21 (դեկտեմբերի 4), 1900, Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն - հուլիսի 18, 1974(1974-07-18), Սուխում, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ծագումով հայ խորհրդային մարզական լրագրող, ֆուտբոլիստ։ Որպես դարպասապահ հանդես է եկել «Ունիոն» (Կրասնոդար) թիմում[1]։ Ճարտարապետ Միրոն Մերժանովի (1895-1975) եղբայրն է[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 4-ին (հին տոմարով՝ նոյեմբերի 21-ին) Նոր Նախիջևանում[1] (այժմ՝ Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանի կազմում)։

Մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմներին։

Մամուլում սկսել է աշխատել 1920-ական թվականներից։ Կազմել և խմբագրել է ռոստովյան «Սովետսկի յուգ» («Խորհրդային հարավ») թերթի ամենամսյա «Կ սպորտու» («Դեպի սպորտ») հավելվածը, ապա` ամենշաբաթյա ֆուտբոլային թերթը Կրասնոդարում։ Համագործակցել է Ռոստովի և Կրասնոդարի տարբեր թերթերի, ինչպես նաև «Լենինգրադսկայա պրավդայի», «Ռաբոչայա գազետայի», «Վոդնի տրանսպորտի», «Տրուդի» հետ[1]։

Եղել է «Պրավդա» թերթի զինվորական թղթակիցը, 1945 թվականի մայիսին ներկա է եղել Ի. Ի. Կլիմենկոյի հրամանատարությամբ ՍՄԵՐՇ-ի 79 կորպուսի հակահետախուզության բաժնի կողմից Հիտլերի և Գեբելսի մարմինների հայտնաբերման ժամանակ։ Բաժնի վարիչ է աշխատել «Օգոնյոկ» ամսագրում[1]։

1960-1966 թվականներին եղել է «Սովետսկի սպորտ» օրաթերթի ֆուտբոլի բաժնի խմբագիր և «Ֆուտբոլ» շաբաթաթերթի (հետագայում` «Ֆուտբոլ-հոկեյ») գլխավոր խմբագիր։ Մերժանովը դարձել է ԽՍՀՄ-ում մեծ ժողովրդականություն վայելող ֆուտբոլային հրատարակության առաջին գլխավոր խմբագիրը[1]։

Մահացել է 1974 թվականի հուլիսի 18-ին Գուլրիպշի (Աբխազիա) ամառանոցում։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանոցի 4-րդ հատվածում[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը` Աննա Յակովլևնա Վայներ, դուստրը` Օլգա (ծնված 1933 թվականին), թոռը` Պավել (ծնված 1960 թվականին)։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք գրքերի հեղինակ է.

  • «Քո ավագ ընկերը» (1957)
  • «Հռոմի ջահերը» (1961)
  • «Խաղում է «Սպարտակը»» (1963)
  • «Ֆուտբոլային Օլիմպոս» (1967)
  • «Այսպես է դա եղել» (1971)
  • «Եվս մեկ անգամ ֆուտբոլի մասին» (1972)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին նրա անունով Դոնեցկի մարզի Սլովյանսկ քաղաքում անվանվել է փողոց[1]։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мержанов М. И. Солдат, генерал, маршал: (О Баграмяне И. Х.) / Мартын Мержанов.. — М.: Политиздат, 1974. — 128, [4] с. — (Герои Советской Родины). — 200 000 экз. (обл.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 «Мержанов Мартын Иванович»։ Վերցված է 2017 Մայիս 14 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]