Մարտին Գիլբերթ
Մարտին Գիլբերթ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1936[1][2][3] Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | փետրվարի 3, 2015[4][2][3] (78 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն բնական մահով |
Քաղաքացիություն | Անգլիա |
Մասնագիտություն | պատմաբան, գրող, ռազմական գործիչ, սցենարիստ և կենսագիր |
Հաստատություն(ներ) | Սբ. Անտոնիի քոլեջ[5] և Մերթոն քոլեջ[6] |
Գործունեության ոլորտ | պատմություն, Հրեաների պատմություն[7] և Հոլոքոստ[7] |
Պաշտոն(ներ) | Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն |
Ալմա մատեր | Մագդալեն քոլիջ (1960), Հայգեյթի դպրոց և Սբ. Անտոնիի քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][7][8] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Helen Robinson?, Susan Sacher? և Esther Goldberg? |
Երեխա(ներ) | David Gilbert?[3], Joshua Gilbert?[3] և Natalie Gilbert?[3] |
Հայր | Peter Gilbert?[3] |
Կայք | martingilbert.com(անգլ.) |
Martin Gilbert Վիքիպահեստում |
Մարտին Գիլբերթ (անգլ.՝ Martin Gilbert; հոկտեմբերի 25, 1936[1][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - փետրվարի 3, 2015[4][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի պատմաբան, Ուինսթոն Չերչիլի պաշտոնական կենսագիր, ինչպես նաև Հոլոքոստի պատմաբան։ 88 գրքերի, այդ թվում՝ Չերչիլի, 20-րդ դարի և հրեական պատմության, ինչպես նաև պատմական ատլասների մասին աշխատությունների հեղինակ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հրեական ընտանիքում։ Նրա բոլոր հարազատ պապերն ու տատիկները ծագումով Ռուսական կայսրությունից էին[11]։ Պատերազմի տարիներին երեխային տարհանել են Կանադա։ 1944 թվականին նա վերադարձել է Անգլիա, սակայն ընտանիքի հետ կրկին տարհանվել է Ուելս` մինչև պատերազմի ավարտը[11]։
Այնուհետև նրանք վերադարձել են Լոնդոն, որտեղ Գիլբերթը ընդունվել է Highgate School և սովորել մինչև 1945-55 թվականները։
1955-1957 թվականներին բանակում որպես հետախույզ ծառայելու տարիներին սովորել է ռուսերեն։
Ավարտել է Օքսֆորդի Մագդալեն քոլեջը (1960), որտեղ նրա ուսուցիչների թվում էր Ալան Ջոն Պերսիվալ Թեյլորը, որըն ուներ ժամանակակից պատմության բակալավրի առաջին աստիճան։ Այնուհետև նա շարունակել է իր ուսումնահետազոտական գործունեությունը համալսարանում ՝ նպատակ ունենալով դառնալ խորհրդատու[11]։
1962-1995 թվականնեին եղել է Օքսֆորդի Մերտոն քոլեջի անդամ, 1994 թվականից՝ պատվավոր անդամ։
Սկզբում նրան գրավել է Բրիտանական Հնդկաստանի պատմությունը, սակայն հետո նա ներգրավվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի որդու՝ Ռանդոլֆ Չերչիլի կողմից, վերջինիս կենսագրության վրա աշխատելու համար։
1999 թվականին «հրապարակված աշխատանքների համակցությամբ» արժանացել է Օքսֆորդի DLitt աստիճանին։
Իր խոսքով ՝ պատմաբան-արխիվագետ է, որն իր աշխատանքներում լայնորեն օգտագործում է սկզբնաղբյուրները։
Խորհրդարանի անդամ Ջոն Չիլկոտի հետ միասին մտնում էր հանձնաժողովի մեջ, որը պաշտոնական հետաքննություն էր վարում 2003-2011 թվականների Իրաքյան պատերազմում Մեծ Բրիտանիայի դերի վերաբերյալ։ Նրան մեղադրում էին կանխակալ վերաբերմունքի մեջ այն բանի համար, որ 2004 թվականին նա հայտարարել էր, որ Ջորջ Բուշ Կրտսերին և Թոնի Բլերին ապագայում հավասար կհամարեն Ռուզվելտին և Չերչիլին։
Կյանքի ընթացքում շատ է ճանապարհորդել։
Իրեն անվանում էր ուղղահավատ հրեա և սիոնիստ[12]։
1995 թվականին նվիրվում է ասպետների։ CBE (1990 թվական)։ Պատվավոր դոկտոր է, մասնավորապես Բեն Գուրիոնի անվան համալսարանում։
Երեք անգամ ամուսնացած է եղել․ առաջին անգամ՝ 1963 թվականից, ունի դուստր, երկրորդ անգամ՝ 1974 թվականից, ունի երկու դուստր, իսկ 2005 թվականից՝ երրորդ անգամ ՝ Հոլոքոսթի պատմաբան Էսթեր Գիլբերթի (Բերձոր) հետ։
2012 թվականի մարտին Երուսաղեմ կատարած այցի ժամանակ Գիլբերթի մոտ սրտային առիթմիա է առաջացել, որից նա չի կարողացել ապաքինվել մինչև կյանքի վերջը։ Մահացել է 2015 թվականին Լոնդոնում, 78 տարեկան հասակում։ Մահվանից առաջ խնդրել է թաղել իրեն Իսրայելում, և 2015 թվականի նոյեմբերի 24-ին Լոնդոնի Մարմարե կամարի Արևմտյան սինագոգում նրա պատվին հանդիսավոր միջոցառումներ են կազմակերպվել, որին մասնակցել են նաև՝ Գորդոն Բրաունը և Ռանդոլֆ Չերչիլը։ Գիլբերթի մահը հայտարարվել է 2015 թվականի փետրվարի 4-ին սըր Ջոն Չիլքոտի կողմից։ Արտաքին գործերի հատուկ կոմիտեում ապացույցներ ներկայացնելով Իրաքի վերաբերյալ հետաքննության մասին զեկույցի հրապարակման ուշացման վերաբերյալ՝ Չիլքոտը հայտնել է, որ Գիլբերթը մահացել է անցյալ գիշեր երկարատև հիվանդությունից հետո[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.thepeerage.com/p36835.htm#c368349.1
- ↑ https://www.telegraph.co.uk/news/obituaries/11389474/Sir-Martin-Gilbert-historian-obituary.html
- ↑ https://www.merton.ox.ac.uk/news/sir-martin-gilbert-1936-2015
- ↑ 7,0 7,1 7,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
- ↑ https://uni-tuebingen.de/fakultaeten/evangelisch-theologische-fakultaet/fakultaet/lucas-preis/preistraeger/bisherige-preistraeger/
- ↑ https://www.history.org.uk/aboutus/resource/8702/the-medlicott-medal
- ↑ 11,0 11,1 11,2 «Early Life & Education - Sir Martin Gilbert». Sir Martin Gilbert (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Умер биограф Уинстона Черчилля: Наука: Наука и техника: Lenta.ru
- ↑ «Chilcot rejects Iraq timetable calls». BBC News (բրիտանական անգլերեն). 2015 թ․ փետրվարի 4. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blum, Ruthie (2007 թ․ փետրվարի 22), «One on One with Sir Martin Gilbert: Hindsight and aforethought», Jerusalem Post (interview)
- «Martin Gilbert», Iraq Inquiry (official biography), Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 3-ին Արխիվացված է Փետրվար 15, 2012 Wayback Machine-ի միջոցով:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Obituary in The Independent by Marcus Williamson(անգլ.)
- Martin Gilbert Appearances on C-SPAN
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Գիլբերթ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 3 մահեր
- 2015 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի պատմաբաններ
- Բրիտանացի գրողներ
- Բրիտանացի պատմաբաններ
- Կենսագիրներ
- Հոլոքոստի ուսումնասիրողներ
- Հրեա պատմաբաններ
- Ուինսթոն Չերչիլ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ