Մարտին Ալմագրո Բաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտին Ալմագրո Բաշ
Museo Arqueológico Nacional - FD00334 - Martín Almagro Basch.jpg
Ծնվել է ապրիլի 11, 1911(1911-04-11)[1]
Տրամակաստիլյա, Teruel Province, Արագոն, Իսպանիա
Մահացել է օգոստոսի 28, 1984(1984-08-28)[1][2] (73 տարեկանում)
Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Մասնագիտություն հնագետ, full professor և պատմաբան
Հաստատություն(ներ) Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Ալմա մատեր Մադրիդի համալսարան
Տիրապետում է լեզուներին իսպաներեն[1]
Եղել է գիտական ղեկավար Mario Orellana Rodríguez և Alberto Balil Illana
Հայտնի աշակերտներ María Rosario Lucas Pellicer
Պարգևներ Order of Civil Merit և Commander of the Civil Order of Alfonso X, the Wise
Երեխա(ներ) Մարտին Ալմագրո Գորբեա
Martín Almagro Basch Վիքիպահեստում

Մարտին Ալմագրո Բաշ (իսպ.՝ Martín Almagro Basch, 1911, ապրիլի 17, Տրամակաստիլյա- 1984, օգոստոսի 24, Մադրիդ), իսպանացի հնագետ: Իսպանական քաղաքացիական պատերազմի մասնակից։ Պատմաբան Մարտին Ալմագրո Գորբեայի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Ալմագրո Բաշը ծնվել է Տրամակաստիլյայում։ Սովորել է Ալբառասինի պիարիստների քոլեջում, 1928-1930 թվականներին՝ Վալենսիայի համալսարանում, այնուհետև՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում, ստացել դոկտորի կոչում, եղել Հյուգո Օբերմայերի աշակերտը, 1930-ական թվականներին մեկնել է Գերմանիա, որտեղ ավարտել է ուսումը։

1936 թվականի հուլիսի 31-ին մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին, զինվորագրվել իսպանական ֆալանգում[3][4]

Մարտին Ալմագրո Բաշը 1950-1960-ական թթ.

1939 թվականին նշանակվել է Կատալոնիայի հնագիտական թանգարանի (Բարսելոնա) տնօրեն։ 1940 թվականին եղել է Սանտիագոյի համալսարանի հնագույն պատմության ամբիոնի պրոֆեսոր, 1943 թվականին՝ Բարսելոնայի համալսարանի նախնադարի ամբիոնի պրոֆեսոր։

Մադրիդի և Բարսելոնայի համալսարաններում եղել է վաղ մարդկության պատմության պրոֆեսոր, 1968-1981 թվականներն եղել է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանի տնօրեն, միաժամանակ աշխատել է Իսպանիայի ազգային հետազոտության խորհրդում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Introducción a la arqueología (1941)
  • Ampurias: Historia de la ciudad y guía de sus excavaciones (1951)
  • La necrópolis de Ampurias (1955)
  • El Señorío Soberano de Albarracín bajo los Azagra (1959)
  • Introducción al estudio de la prehistoria y de la arqueología de campo (1960)
  • Manual de Historia Universal. Prehistoria (1960)
  • Historia de Albarracín y su sierra (1959-1964)
  • Las estelas decoradas del sureste peninsular (1966)
  • El arte prehistórico en el Sáhara español (1968)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Spanish Biographical DictionaryReal Academia de la Historia.
  3. Arxiu Històric de la Diputació de Barcelona (AHDB). Legajo S-704. Expediente personal Martín Almagro Basch.
  4. Universidad Autónoma de Barcelona «ARQUEOLOGÍA DE LA MEMORIA. Batallones disciplinarios de soldados-trabajadores y tropas del ejército en las excavaciones de Ampurias (1940-1943)» Francisco Gracia Alonso. Departamento de Prehistoria, Historia Antigua y Arqueología. Universidad de Barcelona. Consultado el 10 de febrero de 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Ավգուստո Ֆերնանդես դե Ավիլես
Մադրիդի ազգային հնագիտական թանգարանի տնօրեն
1968 - 1981
Հաջորդող
Էդուարդո Ռիպոլ Պերեյո