Մարտինի (Շվեյցարիա)
Մարտինի | |
---|---|
![]() | |
Տեսակ | municipality of Switzerland? և city of Switzerland? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Martigny District? |
ԲԾՄ | 471 մետր |
Մակերես | 24,97 կմ² և 25 կմ² (2007)[1] |
Ջրլիցի ափին | Ռոն, Drance? և Trient? |
![]() | |
![]() | |
![]() |
Մարտինի (ֆր.՝ Martigny, ֆր.՝ Martegné, գերմ.՝ Martinach, լատ.՝ Octodurus, «Forum Claudii Vallensium», Martiniacum), կոմունա Շվեյցարիայում, Վալե կանտոնի Մարտինի շրջանի ֆրանսախոս մայրաքաղաքն է[2]։ Այն գտնվում է Իտալիան, Ֆրանսիան և Շվեյցարիան կապող ճանապարհների խաչմերուկում։ Մի ճանապարհը, Մեծ Սեն Բերնար լեռնանցքով Մարտինին կապում է Աոստայի (Իտալիա) հետ, մյուսը Կոլ դե լա Ֆորկլա լեռնանցքով տանում է դեպի Շամոնի (Ֆրանսիա)։ Ձմռանը Մարտինինն հայտնի է մոտակա Ալպերի լեռնադահուկային հանգստավայրերի շնորհիվ, ինչպիսին Վերբիեն է։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտինին տեղակայված է Մոնտրյոից մոտավորապես 33 կմ հարավ-արևելք, 471 մ բարձրության վրա։ Այն գտնվում է Ռոն գետի հովտի արևելյան եզրին, շվեյցարական Ալպերի ստորոտին և գտնվում է այն կետում, որտեղ Ռոնի հարավ-արևմտյան հոսանքը թեքվում է 90 աստիճան դեպի հյուսիս և թափվում Ժնևի լիճը։ Դրանսե գետը հոսում է Ալպերից և թափվում է Ռոն գետը հենց այստեղ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտինիի պատմությունը շարունակվում է 2000 տարի․ իրենց հետքն են թողել կելտական ցեղերը, հռումեացիները, Նապոլեոնի զորքերը։ Այսօր էլ Մարտինիում կարելի է տեսնել հռոմեական ամֆիթատրոն, տաճարներ, բնակելի թաղամասեր և շոգեբաղնիքներ։ Բացի այդ Մարտինին հանդիսացել է Շվեյցարիայի առաջին եպիսկոպոսի նստավայրը։ Քաղաքում պահպանվել են պատմական Լա Բատյազ և Վե Բուրգ թաղամասերը՝ իրենց եկեղեցիներով և աշխարհիկ շինություններով։
Օկտոդուրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեր թվարկությունից առաջ 1-ին դարում Մարտինին կելտական վարագրի ցեղի օպիդում (վիկաս) էր և կրում էր Օկտոդուրուս (Օկտոդուրում) անունը։ Երբ Հուլիոս Կեսարը Գալիայում էր (մ․թ․ա․ 57-56 թվականներին), նա տասներկուերորդ լեգեոնով և հեծելազորով Սերվիուս Գալբային ուղարկեց Նանտուատների, Վարագրեսի և Սեդուների ցեղերի երկիր։ Նրա նպատակն էր ազատել Ալպերով անցումը` Մեծ Սեն Բերնարի լեռնանցքը, որտեղով անցնելիս առևտրականները մեծ վտանգի էին ենթարկվում և մեծ կորուստներ էին կրում։ Տեղացիները թույլ էին տալիս հռոմեացի վաճառականներին անցնել, որովհետև շատ բան վերցնելու կամ նրանց հետ վատ վարվելու դեպքում այլևս չէին գա։ Գալբան, գրավելով բազմաթիվ տեղական հենակետեր և ստանալով բնակչության հնազանդությունը, իր զորքերը ուղարկեց նանտուատների երկիր, իսկ մնացած բանակի հետ մնաց Օկտոդուրումում ձմեռելու համար։
Օկտոդուրումը գտնվում էր հովտում և հարևանությամբ չունենալով ընդարձակ տարածքներ, բոլոր կողմերից սահմանափակված էր շատ բարձր լեռներով։ Կեսարն ասել է, որ Օկտոդուրուս քաղաքը գետով բաժանվել է երկու մասի, սակայն գետի անունը չի նշել, ենթադրվում է, որ դա Դրանսեն է։ Քաղաքի մի մասում տեղակայված էին գալլերը, իսկ մյուսում՝ Գալբայի զորքերը։ Նա ամրացրեց իր դիրքերը խրամատներով, պարիսպներով, և մտածեց, որ ինքը ապահով է։ Այնուամենայնիվ, մինչ Գալբուսի զորքերը կպատրաստվեին պաշտպանության և իրենց զենք զինամթերքը կմատակարարեին ճամբար, նա հանկարծակի հարձակման ենթարկվեց գալերի կողմից։ Հռոմեացիները 6 ժամ շարունակ համառորեն պաշտպանվեցին, որից հետո, տեսնելով որ այլևս չեն կարողանում հակառակորդին դիմադրել, հաջող հակահարձակում կազմակերպեցին։ Դրանից հետո Գալբան դուրս բերեց իր զորքերը և անցավ նանտուատների երկրով, հասնելով Ալոբրոգների երկիր, որտեղ նա անցկացրեց ձմեռը։
Հռոմեացիները Գալերի քանակը գնահատել էին ավելի քան 30000 մարդ, և ըստ Կեսարի՝ նրանց ավելի քան մեկ երրորդը ոչնչացվել էր։ Թշնամու ուժերի նման հսկայական ոչնչացումը հիմք է տալիս կասկածելու Կեսարի խոսքերի իսկությանը, ում այդ թվյալները զեկուցել էր Գալբան։ Բացի դրանից հովիտն այնքան մեծ չէր, որ այնտեղով 30000-անոց բանակը կարողանար հասներ Մարտինի։ Սխալը կարող է լինել ինչպես հարձակվողների, այնպես էլ մահացածների թվի մեջ։ Սխալ կարող էր լինել ինչպես հարձակվողների թիվը, այնպես էլ՝ զոհվածներինը։
Հռոմեական կայսրության կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջանը մտել է Հռոմեական կայսրության կազմի մեջ։ Մ.թ.ա. 47 թվականին Կլավդիոս կայսրը հիմնադրեց Կլավդիոս Օգոստոս ֆորումը, որը հետագայում, այլ քաղաքի հետ չշփոթելու համար, վերանվանեցին Կլավդիոս Վալենսիում։ Օկտոդուրուսը մինչև մ.թ. 4-րդ դար, երբ եպիսկոպոսությունը տեղափոխվեց Սիոն, շրջանի մայրաքաղաքն էր։ Քաղաքը հիշատակվում է Անտոնինի ուղեցույցում (այն ժամանակվա ճանապարհային քարտեզ) և Պևտինգերյան քարտեզում։ Մարտինի քաղաքը գտնվում էր՝ Ավգուստա Պրետորիայից (ներկայիս Աոստա) սկսած, հռոմեական ճանապարհին։ Մարտինիում գտնվել են հռոմեական ջրանցույցի (ակվեդուկ) մնացորդներ, մետաղադրամներ և հռոմեական ժամանակաշրջանին հատուկ այլ նշաններ։
Զոնդերբունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
1845–1847 թվականներին Շվեյցարիայի մի խումբ կաթոլիկ կանտոնների կողմից փորձ է արվել անջատվել նրանից և ստեղծել Զոնդերբունդի կաթոլիկական համադաշնությունը։ Վալեն պետք է դառնար Զոնդերբունդի մի մասը։ 1847 թվականին գեներալ Գիլյոմ-Անրի Դյուֆուրը 97000 դաշնային զորքով տապալեց անջատումը համեմատաբար անարյուն դիմակայության արդյունքում ավելի փոքր ապստամբ բանակի դեմ այսպես կոչված Զոնդերբունդի պատերազմի ժամանակ։
Քաղաքն այժմ մտնում է Շաբլե շրջանի մեջ, որը ներառում է շվեյցարական Վոն (Ռոնից արևելք) և Վալեն (նրանից արևմուտք), ինչպես նաև ֆրանսիական Սավոյը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտինին 1850 թվականին ուներ 2545 բնակիչ, 1900 թվականին՝ 3550, իսկ 1950 թվականին՝ 5915 մարդ[3]։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմեացիները բազմաթիվ հնագիտական վայրեր են թողել Մարտինիում։ Քաղաքը հայտնի է իր ամֆիթատրոնով, որը վերականգնվել է 1978 թվականին։ Վաղ աշնանն այնտեղ կովերի կռիվներ են անցկացվում։ Քաղաքում է գտնվում Պիեռ Ջանադայի հիմնադրամի թանգարանը։ Նրա շենքը կառուցվել է նախկին հռոմեական տաճարի մնացորդների շուրջ։ Հիմնադրամում տեղակայված է ավտոմոբիլային թանգարան[4], բացի այդ, հիմնադրամն ամեն տարի կազմակերպում է արվեստի 3 ցուցահանդես՝ հայտնի վարպետների աշխատանքներով[5]։ Քաղաքում է գտնվում նաև Սենբեռնարի թանգարանը[6]։
Տնտեսություն և գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտինիում են գտնվում «Groupe Mutuel»-ի և «121time» ժամացույցների ապրանքանիշի գլխավոր գրասենյակները[7]։ Վալեի համեմատաբար տաք արևը (Շվեյցարիայի համար) իդեալական է ելակի, ծիրանի, ծնեբեկի, խաղողի աճեցման համար, որոնք աճում են հարակից բլուրներին և զառիթափ լանջերին։ Քաղաքը շրջապատված է խաղողի այգիներով, պտղատու այգիներով և դաշտերով և հայտնի է իր գաստրոնոմիայով, որը ներկայացված է տարածաշրջանի բազմաթիվ ռեստորաններում և հյուրանոցներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Arealstatistik Standard - Gemeinden nach 4 Hauptbereichen — FSO.
- ↑ «Ville de Martigny :: Accueil :: Valais»։ www.martigny.ch։ Վերցված է 2023-01-13
- ↑ «Historical dictionary of Switzerland»։ www.worldcat.org (անգլերեն)։ Վերցված է 2023-01-05
- ↑ «The car museum»։ www.martigny.com (en-GB)։ Վերցված է 2023-01-13
- ↑ «FONDATION PIERRE GIANADDA – MARTIGNY SUISSE» (en-US)։ Վերցված է 2023-01-13
- ↑ «Visitez Barryland à Martigny»։ www.musee-saint-bernard.ch։ Վերցված է 2023-01-13
- ↑ User Super։ «121time - Design your watch in Configurators. Private label, OEM watches,»։ www.121time.com (en-gb)։ Վերցված է 2023-01-13
|