Մարմոուր ջրվեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարմոուր ջրվեժ
Terni, cascate delle marmore, 02.jpg
Տեսակջրվեժ և տեսարժան վայր
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Վարչատարածքային միավորՏեռնի
ՎայրMarmore?
Մասն էVelino?
Բարձրություն (ԲԾՄ)376 մետր
Հարաբերական
բարձրություն
165 մետր

Մարմոուր ջրվեժ (անգլ.՝ Cascata delle Marmore), մարդու կողմից ստեղծված ջրվեժ, որը գտնվում է Տեռնի քաղաքից 7.5 կիլոմետր հեռավորության վրա, Ումբրիա իտալական մրզում։ Այն Ումբրիաի ամենաբարձր ջրվեժն[1] է, որոշ տվայալների համաձայն նաև մարդու կողմից ստեղծված Եվրոպայի[2], կամ նույնիսկ ամբողջ աշխարհում ամենաբարձրն ջրվեժն է[3]։ Ջրվեժը հայտնի տեսարժան վայր է, ունի ինչպես գեղագիտական, այնպես էլ պատմա-ճարտարագիտական արժեք է։ Ներառում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցանկում[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասկադի ընդհանուր բարձրությունը կազմում է 165 մ, այն բաղկացած է երեք աստիճանից, ամենաբարձրը` 83 մետր է։ Ջրվեժը սնվում է Վելինո գետից,որը թափվելով Կամունաի Մարմոուր ժայռից առաջացնում է ջրվեժը։ Ջրվեժի ստեղծման պատճառով Վելինո գետը իջնում է Ռիետիի (անգլ.՝ Piana Reatina) մակարդակին, որը գտնվում է Նեռի գետի դաշտավայրում։ Ներկա պահին ջրի հոսքը կանոնավորվում է հատուկ գրաֆիկով, որը նպատակ ունի բավարարելու, մի կողմից, հիդրոէներգիայի պահանջը, միուս կողմից տուրիստների պահանջը։ Ջրվեժի շրջապատում կառուցված են հատուկ տուրիստական երթուղիներ իրենց դիտարկման հարթակներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմական դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

III դարի սկզբում Ռետի դաշտավայրի լիճը: Մուգ կապույտ գույնով նշված է այս պահին գոյություն ունեցող ջրհորները: Մաոուրը գտնվում է վերին ձախ անկյունում:

Նախապատմական ժամանակներում Ռիետիի դաշտավայրի մեծամասնությունը զբաղեցնում էր մեծ լիճ,որը սնվում էր Վելինո գետի ջրերից[5]։ Լճի մակարդակի ամենամյա տատանումների արդյունքում դաշտավայրի տարածքում ձևավորվել է խոնավ և ճահճացած բնահող, որն էլ պատճառ է դարձել, որ տեղաբնիկները՝ սաբինները, տառապեն մալարիա հիվանդությունից։

Հնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեացիների կողմից մ.թ.ա. 290 թվականին սաբինների գերեվարելուց հետո, Ռեատան (այժմ Ռիետի) Աղի ճանապարհին դարձավ ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող կետ։ Այս նպատակով, սաբինների նվաճողը, Ռոման կոնսուլ Մանիուս Կուրիուս Դանտեսը (ապագա կեսար), մ.թ.ա. 271 թվականին, հրամայեց տռավերտինի ժայեռաբեկորը ճեղքել (անգլ.՝ Lacus Velinus անվանեվցին հռոմեացիները), որ ջրերը հոսեն դեպի Նեռիի դաշտավայր։ Արդյունքում 1000-1100 մետր երկարությամբ ջրանցքի անցկացման, ի պատիվ Մանիյա Կուրիայի անվանոցին անգլ.՝ Cava Curiana, արդյունքում ձևավորվեց ջրվեժը[5]։

Աշխատանքների արդյունքնում դաշտավայրը զգալի չորացավ, որը հիմնավորվեց, մասնավորապես, ժամանակակից դաշտավայրեի էկոլոգիայի[6] տվյալներով։ Նոր տարածքներում սկսեց զարգանալ գյուղատնտեսությունը, ինչպես նաև բարելավվեց համաճարակաբանական իրավիճակը։

Սակայն ջրանցքի և ջրվեժի ստեղծումը առաջացրեց նոր խնդիրներ. նեռա հովտում պարբերաբար ջրհեղեղները, սպառնալիք էին Ինտեռամա (ներկայում Տեռնի) քաղաքի բնակիչների համար։ Հարցի որոշման համար այդ վայր ժամանեց 10 հոգանոց սենատից կազմված հանձնաժողով Ապիուս Քլադիուս Փուլչեր կոնսուլի գլխավորությամբ։ Ռետաի շահերը դատավարության ընթացքում պահպանում էր Ցիցերոնu[7]: Խնդիրը չլուծվեց ոչ այդժամ, ոչել հետագայում, երբ կրկին սրվեց կայսրության ժամանակները[5]։ Երկու քաղաքների թշնամությունը դարձավ քրոնիկ, որը հետագայում դարձավ այրունահեղության պատճառ[8]։

Միջնադար և ռենեսսենս[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում թողնելով առանց խնամքի հիդրոտեխնիկական կառույցը աստիճանաբար դարձավ ոչ պիտանի, որը բերեց ջրվեժի ծանծաղմանը և հովտում Ռիետիի ջրերի ավելացմանը։ 16-րդ դարում մալարիայի համաճարագի և գյուղատնտեսական հողատարածքների կրճատման պատճառով մարդաթափ եղավ։ Միջնադարի վերջում և Վերածննդի դարաշրջանում կատարվել են բազմաթիվ փորձեր վերականգնել Ռետի հովտի ջրվեժը. 1325 թվականին, 1422 թվականին, 1547 թվականին, 1549 թվականին, 1575 թվականին և 1601 թվականին։ Այս ջրանցքներից, որոնք անվանել են հիմնականում շինարարությունը իրականացրած հռոմեացիների անունով, իրականում հաջողված դառավ միայն վերջինը, որը կառուցվել է հին հռոմեական հիմքերի վրա Ջովանի Ֆոնտանաի կողմից (Դոմենիկո Ֆոնտանաի եղբայրը) Հռոմի պապ Կլիմենտ VIII-ի պատվերով[5]։

Նոր և ժամանակակից ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Յակոբ Ֆիլիպ Գակեռտ: Տեռնի ջրվեժը

XVIII—XIX դարերում Մարմոուրը դարձավ հայտնի տեսարժան վայր, ինչպես նաև ժամանակակից գեղանկարչության[5] համար հայտնի վայր։ Ջրվեժ այցելած հայտնիներից է Սալվատորե Ռոզաn, Ժան Բատիստ Կամիլ Կորոn, Ուիլյամ Թըրներn, Ջորջ Բայրոնu և այլ հայտնիներ։ Սակայն ջրանցքի վերակառուցումը վերականգնեց Նեռի հովտի ջերհեղեղները։ XVIII դարի երկրորդ կեսին ճարտարագետ Գայտանո Ռապինին, որը առաջացած խնդրով զբաղվում էր Պիյա VI պապի հանձնարարականով, առաջարկեց փակել անգլ.՝ Cava Clementina-ը և վերադառնալ նաղկին ջրանցքներից որևէ մեկին։ Սակայն այս առաջարկը մեռժվեց Սուրբ ջրերի ժողովի կողմից, մասնավորապես, այն պատճառով, որ ջրվեժը արդեն դառել էր հայտնի տեսարժան վայր Պապական հանրապետության համար։ Ջրհեղեղի խնդիրը լուծվեց ավելի ուշ՝ XX դարում, երբ Վելինոի վրա կառուցվեցին ամբարտակներ, որոնք կարգավորում էին ջրի հոսքը[5]։ 1929 թվականին Տեռնի վար կառուցվեց անգլ.՝ Galleto հիդրոէլեկտրակայանը, որը օգտագործում էր ջրի հոսքը. ջուրը ՀԵԿ-ին մատուցվում էր ստորգետըա ջրատարի միջոցով, շրջանցելով ջրանցքը։ Այդ պատճառով միայն զբոսաշրջիկների համար են միացնում ջրվեժը, այն էլ մի քանի ժամով, գրաֆիկի համաձայն[9]։ 2006 թվականի Մառմոուր ջրվեժը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի դարի համաշխարհային ժառանգության ցուցակում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]