Մարիսա Մայեր
Մարիսա Մայեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 30, 1975[1][2][3] (47 տարեկան) |
Ծննդավայր | Wausau, Վիսկոնսին, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան և Wausau West High School? |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, ճարտարագետ, գործադիր տնօրեն և international forum participant |
Աշխատավայր | Գուգլ, Yahoo և Lumi Labs? |
Ամուսին | Zachary Bogue? |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն և խորհրդի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Մարիցա Էն Մայեր (անգլ.՝ Marissa Ann Mayer, մայիսի 30, 1975[1][2][3], Wausau, Վիսկոնսին, ԱՄՆ[4]), «Yahoo!» ընկերության նախկին նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն[7]։ Մինչ այդ նա երկար ժամանակ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Google» ընկերությունում[8][9]։ Եղել է ամենաերիտասարդ տնօրենը, որ աշխատել է Fortune 500 ցուցակում ընդգրկված ընկերությունում[10]։
Վաղ կյանքը և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայերը ծնվել է 1975 թվականի մայիսի 30-ին Վիսկոնսին նահանգի Վոսո քաղաքում նկարչության ուսուցչուհի, ֆինլանդական ծագմամբ Մարգարետ Մայերի[11] և ինժեներ Մայքլ Մայերի[12][13] ընտանիքում։ 1993 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց[14] հետո Մայերը Վիսկոնսին նահանգի նահանգապետ Թոմմի Թոմփսոնի կողմից ընտրվել է որպես նահանգի երկու պատվիրակներից մեկը Արևմտյան Վիրջինիայի ազգային երիտասարդական գիտական ճամբար մեկնելու համար[15]։
Մայերը գերազանցությամբ ավարտել է Ստենֆորդի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան սիմվոլային համակարգերի և մագիստրոսի աստիճան ինֆորմատիկայի բնագավառում՝ մասնագիտացմամբ արհեստական ինտելեկտի ոլորտում։ 2009 թվականին Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտը Մայերին շնորհել է դոկտորի պատվավոր աստիճան՝ ի նշան երախտագիտության որոնման բնագավառում նրա աշխատանքի համար[16]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախքան Google-ը Մայերն աշխատել է Ցյուրիխում (Շվեյցարիա) UBS հետազոտական լաբորատորիայում (Ubilab) և SRI International-ում (Մենլո Պարկ, Կալիֆոռնիա)[17]։ Մայերը Google գնացել է 1999 թվականին` դառնալով ընկերության 21-րդ աշխատակիցը և առաջին կին ինժեները[18][19]։ Google-ում աշխատելու 13 տարվա ընթացքում նա եղել է ինժեներ, դիզայներ, արտադրանքի մենեջեր և ղեկավար։ Մայերը կարևոր դեր է կատարել Google Search, Google Images, Google News, Google Maps, Google Books, Google Product Search, Google Toolbar, iGoogle և Gmail նախագծերում։ Նա նաև վերահսկել է Google-ի գլխավոր էջի ստեղծումը, որը հայտնի է անհարկի դիզայնի բացակայությամբ[20][21]։ Վերջին տարիներին Google-ում եղել է փոխտնօրենի ապրանքների որոնման ու համագործակցության փորձի գծով և փոխնախագահ տեղական ծառայությունների, քարտեզների և տեղադրության ծառայությունների գծով[22]։
2012 թվականի հուլիսի 16-ին Մայերը նշանակվել է «Yahoo!» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն։ Նա նաև եղել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ[23][24]։
Ընկերությունում Մայերի կողմից կատարված առաջին փոփոխություններից մեկն անվճար ուտելիքն էր[25]։
2017 թվականի հունիսի 12-ին Մարիսա Մայերը հեռացել է ընկերությունից Verizon-ի կողմից Yahoo-ի ձեռքբերման գործարքի ավարտի կապակցությամբ։ Այդ գործարքում նրա մասնաբաժինը կազմել է 186 մլն դոլար։
Անդամակցություն խորհուրդներին և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայերը Cooper-Hewitt, National Design Museum, New York City Ballet, San Francisco Ballet, Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարան և Walmart ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է[26][27]։
Մայերն Fortune ամսագրի կողմից ընդգրկվել է բիզնեսում 50 ամենաազդեցիկ ամերիկացի կանանց ցանկում 2008, 2009, 2010 և 2011 թվականներին՝ զբաղեցնելով 50, 44, 42 և 38 հորիզոնականները համապատասխանաբար[28]։ 2008 թվականին՝ 33 տարեկան հասակում, նա ցուցակում ամենաերիտասարդ կինն էր։ Մայերը Glamour ամսագրի կողմից ճանաչվել է տարվա կանանցից մեկը 2009 թվականին[29]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի դեկտեմբերի 12-ին Մայերն ամուսնացել է անշարժ գույքի ոլորտում ներդրող Զաքարի Բոգի հետ[30]։ Հուլիսի 16-ին հայտնի է դարձել, որ ամուսինները սպասում են իրենց առաջնեկի ծնունդին նույն տարվա հոկտեմբերի 8-ին[31][32][33]։ Նրանց որդին՝ Մակալիստեր Բոգը, ծնվել է 2012 թվականի սեպտեմբերի 30-ին։ 2015 թ. դեկտեմբերի 10-ին հայտնի է դարձել, որ զույգն ունեցել է երկվորյակ դուստրեր՝ Մարիելը և Սիլվանան[34]
Քննադատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիսա Մայերը Yahoo!-ի ներդրող Էրիկ Ջեքսոնի կողմից քննադատվել է ընկերության ֆինանսական միջոցների ոչ նպատակային օգտագործման համար։ Ընդհանուր առմամբ, գլխավոր տնօրեն լինելու երեք տարիների ընթացքում Մայերը «վատնել» է 10 մլրդ դոլար ընկերության կապիտալից[35][36]։ Վերջին տարիներին Yahoo-ի ֆինանսական ցուցանիշները զգալիորեն վատացել են։ Ընկերության շահույթը 2015 թվականի առաջին ինն ամիսներին նվազել է 90 անգամ`կազմելով 81 մլն դոլար[37]։
Մայերը մեղադրվել է նաև Yahoo!-ում աշխատող տղամարդկանց նկատմամբ գենդերային խտրականության ցուցաբերելու համար։ Yahoo-ի նախկին աշխատակից Սքոթ Արդը (Scott Ard) դատական հայց է ներկայացրել ընդդեմ ընկերության գործադիր տնօրեն Մարիսա Մայերի (Marissa Mayer): Դիմումում նշվում է, որ Մեյերն ընկերությունում սահմանել է աշխատողների արդյունավետության գնահատման այնպիսի համակարգ, որը նպաստել է տղամարդ աշխատողների դեմ նախատրամադրվածության առաջացմանը ղեկավարության մոտ[38]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Davos 2014 Participant List
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.britannica.com/biography/Marissa-Mayer
- ↑ https://techonomy.com/people/marissa-mayer/#:~:text=In%202008%2C%20the%20Illinois%20Institute,an%20honorary%20doctorate%20of%20engineering.
- ↑ https://www.forbes.com/profile/marissa-mayer/?sh=3ae2a4c34c5e
- ↑ Womack Brian (հոկտեմբերի 12, 2010)։ «Google Executive Marissa Mayer Takes New Role in Location, Local Services»։ bloomberg.com։ Վերցված է ապրիլի 21, 2012
- ↑ Holson Laura (մարտի 1, 2009)։ «Putting a Bolder Face on Google»։ The New York Times։ էջ BU-1
- ↑ Stone Brad (հուլիսի 16, 2012)։ «Marissa Mayer Is Yahoo's New CEO»։ Bloomberg Businessweek
- ↑ «The Marissa Mayer timeline — Postcards»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-08-ին։ Վերցված է 2017-11-15
- ↑ «Google-johtaja vieraili Suomessa sukujuurillaan»։ Kauppalehti։ նոյեմբերի 9, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին։ Վերցված է հուլիսի 16, 2012 English title: «Google vice president visits the land of her ancestors».
- ↑ Marissa Mayer: The Talent Scout — Businessweek
- ↑ «Que Pasa»։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-11-ին։ Վերցված է 2017-11-15
- ↑ «Did You Know?» WSD Dialogue, Spring 2010, p. 11.
- ↑ Nalley Steven (հունիսի 28, 2012)։ «Wang attends National Youth Science Camp»։ Starkville Daily News։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-20-ին։ Վերցված է հուլիսի 16, 2012
- ↑ IIT (2009-03-25)։ «50. Marissa Mayer»։ Illinois Institute of Technology, IIT Media Room։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին։ Վերցված է 2009-05-16
- ↑ Drescher, Io (2010-06-15)։ «Meet Marissa Mayer»։ Silicon Valley Curious։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-19-ին։ Վերցված է 2010-06-18
- ↑ Sloan Paul (հուլիսի 16, 2012)։ «Google's Marissa Mayer becomes Yahoo CEO»։ CNET
- ↑ Guglielmo Connie (հուլիսի 16, 2012)։ «Google's Page Says Mayer Will Be Missed; HP's Whitman Welcomes Yahoo's New CEO»։ Forbes
- ↑ Sorkin Andrew Ross (հուլիսի 16, 2012)։ «Google’s Marissa Mayer Becomes Yahoo’s Chief»։ The New York Times
- ↑ Levy Steven (2011)։ «PART FOUR. GOOGLE’S CLOUD. 1.»։ In the Plex: How Google Thinks, Works, and Shapes Our Lives։ Simon & Schuster։ ISBN 978-1-4165-9658-5
- ↑ «At Google, Mayer Takes a New Job»։ The New York Times։ հոկտեմբերի 12, 2010
- ↑ Chang Andrea (հուլիսի 16, 2012)։ «Google executive Marissa Mayer named Yahoo's new chief executive»։ Los Angeles Times
- ↑ Oreskovic Alexei; Peter Lauria (հուլիսի 16, 2012)։ «Yahoo snags Google's Mayer as CEO in surprise hire»։ MSNBC։ Reuters։ Վերցված է 2012-07-18
- ↑ «Free food! Marissa Mayer tries a bit of Google magic at Yahoo»
- ↑ Savitz Eric (ապրիլի 16, 2012)։ «Wal-Mart Names Google's Marissa Mayer To Its Board»։ Forbes։ Վերցված է հուլիսի 19, 2012
- ↑ «Yahoo's new boss Marissa Mayer could see pay top $70m»։ BBC։ հուլիսի 19, 2012
- ↑ «50 Most Powerful Women in Business»։ CNNMOney։ Արխիվացված օրիգինալից 2012-09-29-ին։ Վերցված է հուլիսի 17, 2012
- ↑ Rao Leena (նոյեմբերի 6, 2009)։ «Marissa Mayer Chosen As A Glamour Magazine Woman Of The Year»։ TechCrunch.com։ Վերցված է ապրիլի 21, 2012
- ↑ Bigelow Catherine (դեկտեմբերի 23, 2009)։ «Google Employee No. 20 gets hitched»։ San Francisco Chronicle։ Վերցված է հուլիսի 19, 2012
- ↑ Sellers Patricia (հուլիսի 16, 2012)։ «New Yahoo CEO Mayer is pregnant»։ Fortune (CNNMoney)։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-26-ին։ Վերցված է 2017-11-15
- ↑ Cain Miller Claire (հուլիսի 17, 2012)։ «Marissa Mayer, New Yahoo Chief, Is Pregnant»։ The New York Times
- ↑ «Google’s Marissa Mayer is Yahoo CEO, says she’s pregnant»։ հուլիսի 18, 2012
- ↑ «Yahoo CEO Mayer gives birth to identical twin girls»։ Reuters։ 2015-12-10։ Վերցված է 2015-12-10
- ↑ Yahoo CEO Marissa Mayer blows millions on parties and sponsorships says Eric Jackson - Business Insider
- ↑ Инвестор Yahoo: «За три года Майер спалила $3 млрд»
- ↑ «10 факапов СЕО Yahoo! Мариссы Майер, которые недопустимы для руководителя»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-01-ին։ Վերցված է 2017-11-15
- ↑ В Yahoo развернуты гонения на сотрудников-мужчин
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարիսա Մայեր (անգլ.) Internet Movie Database կայքում
- Մարիսա Մայերը Notable Names Database կայքում
|