Jump to content

Մարիուս Վոլֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիուս Վոլֆ
Marius Wolf
Վոլֆը Մյունխեն 1860-ի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 27, 1995(1995-05-27)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Կոբուրգ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա
Հասակ 188 սմ
Քաշ 81 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Հերթա Բեռլին
(վարձավճարով Բորուսիա Դորտմունդից)
Համար 30
Պատանեկան կարիերա
1998-2004 Գերմանիա Այնբերգ
2004-2006 Գերմանիա Ռյոդենտալ
2006-2007 Գերմանիա ԴՏՖՍ
2008-2012 Գերմանիա Նյուրնբերգ
2012-2014 Գերմանիա Մյունխեն 1860
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Գերմանիա Մյունխեն 1860 II 10 (3)
2014-2016 Գերմանիա Մյունխեն 1860 39 (5)
2016-2017 Գերմանիա Հանովեր 2 (0)
2016-2017 Գերմանիա Հանովեր II 15 (2)
2017-2018 Գերմանիա Այնտրախտ Ֆրանկֆուրտ 31 (5)
2018-ներկա Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 11 (1)
2019-ներկա →  Գերմանիա Հերթա Բեռլին 8 (1)
Ազգային հավաքական‡
2015 Գերմանիա Գերմանիա Մ20 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 19-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 19-ի, 2019

Մարիուս Վոլֆ (գերմ.՝ Marius Wolf, մայիսի 27, 1995(1995-05-27)[1], Կոբուրգ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Բորուսիա Դորտմունդից վարձավճարով հանդես է գալիս Հերթա Բեռլինի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆը Մյունխեն 1860-ի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի հոկտեմբերի 26-ին՝ փոխարինման մտնելով Այնտրախտ Բրաունշվեյգի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի փետրվարի 21-ին՝ Սանկտ Պաուլիի դեմ խաղում[5]։ Ապրիլի 8-ին Վոլֆը գոլ խփեց Բոխումի դեմ խաղում՝ օգնելով Մյունխեն 1860-ին հաղթել 2-1 հաշվով[6]։ Հոկտեմբերի 2-ին գերմանացին գոլի հեղինակ դարձավ Արմինիա Բիլեֆելդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[7]։ Նոյեմբերի 1-ին նա խփեց Դույսբուրգի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[8]։ Մյունխեն 1860-ի կազմում Վոլֆը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

2016 թվականի հունվարի 8-ին Վոլֆը 3․5 տարվա պայմանագիր կնքեց Հանովերի հետ[9][10][11][12]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց փետրվարի 27-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Շտուտգարտի դեմ խաղում[13]։ Հանովերում Վոլֆը հանդես էր գալիս հիմնականում ակումբի երկրորդ թիմում[14], որի կազմում նա անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[15]։ Հանովերի առաջին թիմի կազմում գերմանացին խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 2 խաղում։

Այնտրախտ Ֆրանկֆուրտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 31-ին Վոլֆը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Այնտրախտ Ֆրանկֆուրտին[16][17][18][19]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց ապրիլի 4-ին՝ Քյոլնի դեմ խաղում[20]։ Ապրիլի 25-ին նա փոխարինման մտավ Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչի Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում[21], սակայն վնասվածք ստացավ 13 րոպե անց՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը։ Այս մրցաշրջանում Վոլֆը անցկացրեց 4 հանդիպում[22]։

2017 թվականի հունիսի 14-ին Այնտրախտ Ֆրանկֆուրտը երկարաձգեց Վոլֆի վարձավճարը 1 տարով[23][24][25]։ Իր առաջին գոլը Բունդեսլիգայում գերմանացին խփեց հոկտեմբերի 21-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[26][27]։ Դեկտեմբերի 3-ին Վոլֆը գոլի հեղինակ դարձավ Հերթա Բեռլինի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[28]։ 2018 թվականի հունվարի 20-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Վոլֆսբուրգի դեմ խաղում[29]։ Հունվարի 26-ին Այնտրախտը գնեց Վոլֆի լրիվ տրանսֆերը՝ նրա հետ կնքելով 2.5 տարվա պայմանագիր[30][31][32]։ Փետրվարի 10-ին գերմանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Քյոլնի դեմ խաղում[33]։ Մայիսի 19-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակչի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[34]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով և նվաճել գավաթը[35][36][37]։ Այնտրախտի կազմում Վոլֆը անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Բորուսիա Դորտմունդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 28-ին Վոլֆը 5 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիա Դորտմունդի հետ[38][39][40]։ Ակումբը նրա համար վճարեց 5 միլիոն եվրո[41][42][43]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 20-ին՝ Գերմանիայի գավաթի Գրոյտեր Ֆյուրտի դեմ խաղում[44]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում Բորուսիայի կազմում անցկացրեց օգոստոսի 26-ին՝ փոխարինելով Մաքսիմիլիան Ֆիլիպին ՌԲ Լայպցիգի դեմ խաղում[45]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 14-ին՝ Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[46][47]։ Չեմպիոնների Լիգայում իր դեբյուտը Վոլֆը նշեց սեպտեմբերի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի Բրյուգգեի դեմ խաղում[48]։ 2019 թվականի ապրիլի 27-ին գերմանացին հեռացվեց խաղադաշտից Շալկե 04-ի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 65-րդ րոպեին[49][50]։ Իր առաջին մրցաշրջանում Վոլֆը անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[51]։ 2019 թվականի օգոստոսի 3-ին նա փոխարինեց Լուկաշ Պիշչեկին Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[52]՝ օգնելով Բորուսիային հաղթել 2-0 հաշվով[53][54]։

2019 թվականի սեպտեմբերի 2-ին Վոլֆը 1 տարվա վարձավճարով միացավ Հերթա Բեռլինին[55][56][57][58]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 14-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մայնց 05-ի դեմ խաղում[59]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 21-ին՝ Պադերբորնի դեմ խաղում[60]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆը ներկայացրել է Գերմանիան մինչև 20 տարեկանների երիտասարդական թիմում։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ[61]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մյունխեն 1860 II 2014–15 Ռեգիոնալլիգա 10 3 — 10 3
Մյունխեն 1860 2014–15 Բունդեսլիգա 2 23 2 1 0 — 2 0 26 2
2015–16 16 3 2 0 — 18 3
Ընդհանուր 39 5 3 0 0 0 2 0 44 5
Հանովեր 2015–16 Բունդեսլիգա 2 0 0 0 — 2 0
Հանովեր II 2015–16 Ռեգիոնալլիգա 6 1 — 6 1
2016–17 9 1 9 1
Ընդհանուր 15 2 0 0 0 0 0 0 15 2
Այնտրախտ Ֆրանկֆուրտ 2016–17 Բունդեսլիգա 3 0 1 0 — 4 0
2017–18 28 5 6 1 34 6
Ընդհանուր 31 5 7 1 0 0 0 0 38 6
Բորուսիա Դորտմունդ 2018–19 Բունդեսլիգա 16 1 2 0 4 0 — 22 1
2019–20 0 0 0 0 0 0 1 0 1 0
16 1 2 0 4 0 1 0 23 1
Հերթա Բեռլին (վարձավճար) 2019–20 Բունդեսլիգա 8 1 1 — 9 1
Կարիերայի ընդհանուր 121 17 13 1 4 0 3 0 141 18

Այնտրախտ Ֆրանկֆուրտ

Բորուսիա Դորտմունդ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. ↑ «Germany - M. Wolf - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  3. ↑ «Scouting Borussia Dortmund's new signing Marius Wolf». BVB Buzz (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  4. ↑ «TSV 1860 Munich - Eintracht Braunschweig, Oct 26, 2014 - 2.Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  5. ↑ «TSV 1860 Munich - FC St. Pauli, Feb 21, 2015 - 2.Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  6. ↑ «TSV 1860 Munich - VfL Bochum, Apr 18, 2015 - 2.Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  7. ↑ «Arminia Bielefeld - TSV 1860 Munich, Oct 2, 2015 - 2.Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  8. ↑ «TSV 1860 Munich - MSV Duisburg, Nov 1, 2015 - 2.Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  9. ↑ «Marius Wolf is a red». www.hannover96.de. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  10. ↑ «Hannover sign youngster striker Marius Wolf - Xinhua». www.xinhuanet.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  11. ↑ VAVEL.com (2016 թ․ հունվարի 8). «Hannover 96 verpflichtet Marius Wolf». VAVEL (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  12. ↑ «Hannover 96 voegt Marius Wolf toe aan selectie». www.foxsports.nl (հոլանդերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  13. ↑ «VfB Stuttgart - Hannover 96, Feb 27, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  14. ↑ «Marius Wolf: From the Hannover reserves, via Eintracht Frankfurt, to Borussia Dortmund». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  15. ↑ Fussballstadt (2018 թ․ մայիսի 28). «Marius Wolf - Borussia Dortmund's new signing introduced». Fussball Stadt (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  16. ↑ «Eintracht Sign Marius Wolf». Eintracht Frankfurt (անգլերեն). 2017 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  17. ↑ VAVEL.com (2017 թ․ հունվարի 31). «Pouco aproveitado no Hannover, atacante Marius Wolf é emprestado ao Eintracht Frankfurt». VAVEL (բրետոներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  18. ↑ Germany, Abendzeitung. «Eintracht Frankfurt leiht Ex-Löwen Wolf von Hannover 96 aus». www.abendzeitung-muenchen.de (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  19. ↑ «Eintracht leiht Marius Wolf von Hannover 96 aus». www.op-online.de (գերմաներեն). 2017 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  20. ↑ «1. FC Köln - Eintracht Frankfurt, Apr 4, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  21. ↑ «Borussia Mönchengladbach - Eintracht Frankfurt, Apr 25, 2017 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  22. ↑ «Marius Wolf | Football Stats | Borussia Dortmund | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  23. ↑ «Marius Wolf bleibt ein Adler». Eintracht Frankfurt (գերմաներեն). 2017 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  24. ↑ «Frankfurt leiht Wolf für ein weiteres Jahr aus». kicker (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  25. ↑ Rundschau, Frankfurter. «Marius Wolf: Marius Wolf hangt ein Jahr dran». Frankfurter Rundschau. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  26. ↑ «Eintracht Frankfurt - Borussia Dortmund, Oct 21, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  27. ↑ «Eintracht Frankfurt 2-2 Borussia Dortmund». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  28. ↑ «Hertha BSC - Eintracht Frankfurt, Dec 3, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  29. ↑ «VfL Wolfsburg - Eintracht Frankfurt, Jan 20, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  30. ↑ «Eintracht make Marius Wolf move permanent». Eintracht Frankfurt (անգլերեն). 2018 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  31. ↑ «Eintracht Frankfurt verlängert Vertrag mit Marius Wolf bis 2020». Eurosport Deutschland. 2018 թ․ հունվարի 26. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  32. ↑ Sport1.de. «Transfermarkt: Eintracht Frankfurt verlängert mit Marius Wolf». Sport1.de (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  33. ↑ «Eintracht Frankfurt - 1. FC Köln, Feb 10, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  34. ↑ «Bayern Munich - Eintracht Frankfurt, May 19, 2018 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  35. 1 2 «Eintracht beat Bayern Munich to win DFB Cup». Eintracht Frankfurt (անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2019-07-17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  36. ↑ «German Cup final: Bayern Munich 1-3 Eintracht Frankfurt». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  37. ↑ Association, Press (2018 թ․ մայիսի 19). «Eintracht Frankfurt deny Bayern Munich the double in DFB-Pokal final». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  38. ↑ KGaA, Borussia Dortmund GmbH & Co. «Marius Wolf pens long-term deal». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  39. ↑ «Borussia Dortmund sign Marius Wolf from Eintracht Frankfurt». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում)
  40. ↑ «Borussia Dortmund Confirm the Signing of German Cup Winner Marius Wolf From Frankfurt». 90min.com (անգլերեն). 2018 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  41. ↑ «Bundesliga transfer news: Dortmund complete €5 million Wolf signing from Frankfurt | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  42. ↑ «Dortmund sign midfielder Wolf from Frankfurt». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ մայիսի 28. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  43. ↑ VAVEL.com (2018 թ․ մայիսի 28). «Borussia Dortmund sign Marius Wolf from Eintracht Frankfurt». VAVEL (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  44. ↑ «SpVgg Greuther Fürth - Borussia Dortmund, Aug 20, 2018 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  45. ↑ «Borussia Dortmund - RB Leipzig, Aug 26, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  46. ↑ «Borussia Dortmund - Eintracht Frankfurt, Sep 14, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  47. ↑ «Borussia Dortmund 3-1 Frankfurt: Sancho inspires hosts to win». Mail Online. 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  48. ↑ «Club Brugge KV - Borussia Dortmund, Sep 18, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  49. ↑ «Borussia Dortmund - FC Schalke 04, Apr 27, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  50. ↑ «Borussia Dortmund 2-4 Schalke: Jadon Sancho hit by lighter as Dortmund lose» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  51. ↑ «Marius Wolf | Football Stats | Borussia Dortmund | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  52. ↑ «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 3, 2019 - DFL-Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  53. 1 2 «Jadon Sancho inspires Borussia Dortmund to Supercup win over Bayern Munich». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  54. ↑ «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  55. ↑ «Marius Wolf joins Hertha BSC! - Teams - HerthaBSC.de». www.herthabsc.de (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  56. ↑ KGaA, Borussia Dortmund GmbH & Co. «Marius Wolf to go out on loan». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  57. ↑ Onefootball. «Official: Marius Wolf joins Hertha Berlin on loan». Onefootball (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  58. ↑ «Official: Marius Wolf joins Hertha on loan». Bulinews (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  59. ↑ «1.FSV Mainz 05 - Hertha BSC, Sep 14, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  60. ↑ «Hertha BSC - SC Paderborn 07, Sep 21, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  61. ↑ «Marius Wolf». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիուս Վոլֆ» հոդվածին։