Մարիոն Դենհոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիոն Դենհոֆ
գերմ.՝ Marion Dönhoff
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 2, 1909(1909-12-02)[1]
ԾննդավայրFriedrichstein Castle, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել էմարտի 11, 2002(2002-03-11)[1] (92 տարեկան)
Մահվան վայրCastle Crottorf, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա
ԳերեզմանՌայնլանդ Պֆալց
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունՖրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան և Բազելի համալսարան
Մասնագիտությունլրագրող, Դիմադրության մարտիկ, գլխավոր խմբագիր և հրապարակախոս
ԱշխատավայրDie Zeit?
Ծնողներհայր՝ August von Dönhoff?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր և խմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱտլանտյան կամուրջ, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, German Council on Foreign Relations?[2], Freie Akademie der Künste Hamburg?[5], Գերմանիայի ՊԵՆ-կենտրոն[5], Deutsches Polen-Institut? և Zonta International?[6]
 Marion Gräfin Dönhoff Վիքիպահեստում

Մարիոն Դենհոֆ (դեկտեմբերի 2, 1909(1909-12-02)[1], Friedrichstein Castle, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - մարտի 11, 2002(2002-03-11)[1], Castle Crottorf, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա, գերմ.՝ Marion Hedda Ilse Dönhoff), գերմանուհի լրագրող և հրապարակախոս, «ԳՖՀ քաղաքական լրագրության մեծ-տիկին»։

Մի քանի տասնյակ գրքերի հեղինակ է, որոնցից շատերը նվիրված են Գերմանիայի 20-րդ դարի պատմությանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիոն Դենհոֆը ծնվել է 1909 թվականին Արևելյան Պրուսիայում՝ Դենհոֆների կոմսական ընտանիքում։ Նրա հայրը՝ կոմս Ավգուստ Դենհոֆը, եղել է Ռայխստագի պատգամավոր և ազգակցական կապ է ունեցել Հոհենցոլերններ արքայական տոհմի հետ։ Մայրը՝ Մարիա ֆոն Լեպելը, եղել է Գերմանիայի կայսրուհի, Պրուսիայի թագուհի Ավգուստա Վիկտորյայի պալատի անդամ։ Մարիոնը եղել է ընտանիքի չորրորդ երեխան և մեծացել է կալվածքների և որսավայրերի կիսաֆեոդալական միջավայրում։

Ավարտել է Պոտսդամ քաղաքի արական գիմնազիան, դասարանում եղել է միակ աղջիկը։ 1932 թվականին ընդունվել է Ֆրանկֆուրտի Յոհան Վոլֆգանգ Գյոթեի անվան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։

Համալսարանի դիպլոմային թեման դարձավ իր իսկ ընտանեկան կալվածքի կառավարման տնտեսական պատմությունը, որը գրեթե 700 տարեկան էր։

Գերմանիայում նացիստների իշխանության գալուց հետո անցել է ընդդիմության շարքերը։ Կոմունիստների հետ համագործակցելու համար ստացել է «կարմիր կոմսուհի» մականունը։

Համալսարանում ուսումն ավարտելուց հետո Մարիոնը մեկնել է Բազել, իսկ հետո երկու տարի ճանապարհորդել է տարբեր երկրներում։

1937 թվականին նա վերադարձավ Արևելյան Պրուսիայի իր ընտանեկան կալվածքը և ներգրավվեց դրա կառավարման աշխատանքներում։

1945 թվականին՝ Կարմիր բանակի Գերմանիա մտնելուց անմիջապես առաջ, Մարիոն Դենհոֆը թողեց ամեն ինչ և յոթ շաբաթվա ընթացքում հասավ Համբուրգ։

1946 թվականից նա դարձավ «Die Zeit» շաբաթաթերթի հիմնական հեղինակներից մեկը։ Նրա հոդվածները մեծ ազդեցություն են ունեցել հետպատերազմյան Գերմանիայի բարոյական կերպարի ձևավորման վրա։ 1955 թվականից նա ղեկավարել է թերթի քաղաքական բաժինը, իսկ 1968 թվականին դարձել է գլխավոր խմբագիր։

Իր լրագրողական և հրապարակախոսական գործունեության համար 1971 թվականին Գերմանական գրավաճառության միությունը նրան Խաղաղության մրցանակ է հանձնել։

Մարիոն Դենհոֆը եղել է Համբուրգի գեղարվեստի ակադեմիայի անդամ, արտաքին քաղաքականության գերմանական կազմակերպության պատվավոր անդամ և փոխնախագահ, PEN միջազգային կազմակերպության անդամ։

Կոմսուհի Դենհոֆը իր պարտքն է համարել նպաստել Լեհաստանի և Արևելյան Եվրոպայի երկրների հետ ԳՖՀ քաղաքական և մշակութային կապերի վերականգնմանը։

Նույնիսկ երբ բաժանված էր իր փոքր հայրենիքից, Դենհոֆը պատասխանատվություն էր զգում նրա հանդեպ։ 1944 թվականին, վախենալով ռմբակոծություններից, ստանալով Քյոնիգսբերգի քաղաքապետարանի թույլտվությունը՝ նա Քրիստիան Դանիել Ռաուխի քանդակած Կանտի հուշարձանը տեղափոխել է իր կալվածք և թաքցրել այնտեղ։ Խորհրդային տարիներին հուշարձանը կորել էր։ Հաշվի առնելով, որ քաղաքից վերցրածը պետք է վերադարձնել քաղաքին, նա 1990-ականներին Կալինինգրադում հուշարձանը վերականգնելու նպատակով արշավ է կազմակերպել և դրա պատրաստման համար խոշոր գումար նվիրաբերել։ 1992 թվականին Կանտի բրոնզե արձանը ըստ հին արձանի մանրակերտի կրկին քանդակվել է և վերադարձվել Կալինինգրադ, որտեղ այն տեղադրվել է Էմանուիլ Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի շենքի դիմաց։

Կոմսուհի Դենհոֆը կարողացավ հաշտվել տոհմային կալվածքների կորստի հետ և երբեք չփորձեց վերադարձնել դրանք․ «Երբ ես մտածում եմ Արևելյան Պրուսիայի անտառների և լճերի մասին, վստահ եմ, որ դրանք հիմա նույնքան անսահման գեղեցիկ են, ինչպիսին որ նախկինում էին, երբ որ իմ փոքր  հայրենիքն էին։ Թերևս հենց դա էլ սիրո բարձրագույն ձևն է`սիրել այն, ինչը քեզ չի պատկանում»։

Մարիոն Դենհոֆը մահացել է Ֆրիզենհագեն կոմունայի Քրոտորֆ դղյակում և թաղվել տեղի գերեզմանատանը։ Գերմանիայում նրա հոբելյանի առթիվ թողարկվել է 10 եվրո արժողությամբ հիշատակի հուշադրամ․ դրա վրայի գրառումն արտացոլում է Մարիոն Դենհորֆի հիմնական սկզբունքներից մեկը՝ «Lieben ohne zu besitzen» («Սիրել առանց տիրանալու»)։

Պարգևներ, պատվավոր կոչումներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվավոր դոկտոր
  • Համբուրգի համալսարանի պատվավոր սենատոր (1982)
  • Յոզեֆ Դրեքսելի մրցանակ (1964)
  • Թեոդոր Հոյսի մրցանակ (1966)
  • Գերմանական գրավաճառության միության Խաղաղության մրցանակ (1971)
  • Էրազմի պարգև (1979)
  • Վոլֆգանգ Դորինգի մեդալ (1984)
  • Լուիզ Վայսի մրցանակ (1988)
  • Հերդեկ քաղաքի մշակութային մրցանակ (1993)
  • Ռուզվելտի մրցանակ (1993)
  • Ռայնհոլդ Մայերի մեդալ (1995)
  • Էրիխ Կեստների մրցանակ (1996)
  • Բրունո Կրայսկիի մրցանակ (1999)
  • Գերման Զինսհայմերի մրցանակ (1999)
  • Համբուրգ քաղաքի պատվավոր քաղաքացի (1999)
  • Սուրբ Ուլրիխի մրցանակ (2000)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]