Մարին Բարլետի
Մարին Բարլետի | |
---|---|
Ծնվել է | 1450[1][2] |
Ծննդավայր | Շկոդեր, Ալբանիա |
Վախճանվել է | 1513 |
Վախճանի վայր | Հռոմ, Պապական մարզ |
Մասնագիտություն | գրող և պատմաբան |
Լեզու | լատիներեն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Marin Barleti Վիքիպահեստում |
Մարին Բարլետի (ալբ․՝ Marin Barleti, լատ.՝ Marinus Barletius, 1450[1][2], Շկոդեր, Ալբանիա - 1513, Հռոմ, Պապական մարզ), ալբանացի բանաստեղծ, պատմաբան, կաթոլիկ քահանա, Վերածննդի մարդասեր: Ալբանական պատմագրության հիմնադիրն է:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարին Բարլետին ծնվել է 1450 թվականին Շկոդերում: Նրա մանկության և պատանեկության մասին առայժմ ոչինչ հայտնի չէ պատմությանը: Մասնակցել է հայրենի Շկոդերի ազատագրմանը Օսմանյան զավթիչների դեմ պայքարում 1474 և 1478 թվականներին: Թուրք նվաճողների դեմ ալբան ժողովրդի ազատագրական պայքարի ղեկավար, Ալբանիայի ազգային հերոս Սկանդերբեգի մահվանից հետո Շկոդերը դարձավ հակաօսմանյան շարժման վերջին մոհիկաններից մեկը: Այն բանից հետո, երբ թուրքերը գրավեցին քաղաքը, Մարին Բարլետին տարագրվեց Իտալիա:
Այստեղ դարձավ պատմության, դասական գրականության և լատիներենի մեծ գիտակ:
«Չերնոգորիայի պատմություն» գրքում մետրոպոլիտ Վասիլի III Պետրովիչը Բարլետիի մասին գրել է.
![]() |
Марин Скадранин, родом Словен «на латинском језику велми учен» | ![]() |
Մարին Բարլետին իր մահկանացուն կնքել է 1513 թվականին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում:
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարին Բարլետին մի շարք պատմական աշխատությունների հեղինակ է, որոնք գրել է լատիներենով:
1505 թվականին Վենետիկում հրատարակել է «Շկոդերի առումը» (алб. Rrethimi i Shkodrës) աշխատությունը, իսկ 1508 թվականից 1510 թվականներին Հռոմում լույս է ընծայել Սկանդերբեգի մասին պատմող առաջին կենսագրական աշխատությունը՝ «Սկանդերբեգի՝ էպիրոտների արքայազնի կյանքի պատմության և սխրագործության մասին» (լատ. Historia de vita et gestis Scanderbegi Epirotarum principis ). այս աշխատությունով նա հիմք է դրել ալբանական պատմագրությանը:
16-րդ դարում Բարլետիի «Պատմություն» աշխատությունը լատիներենից թարգմանվել է մի շարք եվրոպական լեզուներով: Միայն Գերմանիայում, հընթացս 16-ից 17-րդ դարերի, այս աշխատությունը վերահրատարակվել է ավելի քան տասն անգամ: Այն համարվում է Սկանդերբեգի՝ հակաօսմանյան ապստամբության առաջնորդի կենսագրության ուսումնասիրման կարևորագույն աղբյուրը:
Մարին Բարլետիի երրորդ աշխատությունը լույս է ընծայվել 1512 թվականին և վերնագրված է «Պապերի և կայսրերի կյանքի կոմպենդիումը» (լատ. Compendium vitarum pontificum et imperatorum):
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսօր Մարին Բառլետիի անունն են կրում Տիրանայի համալսարաններից մեկը, Շկոդերի հանրային գրադարանն ու հրատարակչությունը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 NUKAT — 2002.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Советская историческая энциклопедия. В 16 томах. — М.: Советская энциклопедия. 1973—1982. Том 2.
- Российская историческая энциклопедия. Т. 2. М., 2015, с. 338.
- Robert Elsie: A Biographical Dictionary of Albanian History.. I.B. Tauris: 2013, s. 32-33. ISBN 9781780764313.(անգլ.)
- Kenneth Meyer Setton, The Papacy and the Levant 1204—1571, DIANE Publishing 1978, ISBN 0-87169-127-2 (անգլ.)
- Oliver Jens Schmitt, Das venezianische Albanien: (1392—1479), Oldenbourg 2001, ISBN 3-486-56569-9 (գերմ.)
- Historia de vita et gestis Scanderbegi Epirotarum Principis Treasure of the National Library of Albania displayed by The European Library
- Historia de vita et gestis Scanderbegi Epirotarum Principis Online digital version presented at World Digital Library
- Nadin, Lucia. Albania Ritrovata: recuperi di presenze Albanesi nella cultura e nell'arte del cinquento veneto. Tirana: Onufri, 2012, ISBN 9789995687861
- Martinović, Niko S. (1962) (serbian), Cetinjski ljetopis [Cetinje chronicle], Cetinje: Izd. Centr. nar. biblioteke NR Crne Gore, OCLC 7185102, արխիվացված օրիգինալից 2012-08-11-ին, http://www.rastko.rs/rastko-cg/povijest/nmartinovic-letopis.html
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարին Բարլետի կատեգորիայում։ |