Jump to content

Մարինե Պետրոսյան (դերասանուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարինե Պետրոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարինե Պետրոսյան
Ծնվել էմարտի 27, 1960(1960-03-27) (64 տարեկան)
ԾննդավայրԳեղադիր, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
ԱշխատավայրԵրևանի մնջախաղի պետական թատրոն և Հայֆիլմ

Մարինե Պետրոսյան (մարտի 27, 1960(1960-03-27), Գեղադիր, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինե Պետրոսյանը ծնվել է 1960 թվականի մարտի 27-ին, Կոտայքի շրջանի Գեղադիր գյուղում։ 1977-1979 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում՝ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում։ Ուսմանը զուգահեռ մասնակցել է թատրոնի ընթացիկ ներկայացումներին։ Ստուդիան ավարտելուց հետո աշխատանքի է անցել թատրոնում, որտեղ էպիզոդային դերերով հանդես է եկել «Մադամ Սան-Ժեն», «Կորիոլան», «Ջոն արքա», «Անավարտ մենախոսություն», «Խաչմերուկ», «Հարսնացուն հյուսիսից», «Արշակ Երկրորդ», «Կենդանի դիակ» ներկայացումներում։ 1983 թվականից աշխատել է Երևանի մնջախաղի պետական թատրոնում և խաղացել թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում։ Հետագայում տեղափոխվել է Հայֆիլմ կինոստուդիա, որտեղ մասնակցել է «Մենավոր ընկուզենի» ֆիլմի աշխատանքներին՝ որպես ռեժիսորի օգնական, ապա՝ Գորիսի պետական թատրոն, որտեղ մասնակցել է վերաբացմանը և խաղացել մի շարք ներկայացումներում։ 1990 թվականից նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Ավլոս» և «Հորսիա» կարճամետրաժ, Դավիթ Քեոսայանի «Փախստականը», Ս. Բաբայանի «Բարրաբա-նապաստակի շրթունք», Հրանտ Վարդանյանի «Հովիվը» ֆիլմերում։ 1990 թվականից Երևանի Ա. Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի դերասանուհի է։ Խաղացել է թատրոնի «Երեքույուչորս» շոու-նախագծում, Մ. դե Գելդորդի «Խեղկատակների դպրոցը» (Կյանք և մահ), Լ. Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս» (Մադամ Պաչե, Մայր), Ուիլյամ Սարոյանի «Օպերա-օպերա» (Քույր), Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Կոմսուհի տատ), Պ. Վայսի «Մարատ-Սադ» (Սիմոնա), Տ. Գուերայի «Մեղրը» (Բինա), Ս. Բեքեթի «Սպասելիս» (Լաքի, Քամ), «Դեպի վերջ», Է. Իոնեսկոյի «Ռնգեղջյուր» (Տնային տնտեսուհի, Զիզի)։ Խաղացել է նաև «Մետրո» թատրոնի «Դիոգենես» ներկայացման մեջ, Հովհաննես Թումանյանի հեքիաթներում՝ «Տերն ու ծառան», «Անբան Հուռին», «Անխելք մարդը»։ Կարինե Խոդիկյանի «Երբ դու չկաս» մոնոներկայացմամբ հանդես է եկել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնում։ Նկարահանվել է «Դժբախտ երջանկություն», «Լքյալները», «Աննա», «Ջեմիկի արկածները» հեռուստասերիալներում[1]։

Ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ Ներկայացման անվանում Դեր
«Եվ այր մի Մաշտոց անուն»
Նիկոլայ Գոգոլ «Շինել»
Հ. Վարդանյան «Կիբոսա 7-րդ դար» Էլեն
պարային բեմադրության հեղինակ
Լ. Կորսունսկի «Ինքնակոչը» Նինա Կորեշկովա
Ալեքսանդր Շիրվանզադե «Պատվի համար» Զարուհի
Նիկոլայ Գոգոլ «Ռևիզոր» Գնչու պարուհի
Յուջին Օ'Նիլ «Սերը ծփիների տակ» Աբբի
«Լուկոլոսի մահը» Կլեոպատրա
Էդուարդո դե Ֆիլիպպո «Ֆիլումենա Մարտուրանո» Ֆիլումենա
«Տրամբոնիստը» Լուիչի
Արամաշոտ Պապայան «Գնա մեռի, արի սիրեմ» Սոֆիկ մայրիկ
Ա. Հարությունյան «Արևածագից առաջ» Աքիր
Պերճ Զեյթունցյան «Մեծ լռություն» Վարուժանի կին
Մ. դե Գելդորդ «Խեղկատակների դպրոցը» Կյանք և մահ
Լ. Պիրանդելլո «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս» Մադամ Պաչե, Մայր
Ուիլյամ Սարոյան «Օպերա-օպերա» Քույր
Ալեքսանդր Գրիբոյեդով «Խելքից պատուհաս» Կոմսուհի տատ
Պ. Վայս «Մարատ-Սադ» Սիմոնա
Տ. Գուերա «Մեղրը» Բինա
Ս. Բեքեթ «Սպասելիս» Լաքի, Քամ
«Դեպի վերջ»
Է. Իոնեսկո «Ռնգեղջյուր» Տնային տնտեսուհի, Զիզի
«Դիոգենես»
Հեղինակ Ֆիլմի անվանում
Ա. Այվազյան «Ավլոս»
Ա. Այվազյան «Հորսիա»
Ա. Այվազյան «Փախստականը»
Ա. Այվազյան «Բարրաբա-նապաստակի շրթունք»

Հեռուստասերիալմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Դժբախտ երջանկություն»
  • «Լքյալները»
  • «Աննա»
  • «Ջեմիկի արկածները»
  • «Փրկեք մեր հոգիները»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մարինե Պետրոսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».