Մարիա Չմշկյան (երգչուհի)
(Վերահղված է Մարիա Ռուբենի Չմշկյանից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարիա Չմշկյան (այլ կիրառումներ)
Մարիա Չմշկյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Մարիա Ռուբենի Չմշկյան |
Ծնվել է | 1918 հուլիսի 17 Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
Երկիր | Հայաստան և ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 28, 2005 Երևան, Հայաստան | (տարիքը 86)
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | Երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Մարիա Ռուբենի Չմշկյան (հուլիսի 17, 1918, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - փետրվարի 28, 2005, Երևան, Հայաստան), հայ օպերային երգչուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Երևանի երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Եղել է Հայֆիլհարմոնիայի կապելլայի, ապա՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար։ Հանդես է եկել բազմաթիվ օպերային ներկայացումներում։ Եղել է ՀԽՍՀ թատերական գործիչների միության անդամ, մի շարք երաժշտական և ձայնի պահպանման դպրոցների մանկավարժ, Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր (1957-1959)։ Արժանացել է մի շարք շքանշանների, պարգևների, մրցանակների[1][2]։
Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բիզեի «Կարմեն»
- Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա»
- Գունոյի «Ֆաուստ»
- Ռուբինշտեյնի «Դևը»
- Չայկովսկու «Պիկովայա դամա», «Իոլանտա»
- Վերդիի «Տրուբադուր», «Ռիգոլետտո», «Աիդա»
- Արմեն Տիգրանյանի «Ալմաստ», «Անուշ», «Դավիթ Բեկ»
- Չուխաճյանի «Արշակ Բ», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա», «Քյոսե Քեհյա»
- Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»
- Բորոդինի «Իշխան Իգոր»
- Բաբաևի «Արծվաբերդ»
- Հարությունյանի «Սայաթ-Նովա»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիաներ:
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Երևան քաղաքում մահացածներ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հուլիսի 17 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Փետրվարի 28 մահեր
- 2005 մահեր
- Հայ երգչուհիներ
- Թիֆլիս քաղաքում ծնվածներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Խորհրդային երգչուհիներ