Մարիա Ուգարտե
Մարիա Ուգարտե | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1914 |
Ծննդավայր | Սեգովիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Վախճանվել է | մարտի 4, 2011 (97 տարեկան) |
Վախճանի վայր | Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն |
Մասնագիտություն | լրագրող և պատմաբան |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Աշխատավայր | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Զավակներ | Carmenchu Brusíloff? |
Մարիա Ուգարտե Էսպանյա (իսպ.՝ María Ugarte España, փետրվարի 22, 1914, Սեգովիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - մարտի 4, 2011, Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն), իսպանացի-դոմինիկցի լրագրող, գրող, ակադեմիկոս, պատմաբան և հնագրագետ։ Ուգարտեն առաջին կինն էր, ով Դոմինիկյան Հանրապետությունում աշխատել է որպես լրագրող[1][2], ինչպես նաև առաջին կինը, ով դարձել է Դոմինիկյան պատմության ակադեմիայի անդամ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Ուգարտեն ծնվել է Իսպանիայի Հին Կաստիլիայի Սեգովիա քաղաքում, բասկ զինվոր Խերոնիմո դե Ուգարտե Ռոուրեի ընտանիքում, ով Իսպանիայի երկրորդ հանրապետության օրոք դարձել է Սամորայի քաղաքացիական նահանգապետ[4]։ Մարիա Ուգարտեն աշակերտել է Անտոնիո Մաչադոյին և Խոսե Օրտեգա ի Գասետին, եղել է Խուլիան Մարիասի դասընկերը[5]։
Ուգարտե Էսպանյան փիլիսոփայություն և գրականություն է ուսանել (1935) Մադրիդի կենտրոնական համալսարանում (այժմ՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան), մասնագիտացել է պատմական գիտություններում, եղել Պիո Սաբալա ի Լերայի ասիստենտը (1934–1936)[3][6]:
Համալսարանում հանդիպել է Կոնստանտինո Բրուսիլոֆին (ծննդյան անունը՝ Կոնստանտին Ալեքսեևիչ Բրուսիլոֆ-Նիգեհորոձեֆ, Սանկտ Պետերբուրգ, 1895 թվական - Կարակաս, 1977 թվական), ռուս աքսորական, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից (հետագայում՝ նաև Իսպանիայի քաղաքացիական պատերազմ)[4]։ Նրանք ամուսնացել են և ունեցել մեկ դուստր՝ Կարմենը[7]։
Երկրում տիրող քաղաքական իրավիճակը՝ քաղաքացիական պատերազմ, Ֆրանցիսկո Ֆրանկոյի ի հայտ գալը, նրանց ստիպեցին ապրել աքսորում և փախչել Դոմինիկյան Հանրապետություն[4][8], ուր ժամանեցին 1940 թվականի փետրվարին[3]։ Սկզբում Ուգարտեն աշխատել է Արտաքին գործերի նախարարության Պետքարտուղարությունում[2], ինչպես նաև իսպաներեն է դասավանդել Երկրորդ համաշխարահայի պատերազմի փախստականներին Դոմինիկյան Հանրապետության հյուսիսում գտնվող Սոսուա քաղաքում[9]։
1943 թվականի հունիսից մինչև նոյեմբեր Սանտո Դոմինգոյի համալսարանում դասավանդել է Արխիվագիտություն՝ Դոմինիկյան Հանրապետությունում արխիվային գիտության առաջին դասընթացը։ Նա կազմեց Ժողովրդական ընդհանուր արխիվի տեղեկագիրը և այն հրատարակեց 1947 թվականին[3]։ 1940-ական թվականներին Ուգարտեն հայտնաբերեց գաղութային փաստաթղթերի հսկայական կապուկ, այդ թվում`«Բայագուանայի արքայական արխիվը»[3][6]։ 1945 թվականին Բրյուսիլոֆը և Ուգարտեն ամուսնալուծվել են, և վերջինս տեղափոխվել է Վենեսուելա[4]։
1948 թվականի ապրիլին Ուգարտեն իր կարիերան սկսել է որպես El Caribe թերթի լրագրող[6][10], ուր նրան աշխատանքի էր հրավիրել թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայեյլ Էռերան[5]։ El Caribe թերթում Ուգարտեն եղել է խմբագրի օգնական, թերթի մշակությաին էջի պատասխանատու (1963–1998), թերթի հավելվածների տնօրեն և պաշտոնավարել է մինչև 2000 թվականին թոշակի անցնելը[6][10]։ 1950 թվականին առանձին գույքով ամուսնացել է անասնապահ Խոսե Անտոնիո Խիմենես Ալվարեսի հետ[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Origen de las universidades y de los títulos académicos[3]
- Monumentos coloniales (1977)[6]
- La Catedral de Santo Domingo, Primada de América (1992)[6]
- Iglesias, capillas y ermitas coloniales (1995)[6]
- Estampas coloniales (1998)[6]
- Prats Ventós, 1925–1999 (2002)[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Murió a los 97 años la escritora y periodista María Ugarte». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Suriel, Leomaira. «María Ugarte íntima» (Spanish). Santo Domingo: Listín Diario. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 González de Peña, Raymundo. «María Ugarte, historiadora» (PDF) (Spanish). Academia Dominicana de la Historia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 Aizpuru, Mikel; Fernández Blanco, Aída:«Los estudios de Filología Moderna. La enseñanza de las lenguas modernas. Ruso», en López Ríos, S.; González Cárceles, Juan Antonio: La Facultad de Filosofía y Letras de Madrid en la Segunda República. Arquitectura y Universidad durante los años 30, Madrid, Sociedad Estatal de Commemoraciones Culturales,2008, pp. 396–399
- ↑ 5,0 5,1 Campo, Iban (2006 թ․ փետրվարի 27). «Cuando me reconocen con estos galardones me pregunto si me los merezco» (Spanish). El País. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 «MARÍA UGARTE: Dedicatoria especial en la 5ta. Mini Feria del Libro de ÁGORA MALL» (Spanish). Santo Domingo: Dominican On Line. 2014 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Beiro, Luis (2013 թ․ օգոստոսի 3). «María Ugarte entrevista histórica» (Spanish). Listín Diario. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «María Ugarte, maestra de generaciones literarias». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Aizpuru, Mikel (2009). El Informe Brusíloff: la Guerra Civil de 1936 en el Frente Norte vista por un traductor ruso (Spanish). Zarautz: Alberdania SL. էջ 305. ISBN 978-84-9868-056-0. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 10,0 10,1 La española María Ugarte recibe el Premio Nacional de Literatura de República Dominican a
|