Մարիա Լուիսա Էսկոբար
Մարիա Լուիսա Էսկոբար | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1903 Վալենսիա, Իսպանիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | մայիսի 14, 1985 (81 տարեկան) |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահարուհի, երգչուհի, ծաղրանկարիչ, երաժշտագետ և հեղինակ-կոմպոզիտոր |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Մարիա Լուիսա Էսկոբար (իսպ.՝ María Luisa Escobar, ծննդյան անունը՝ María Luisa González Gragirena, հայտնի է իր ամուսնական անունով՝ María Luisa Escobar, հաճախ նաև՝ Maritza Graxirena, դեկտեմբերի 5, 1903, Վալենսիա, Իսպանիա - մայիսի 14, 1985), վենեսուելացի երաժշտագետ, դաշնակահար, կոմպոզիտոր, ծաղրանկարիչ, ով 1931 թվականին հիմնադրել է Caracas Athenaeum մշակութային հաստատությունը[1]։ Եղել է նաև Վենեսուելայի Կարմիր խաչ կազմակերպության նախագահը (Վալենսիա, 1921, Կարակաս, 1922-1923)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Լուիսա Էսկոբարը ծնվել է 1903 թվականին Էնրիկե Ա. Գոնսալեսի և Մարիա Գրախիչենա ի Միխարես դե Գոնսալեսի ընտանիքում [2]: Հինգ տարեկան հասակում ընդունվել է Լուրդես քոլեջ, որտեղ սովորել է դաշնամուր նվագել։ Մեկ տարի անց հորինել է իր առաջին երաժշտական ստեղծագործությունը՝ “Blanca, la niña Angélica": Ութ տարեկանում ծնողների հետ ճամփորդել է Կյուրասաո, Նիդերլանդական Անտիլներ, ընդունվել Welgelegen Habaai դպրոց, որտեղ սովորել է ֆրանսերեն և անգլերեն, դաշնամուր, ջութակ նվագել, կոմպոզիցիա՝ դպրոցն ավարտելով 1917 թվականին[3]։ Այնուհետև տեղափոխվել է Փարիզ՝ շարունակելով դաշնամուրի և կոմպոզիցիայի դասընթացները և երգի դասեր է առել Ժան Ռոջեր Դյուկսի, Արթուր Հոնեգերի և Շառլ Կյոկլենի մոտ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վենեսուելա վերադառնալով՝ երկու տարի անց Մարիա Լուիսան, համագործակցելով բանաստեղծ Օլգա Ցապրիլեսի և երգահան Խուան Վիսենտե Լեկունայի հետ, ստեղծել է 16 երաժշտական թատերական պիեսներ։ 1918 թվականին ամուսնացել է գերմանացի Ֆեդերիկո Վոլֆի հետ, և նրանք տեղափոխվել են Պուերտո Կաբելյո։ Ունեցել են երեք երեխա՝ Վալդեմար, Իրմա և Իվան Վոլֆ Գոնսալեսները։ Զույգը հետագայում ամուսնալուծվել է, և Մարիա Լուիսան Կարակասում ամուսնացել է ջութակահար և կոմպոզիտոր Խոսե Անտոնիո Էսկոբար Սալուցոյի (1877-1970) հետ[3]։ Այս ամուսնությունից նա ունեցել է մեկ որդի՝ Թոնի Էսկոբար Գոնսալեսը։ Սալուցոյի, երաժիշտ Պեդրո Անտոնիո Ռիվերս Ռեյնայի և այլ երաժիշտների հետ համատեղ Մարիա Լուիսա Էսկոբարը նախաձեռնել է "Quintet Ávila" գործիքային վոկալ խումբը՝ անձամբ հանդիսանալով խմբի երաժիշտն ու գործիքավորողը։ 1928 թվականի հուլիսի 11-ին Կարակասի ստուդիաներից մեկում Victor Talking Machine Company ձայնագրման ստուդիայի համար ձայնագրել է իր "Alondras", "Mar adentro", "Tu maldad" և "Ángel de mis sueños" ստեղծագործությունները։ Ձայնագրություններում նրա անունը նշվում է որպես "Maritza Graxirena", ի տարբերություն նրա կատալոնական մայրական ազգանվան[4][5]։
1984 թվականին, մահից մի քանի ամիս առաջ, Մարիա Լուիսա Էսկոբարը ի շնորհիվ իր որպես գիտաշխատող, երաժիշտ, երգիչ և կոմպոզիտոր ծավալած գործունեության, ինչպես նաև հեղինակների և կոմպոզիտորների օգտին իր պայքարի համար, արժանացել է ազգային երաժշտական մրցանակի։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատվո դիպլոմ, Սալոն երկրորդ, վենեսուելացի երգիծաբաններ (ծաղրանկարների անվանակարգ, 1931)[2]
Ընտրյալ երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Desesperanza"
- "Como la primera vez"
- "Vente con el alba"
- "Noches de luna de Altamira"
- "Contigo"
- "Orquídeas azules" con letra de Mercedes Carvajal de Arocha (Lucila Palacios)
- "Luna de Camoruco"
- "La despedida"
- "Caribe" tema de presentación de Radio Caracas (RCTV) durante mucho tiempo.
- "La luz de mi ciudad"
- "El marinero"
- "No puedo olvidarte"
- "Canción de oro"
- "Sueño de Bolívar"
- "Paraguaná"
- "Curiana"
- "Orinoco"
- "Canción del aviador"
- "Siete lunas"
- "Siempre"
- "Aleluya"
- "Carnaval de candela"
- "Concierto sentimental",
- "Vals de concierto"
- "Petit suite"
- "Mi general Bolívar"
- "Diez canciones sentimentales"
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Martin, Percy Alvin; Cardozo, Manoel da Silveira Soares (1940). Who's Who in Latin America: A Biographical Dictionary of the Outstanding Living Men and Women of Spanish America and Brazil. Stanford University Press. ISBN 978-0-8047-2315-2.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Maria Luisa Escobar» (Spanish)։ Universidad Centroccidental Lisandro Alvarado։ Վերցված է հուլիսի 18, 2016
- ↑ 2,0 2,1 2,2 Martin, Cardozo, էջ 133
- ↑ 3,0 3,1 Wolf Carmen Cristina (օգոստոսի 27, 2008)։ «María Luisa Escobar. Crónicas (I)» (Spanish)։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-04-ին։ Վերցված է օգոստոսի 26, 2013
- ↑ «Grabaciones del Quinteto Ávila»։ Encyclopedic Discography of Victor Recordings։ Վերցված է օգոստոսի 25, 2013
- ↑ González Ubán Arturo։ «En honor a María Luisa Escobar» (Spanish)։ Վերցված է օգոստոսի 25, 2013
|