Մարիա Թադևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Թադևոսյան
Մարիյա Թադևոսյան.jpg
Ծնվել էմայիսի 1, 1903(1903-05-01)[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 1, 1930(1930-05-01)[1] (27 տարեկանում)
Մահվան վայրՔոբուլեթ, Աջարիա, Վրաստան
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Այլ անուն(ներ)Մարիա Թենազի
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան19241930
Ընտրանի«Երկաթգիծ», «Փարոսի գաղտնիքը», «Զարե»

Մարիա Ալեքսանդրի Թադևոսյան (կեղծանունը՝ Մարիա Թենազի) (մայիսի 1, 1903, Բաքու, - մայիսի 1, 1930 Քոբուլեթ), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թբիլիսիի Պետրաշևսկու անվան առևտրի ուսումնարանը, զբաղվել է գեղանկարչությամբ։ 1924 թ. «Երկաթգիծ» ֆիլմի համար գեղագիտական վայրեր փնտելու նպատակով Թբիլիսիից Ալավերդի է այցելում վրացական «Պետկինո» կինոստուդիայի ռեժիսոր Վլադիմիր Բարսկին, որտեղ նկատում է երիտասարդ Թադևոսյանին և որոշում հրավիրել հայ գեղեցկուհուն ֆիլմի նկարահանումներին։ Նկարահանումների ժամանակ բացահայտվում է Մարիայի դերասանական տաղանդը։ 1926 թ. Համո Բեկնազարյանը հրավիրում է Մարիա Թադևոսյանին «Հայֆիլմ», «Զարե» ֆիլմի նկարահանումներին և առանց նախնական փորձերի նկարահանում է դերասանուհուն գլխավոր դերում։ Զաքարի Բերիշվիլիի «Ամպերի թաքստոց» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհին հիվանդանում է տուբերկուլյոզով։ Մարիա Թադևոսյանը մահանում է 1930 թ. մայիսի 1-ին, Վրաստանի Քոբուլեթ քաղաքում։

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1924 - «Երկաթգիծ»
  • 1925 - «Անցյալի մղձավանջերը»
  • 1925 - «Փարոսի գաղտնիքը» - Այշե
  • 1925 - «Հազատների գնով»
  • 1926 - «9-րդ ալիք» - Նատալյա
  • 1926 - «Խաղն ավարտված է»
  • 1926 - «Զարե» - Մատուսյա
  • 1928 - «Ամպերի ապաստան» - Մարինե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]