Մարեն Ադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարեն Ադե
Maren Ade (2016).jpg
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 12, 1976(1976-12-12)[1][2][3] (46 տարեկան)
Ծննդավայր՝Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն՝Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0011752

Մարեն Ադե (գերմ.՝ Maren Ade, դեկտեմբերի 12, 1976(1976-12-12)[1][2][3], Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադեն ծնվել է ԳՖՀ–ի Կարլսրուե քաղաքում։ Դեռևս դեռահաս տարիքում սկսել է նկարահանել իր առաջին կարճամետրաժ ֆիլմերը և մասնակցել ստեղծագործական մրցույթներին[5][6]։

1998 թվականին նա սկսել է ուսումնասիրել կինոնկարների արտադրություն և մեդիայի կառավարում, իսկ հետո՝ կինոռեժիսուրա՝ Մյունխենի հեռուստատեսության և կինոյի համալսարանում[5][6], որը նա հաջողությամբ ավարտել է 2004 թվականին[6]։

Ռեժիսուրայում առաջնաելույթը նշել է 2000 թվականին՝ «Մակարդակ 9» կարճամետրաժ ֆիլմով։ Եղել է Կաննի 70-րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ։

Նա ապրում է Բեռլինում ամուսնու և երկու երեխաների հետ։ Լուդվիգսբուրգի Բադեն-Վյուրթեմբերգի կինոակադեմիայում դասավանդում է սցենարիստիկա[5][7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
20030 կոր Մակարդակ 9 Ebene 9 ռեժիսոր, սցենարիստ
2003 ֆ Անտառ ծառերի համար Der Wald vor lauter Bäumen ռեժիսոր, սցենարիստ
2009 ֆ Կիրքը չի ճանաչում խոչընդոտներ Alle Anderen ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2016 ֆ Թոնի Էրդմանն Toni Erdmann ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2005
  • «Անտառ ծառերի համար»
    • Սանդենս — ժյուրիի հատուկ Գրան պրի մրցանակ (հաղթանակ) լավագույն դրամատիկական ֆիլմի համար (անվանակարգ)
    • Deutscher Filmpreis — տարվա լավագույն ֆիլմ (անվանակարգ)
2009
  • «Կիրքը չի ճանաչում խոչընդոտները»
    • Բեռլինի կինոփառատոն — «Արծաթե արջ»՝ ժյուրիի Գրան պրի, «Արծաթե արջ»՝ լավագույն կանացի դեր, Femina-Film Prize
    • Deutscher Filmpreis — տարվա լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսուրա, լավագույն կանացի դերակատարում (անվանակարգ)
2014
  • Berlin Art Prize մրցանակ «Կինո և Մեդիա արտ» կատեգորիայում
2016
  • «Թոնի Էրդմանն»
    • Կաննի կինոփառատոնՈսկյա արմավենու ճյուղ (անվանակարգ), ԿՄՖ–ի մրցանակ (մրցութային ծրագիր)[8]
    • Critics’ Choice Movie Awards — Լավագույն օտարալեզու ֆիլմ (անվանակարգ)[9]
    • Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ — լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենարիստ, լավագույն տղամարդու դեր, լավագույն կանացի դեր (հաղթանակ)[10]
    • Բրիտանական անկախ կինոյի մրցանակ՝ լավագույն արտասահմանյան ֆիլմ (անվանակարգ)
    • Եվրոպական խորհրդարան Lux Prize[11]
    • ԱՄՆ կինոքննադատների ազգային միության մրցանակ՝ լավագույն օտարալեզու ֆիլմ (հաղթանակ), լավագույն կանացի դերակատարում (2-րդ մրցանակ)[12]
    • BAFTA — լավագույն օտարալեզու ֆիլմ (անվանակարգ)[13]
    • «Ոսկե գլոբուս» — լավագույն օտարալեզու ֆիլմ (անվանակարգ)[14]
    • New York Film Critics Online — տարվա լավագույն 12 ֆիլմերը[15]
    • «Օսկար» — լավագույն օտարալեզու ֆիլմ (անվանակարգ)[16][17]
    • «Անկախ ոգի» — լավագույն արտասահմանյան ֆիլմ (հաղթանակ)[18]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #138053669 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Манола Даргис. The Director of ‘Toni Erdmann’ Savors Her Moment at Cannes New York Times.
  6. 6,0 6,1 6,2 «Maren Ade»։ filmportal.de։ Վերցված է 16 January 2017 
  7. A portrait of Maren Ade: The Art of the Cringe Factor
  8. Hopewell John։ «Cannes: ‘Toni Erdmann’ Wins Fipresci Competition Award»։ Վերցված է 21 May 2016 
  9. «La La Land Leads with 12 Nominations for the 22nd Annual Critics' Choice Awards»։ Critics' Choice։ December 1, 2016։ Վերցված է December 1, 2016 
  10. Европейская киноакадемия назвала трагикомедию «Тони Эрдманн» лучшим фильмом
  11. «“Toni Erdmann” - winner of the 10th LUX Film Prize - News - European Parliament»։ Վերցված է 13 January 2017 
  12. «Awards for 2016»։ National Society of Film Critics։ January 7, 2017։ Վերցված է January 7, 2017 
  13. Ritman Alex (January 9, 2017)։ «BAFTA Awards: 'La La Land' Leads Nominations»։ The Hollywood Reporter։ Վերցված է January 10, 2017 
  14. «Golden Globes 2017: The Complete List of Nominations»։ The Hollywood Reporter։ December 12, 2016։ Վերցված է December 12, 2016 
  15. «'Moonlight' Named Best Picture by New York Film Critics Online Association»։ The Hollywood Reporter։ December 11, 2016։ Վերցված է December 11, 2016 
  16. Nordyke Kimberly (January 24, 2017)։ «Oscars: 'La La Land' Ties Record With 14 Nominations»։ The Hollywood Reporter։ Վերցված է January 24, 2017 (չաշխատող հղում)
  17. «Oscar Nominations: Complete List»։ Variety։ January 24, 2017։ Վերցված է January 24, 2017 
  18. «Лунный свет» стал главным фильмом премии «Независимый дух 2017»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]