Jump to content

Մարգարիտ Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտ Հովսեփյան
Ծնվել էհուլիսի 24, 1955(1955-07-24) (69 տարեկան)
Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնկոլորատուրային սոպրանո
ԱշխատավայրԿրասնոդարի ֆիլհարմոնիա, Ռոստովի պետական ֆիլհարմոնիա, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԿրասնոդարի երաժշտական ուսումնարան (1974), Ռոստովի կոնսերվատորիա (1980) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1993)

Մարգարիտ Իվանի Հովսեփյան (հուլիսի 24, 1955(1955-07-24), Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո), Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտ Հովսեփյանը ծնվել է 1955 թվականի հուլիսի 24-ին Կրասնոդարում։ Ավարտել է Կրասնոդարի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի (դասատու՝ Մ. Ռիբիցկայա), մեներգեցողության (1974, դասատու՝ Մ. Կոստանյան-Սահաթչյան), Դոնի Ռոստովի կոնսերվատորիայի մեներգեցողության (1980, Ա. Բելյաևայի դասարան) բաժինները, Երևանի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1993, ղեկ.՝ Ա. Սարաջևա)։

1977 թվականից եղել է Դոնի Ռոստովի, Կրասնոդարի ֆիլհարմոնիաների մեներգչուհի։ 1985 թվականին դարձել է Հայաստանի պետական երգչախմբի, ապա՝ Երևանի օպերայի և բալետի թատրոն մեներգչուհի. դերերգերից են՝ Ջիլդա (Ջ. Վերդիի «Ռիգոլետտո»), Շամախանի թագուհի (Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղ»), Ռոզինա (Ջ. Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Ֆրասկիտա (Ժ. Բիզեի «Կարմեն») և այլն։

Հանդես է եկել մենահամերգներով. երգացանկում՝ Ա. Հարությունյանի, Լ. Չաուշյանի, Կ. Զաքարյանի, Վ. Բաբայանի, Է. Միրզոյանի, Գ. Չթչյանի, Մ. Պ. Մուսորգսկու, Ս. Մ. Սլոնիմսկու և ուրիշների երգաշարեր։

Ֆ. Պուլենկի «Մարդկային ձայն» և Ս. Ազնավուրյանի «Հույս» (նվիրված է Հովսեփյանին) մոնոօպերաների առաջին կատարողն է Հայաստանում։ Համերգներով շրջագայել է Ս. Պետերբուրգում, Մոսկվայում, Կրասնոդարում և այլուր։

  • 2012 – Միջազգային Muzika klassica մրցանակաբաշխության Մեծ մրցանակ (Մոսկվա-Ռազա)։
  • Հետք ամբողջ կյանքում, Երևան, 2005։
  • Խոսքի նշանակությունը երաժշտագեղարվեստական կերպարի ստեղծման մեջ (ուսում­նամեթոդական աշխատանքների ժողովածու, № 5), Երևան, 2008։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։