Մարգարիտա Շահինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարիտա Շահինյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19, 1908(1908-02-19)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է2010
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունատամնաբույժ և լուսանկարիչ

Մարգարիտա Հրանտի Շահինյան (փետրվարի 19, 1908(1908-02-19), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 2010), հայ ատամնաբույժ, լուսանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտա Շահինյանը ծնվել է 1908 թվականին Թիֆլիսում։ 1915-1916 թվականներին սովորել է Թիֆլիսի իգական գիմնազիայում։ 1925 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1928 թվականին ավարտել է Երևանի բժշկական տեխնիկումը, 1940 թվականին՝ Երևանի ստոմատոլոգ-պրոթեզավորողների դասընթացը։ 1940-1948 թվականներին որպես ատամնաբույժ աշխատել է Երևանի Կլարա Ցետկինի անվան կարի ֆաբրիկայի բուժկենտրոնում, 1948-1950 թվականներին` Երևանի թիվ 2 պոլիկլինիկայում[1][2]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկությունից բացի զբաղվել է գրական-գեղարվեստական գործունեությամբ։ Գրել է ռադիոէսսեներ, մանկական պատմվածքներ, բանաստեղծություններ, հումորեսկներ, բժշկական գիտահանրամատչելի հուշաթերթիկներ և այլն։ Պիեսները բեմադրվել և հաղորդվել են ռադիոթատրոններով, պատմվածքներն ու բանաստեղծությունները հրապարակվել են մամուլում։ 2002 թվականին լույս է տեսել Մարգարիտա Շահինյանի «Բանաստեղծություններ, հումոր և պատմվածքներ» ժողովածուն[1]։

Լուսանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականից զբաղվել է լուսանկարչությամբ։ Օգտագործել է «Ֆեդ» (հետագայում` նաև «Զենիթ-4») ֆոտոխցիկը։ Տպագրվել է «Առողջապահություն», «Գարուն», «Հայաստանի աշխատավորուհի», ամսագրերում և «Ավանգարդ», «Գրական թերթ», «Հայրենիքի ձայն», «Պիոներ կանչ» թերթերում[1]։ Լուսանկարել է երեխաների, աշխատավորների, գիտնականների, արվեստագետների (լուսանկարել է Արուս Ասրյանին, Հովհաննես Բադալյանին, Արտեմի Այվազյանին և այլոց)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007
  2. «Медицинский труэнтизм как важная проблема культуры и развития общества :: Петрозаводский государственный университет». petrsu.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  3. «Բժիշկ-արվեստագետ. մեկ դար... մեկ կյանք...». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին.