Մարգարետ Վուդրո Վիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարետ Վուդրո Վիլսոն
Margaret Woodrow Wilson 1912.jpg
Ծնվել էապրիլի 16, 1886(1886-04-16)[1][2]
ԾննդավայրՋորջիա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 12, 1944(1944-02-12)[1][2] (57 տարեկանում)
Մահվան վայրՊոնդիչերի, Հնդկաստան
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտություներգչուհի և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Վուդրո Վիլսոն, մայր՝ Էլեն Վիլսոն
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Նահանգների առաջին տիկին
Քաղաքական կուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Margaret Woodrow Wilson Վիքիպահեստում

Մարգարետ Վուդրո Վիլսոն (անգլ.՝ Margaret Woodrow Wilson, ապրիլի 16, 1886(1886-04-16)[1][2], Ջորջիա, ԱՄՆ - փետրվարի 12, 1944(1944-02-12)[1][2], Պոնդիչերի, Հնդկաստան), ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի և Էլեն Լուիզ Աքսոնի ավագ դուստրը, Ջեսիի և Էլեոնորի քույրը: 1914 թվականից՝ մոր մահից հետո Մարգարետը եղել է Սպիտակ տան տիրուհին: Հայրը կրկին ամուսնացել է 1915 թվականին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարետ Վուդրո Վիլսոնը ծնվել է 1886 թվականին Ջորջիա նահանգի Գեյնսվիլ քաղաքում: Վիլսոնի ծնողներն ապրում էին հյուսիսում: Հայրը դասավանդում էր: Մայր չէր ցանկանում, որ իրենց երեխաները յանկի լինեն: Էլեն Էքսոն Վիլսոնը մնաց Գեյնսվիլում մինչև իր առաջին երկու դուստրերի ծնունդը: Մարգարետը սովորել է տեղի դպրոցում, երբեմն հաճախել է քոլեջ, որտեղ հայրն էր դասավանդում:

Կտակում Մարգարետ Վիլսոնի հայրը նրան էր թողել տարեկան 2,500 դոլար (այժմ համարժեք է 34,519 դոլարի), քանի դեռ գումարը չէր գերազանցել իր ունեցվածքի եկամուտի 1/3-ը[3]: Վիլսոնը երգում էր, և 1918 թվականին նա մի քանի ձայնագրություններ է արել:

1940 թվականին Մարգարետ Վիլսոնը մեկնել է Ֆրանսիական Հնդկաստանի Պոնդիչերի քաղաք և որոշել մինչև կյանքի վերջ մնալ այնտեղ: Նա դարձել է սադհու: Աշրամում անդամագրվելուց հետո ստացել է «Նիստա» անունը, ինչը սանսկրիտերեն նշանակում է «նվիրում»: Գիտնական Ջոզեֆ Կամփբելի հետ խմբագրել են միստիկ հինդուիզմի դասական Ռամակրիշնայի, Ռամակրիշնայի Ավետարանի անգլերեն թարգմանությունը, որը 1942 թվականին լույս է տեսել Նյու Յորքի Ռամակրիշնա-Վիվեկանադա կենտրոնում[4]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլսոնը մահացել է Հնդկաստանում ուրեմիայից (միզարյունություն)[5]:

Նախորդող
Էլեն Վիլսոն
ԱՄՆ առաջին տիկին
De facto
Մարգարետ Վուդրո Վիլսոն

1914–1915
Հաջորդող
Էդիթ Վիլսոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
  3. Wills of the U.S. Presidents, edited by Herbert R Collins and David B Weaver (New York: Communication Channels Inc., 1976) p. 176, ISBN 0-916164-01-2.
  4. Nikhilananda Swami (1942)։ «Preface»։ The Gospel of Ramakrishna։ Chennai: Sri Ramakrishna Math 
  5. «Woodrow Wilson Daughter Dead»։ The Milwaukee Sentinel։ February 14, 1944։ էջ 1։ Վերցված է 29 January 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]