Մարգարետ Բուշ-Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարգարետ Բուշ-Բրաուն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 19, 1857(1857-05-19)[1][2][3]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
Մահացել էնոյեմբերի 16, 1944(1944-11-16)[3] (87 տարեկան)
Մահվան վայրAmbler, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[5]
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա և Պենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի և օֆորտանկարիչ
Ծնողներհայր՝ John Peter Lesley?, մայր՝ Susan Inches Lyman Lesley?
Margaret Lesley Bush-Brown Վիքիպահեստում

Մարգարետ Բուշ-Բրաուն (անգլ.՝ Margaret Bush-Brown, լրիվ անուն՝ Margaret White Lesley Bush-Brown, հայտնի է նաև՝ Mrs. Henry Kirke Bush-Brown, մայիսի 19, 1857(1857-05-19)[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - նոյեմբերի 16, 1944(1944-11-16)[3], Ambler, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[5]), ամերիկացի նկարչուհի և փորագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1875 թվականի մայիս 19-ին Ֆիլադելֆիայում՝ երկրաբան Փիթեր Լեսլիի և սոցիալական աշխատող Սյուզան Լեսլիի (Susan Inches Lyman Lesley) ընտանիքում։

Նրա գեղանկարչության առաջին ուսուցիչը եղել է Թոմաս Իկինսը, որի մոտ սովորել է Փենսիլվանիայի կերպարվեստի ակադեմիայում, մինչև 1880 թվականին տեղափոխվել է Փարիզ հետագա կրթությունը ստանալու նպատակով։ Այնտեղ Մարգարետը ընդունվել է Ժյուլիանի ակադեմիա և դասեր է վերցրել Թոնի Ռոբերտ Ֆլերից, Գուստավ Բուլանժեից և Ժյուլ Լեֆևրից։ 1883 թվականին վերադառնալով ԱՄՆ՝ դասեր է վերցրել Ֆիլադելֆիայի կանանց համար դիզայնի դպրոցում։ Ապա սկսել է փորագրել սովորել Գաբրիելա Կլեմենսի ղեկավարության ներքո և 1884 թվականին New York Etching Club работу Study of a Girl’s Head ցուցահանդեսում ցուցադրել է ենթադրաբար իր առաջին փորագրությունը։ Որոշ ժամանակ դասեր է վերցրել նաև Քրիստիան Շուսելեից[6]։

Մարգարետը ծանոթացել է այլ կին-նկարիչների հետ, այդ թվում՝ Էլիզաբեթ Բութի, Սեսիլյա Բոյի և Մերի Ֆրանկլինի հետ․ հաճախ նրանց հետ ամառն անցկացրել է ԱՄՆ-ի Արևելյան լողափին։ 1881 թվականին նա Էլեն Հեյլի հետ ճամփորդել է Ֆրանսիայում և Բելգիայում։ 1886 թվականի ապրիլին ամուսնացել է քանդակագործ Հենրի Բուշ Բրաունի հետ և տեղափոխվել է նրա՝ Նյուբուրգի տուն՝ Նյու Յորք նահանգ։

1935 թվականին նրա ամուսինը մահացել է։ Մինչև 1941 թվականը նկարչուհին ապրել է Վաշինգտոնում, նույն թվականին տեղափոխվել է Փենսիլվանիա։ Մարգարետ Բուշ-Բրաունը ոչ միայն իր աշխատանքներն էր ցուցադրում, այլ նաև երբեմն ցուցադրություններ էր կազմակերպում ամուսնու, իսկ ավելի ուշ՝ նաև դստեր՝ Լիդիայի հետ, որը ևս որպես նկարչուհի հասել է որոշակի հաջողության։ 1883 թվականին Մարգարետը իր աշխատանքներն է ցուցադրել Փարիզյան սալոն>ում։ Բուշ-Բրաունը նաև իր աշխատանքները ցուցադրել է Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարանում, Չիկագոյում 1893 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում ստեղծել է Spring ֆրեսկոն Փենսիլվանիա նահանգի շենքի համար։ Իր գեղարվեստական կարիերայի ընթացքում արժանացել է մի շարք մրցանակների։

Մահացել է 1944 թվականի նոյեմբերի 16-ին Փենսիլվանիա նահանգի Էմբլեր քաղաքում՝ իր որդու՝ Ջեյմսի բնակարանում[7]։

Մարգարետ Բուշ Բրաունի ինքնադիմանկարը, որը թվագրված է 1914 թվականով և ներկայումս գտնվում է Փենսիլվանիայի Գեղարվեստի ակադեմիայի հավաքածուում, ընդգրկվել է երդմնակալության American Women Artists 1830—1930 ցուցահանդեսում 1987 թվականին[8]։

Նկարչուհու փաստաթղթերը, նրա ընտանիքի մյուս անդամների փաստաթղթերի հետ միասին, ներկայումս պահվում են Սմիթ քոլեջում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 CLARA — 2008.
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2019.
  5. 5,0 5,1 5,2 https://americanart.si.edu/artist/margaret-lesley-bush-brown-689
  6. «CLARA»։ Արխիվացված է օրիգինալից 14 November 2018-ին։ Վերցված է 2 January 2017 
  7. Margaret Lesley Bush-Brown
  8. Eleanor Tufts, National Museum of Women in the Arts (U.S.), International Exhibitions Foundation (1987)։ American women artists, 1830-1930։ International Exhibitions Foundation for the National Museum of Women in the Arts։ ISBN 978-0-940979-01-7 
  9. «Bush-Brown Family Papers, 1835-1969»։ Asteria.fivecolleges.edu։ Վերցված է 2017-01-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]