Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարան
Изображение логотипа
Տեսակթանգարան և մշակութային կառույց
Երկիր ԱՄՆ[1][2]
ՏեղագրությունՉիկագո[2]
Կազմված էThe Coal Mine Experience?
Ղեկավարության նստավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3]
Հասցե57th Street and Lake Shore Drive, 5700 S Lake Shore Drive Chicago, IL 60637 և 5700 S. DuSable Lake Shore Drive Chicago
Հիմնադրվել է1933
Այցելուներ1 400 000 ± 100 000 մարդ[4], 1 387 555 մարդ (2014)[5][6], 1 456 985 մարդ (2012)[7], 1 395 773 մարդ (2013)[7] և 1 495 476 մարդ (2015)[8]
Կայքmsichicago.org(անգլ.) և msichicago.org
Քարտեզ
Քարտեզ

Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարան, (ֆր.՝ Musée des sciences et de l'industrie de Chicago) գտնվում է Չիկագոյի Իլինոյս նահանգում ՝ Հայդ Պարկի տարածքում։ Այն նախագծվել է գեղեցիկ արվեստների (անգլ.՝ Fine Arts Building) պալատում 1893 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի համար։ Թանգարանը Չիկագոյի չորրորդ մշակութային կարևոր վայրերից է։

2005 թ.-ին անցկացված հարցման արդյունքում «Չիկագո տրիբունի» ընթերցողները ընտրեցին Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարանը՝ որպես «Չիկագոյի յոթ հրաշալիքներից մեկը», Միչիգան լճից, Չիկագոյի մետրոյից, Ուիլիս-թաուերից, Water Tower-ից և Չիկագոյի համալսարանից հետո[9]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցիկ արվեստի պալատը նախագծվել է Չարլզ Բ. Ատվուդի կողմից։ Ի տարբերություն «Սպիտակ քաղաքի» մյուս շենքերի, դրա ճակատը պատրաստված էր աղյուսից և ծածկված սվաղով։ Համաշխարհային ցուցահանդեսից հետո այն տեղափոխվեց Կոլումբիայի թանգարան, նախքան բնական պատմության դաշտային թանգարան դառնալը։

Երբ 1920 թվականին բացվեց նոր դաշտային թանգարան, հին տարածքը թափուր մնաց։ Չիկագոյի գեղարվեստի ինստիտուտի պրոֆեսոր Լորադո Թաֆթը արշավ կազմակերպեց շենքի վերականգնման և նոր արվեստի թանգարանի վերափոխման համար։ Մի քանի տարի անց շենքն ընտրվեց գիտության թանգարան։

Գիտության թանգարանի վերածվելիս շենքի արտաքին մասը ձևափոխվել է կրաքարի` ամբողջովին պահպանելով 1893 թ.-ի Բոզար ոճը, իսկ ներսը, որը նախագծված էր Ալֆրեդ Պ.Շոուի կողմից, վերափոխվել է «մարդատար-փոստատար շոգենավի» ոճով[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարան» հոդվածին։