Ուիլիս-թաուեր
Ուիլիս-թաուեր | |
Տեղագրություն | ԱՄՆ Չիկագո |
Կառուցման ժամանակ | 1970—1973 |
Բարձրություն | |
---|---|
Տանիք | 442,1 մ. |
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 108 |
Տարածքը շինության մեջ | 418 064 մ |
Վերելակների թիվ | 104 |
Ճարտարապետ | Սկիդմոր, Օվինգս և Մերրիլ |
Ուիլիս-թաուեր (անգլ.՝ Willis Tower), երկնաքեր Չիկագո քաղաքում, Ամերիկայում։ Բարձրությունը 442,1 մ է, ունի 108 հարկ։ Կառուցումը սկսվել է 1970 թվականի օգոստոսին[1], ավարտվել է 1973 թվականի մայիսի 4-ին։ Գլխավոր ճարտարապետը Բրյուս Գրեմն է, գլխավոր ինժեները՝ Ֆազլուր Խանը։
Դրա 1974 թվականին ավարտից հետո, այն ամենաբարձր շենքն է աշխարհում՝ գերազանցելով Առևտրի համաշխարհային կենտրոնին Նյու Յորքում։ Այժմ Ուիլիս Թաուերը երկրորդ ամենաբարձր շենքն է Միացյալ Նահանգներում (Ազատության աշտարակից հետո) և տասներորդ ամենաբարձր շենքը աշխարհում Բուրջ Խալիֆայից, Տայբեյ 101-ից, Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոնից և Միջազգային առևտրային կենտրոնից հետո։ Լախտի կենտրոնի ավարտից հետո Ուիլիս աշտարակը կտեղափոխվի տասնմեկերորդ տեղը։ (Տես Աշխարհի ամենաբարձր շենքերի ցանկ)։
Կառույցի առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրապարակի կառուցվածքը բաղկացած է ինը քառակուսի խողովակներից, որոնք կառույցի հիմքում ձևավորում են մեծ քառակուսի։ Այն կանգնած է բետոնի ծածկույթների վրա։ 50 հարկն ընդգրկում է 9 պողպատե խողովակներ։ Ապա շենքը սկսում է նեղանալ։ Եվս 7 խողովակներով ձևավորած է 66 հարկ, և 5-ն էլ բարձրանում են մինչև 90-րդ հարկ, և միայն երկու խողովակներից է կազմված մնացած 20 հարկերը։ Տանիքի վրա երկու հեռուստատեսային ալեհավաքներ են տեղադրված։
Երկնաքերի տարածքը 418,000 մ ², որը հավասար է 58 ֆուտբոլային դաշտի։ Երկնաքերն ունի 104 ճեպընթաց վերելակներ, որոնք բաժանում են շենքը երեք գոտիների, և օգնում մարդկանց տեղաշարժվել։ Հրակայուն երեսպատումը պատված է սև ալյումինի ավելի քան 16 հազար, մուգ ապակիներով պատրաստված պատուհաններից։ Վեց ավտոմատ մեքենաներ մաքրում են ողջ շինության պատուհանները տարեկան 8 անգամ։
Հեռուստատեսային ռադիոռեպորտաժներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլիս թաուերի վերնամասում կան շատ հեռարձակման հաղորդիչներ։ Բոլոր հաճախականությունները տեղադրված են ըստ բարձրության, վերևից ներքև։ Նույն բարձրությամբ կայանների համար օգտագործելվում է մեկ միասնական ալեհավաքից։ Մեծ բարձրության պատճառով FM կայաններն ունեն բավականին սահմանափակ հզորություն։
Թվեր և վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշտարակի վերին մասը համարվել է Իլինոյսի ամենաբարձր կետը։ Աշտարակի ալեհավաքի ծայրը հասնում 527,3 մետր բարձրության՝ փողոցի մակարդակից և 708 մետր՝ ծովի մակարդակից, տանիքի բարձրությունը 442,1 մետր է՝ փողոցի մակարդակից և 623 մետր՝ ծովի մակարդակից, 103-րդ հարկի «երկնային տախտակամածը» գտնվում է 412 մետր բարձրությամբ՝ փողոցի մակարդակից և 593 մետր՝ ծովի մակարդակից բարձր, «Ուոկեր Դրայվ» գլխավոր մուտքը գտնվում է ծովի մակարդակից 181 մ բարձրության վրա։
Կառույցը թեքված է 10 սմ դեպի արևմուտք՝ կապված անհավասար ձևավորման հետ, որը անհավասար ճնշում է գործադրում հիմքի վրա։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկնաքերը փլուզվում է "Կյանքը մարդկանցից հետո" վավերագրական ֆիլմում, 200 տարի հետո։
- Շենքը ցուցադրված է «Տրանսֆորմերներ․ Լուսնի մութ կողմը» ֆիլմում։
- «Քենան և Քելը» սերիալներից մեկը կապված է այն հանգամանքի հետ, որ կերպարները ոտքով բարձրանում են շենքի տանիքին։
- «Դիվերգենտ» գրքերում և ֆիլմերում այս երկնաքերը հանդես է գալիս որպես կառավարության շենք։
- Երկնաքերը կա նաև համակարգչային «Watch Dogs» խաղում։ Նա նաև հայտնվել է սյուժետային առաջադրանքներից մեկում։
- Բացի այդ, այս երկնաքերը պարբերաբար երևում է ռուսական «Եղբայր 2» չիկագոյան դրվագներում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ World Book, Inc The World Book encyclopedia. — Том 17. — World Book, 2000. — ISBN 0716601001
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт офисных помещений Уиллис-Тауэра
- Официальный сайт Уиллис-Тауэр Արխիվացված 2009-07-22 Wayback Machine
- Замена лампочки на башне
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլիս-թաուեր» հոդվածին։ |
|