Սեսիլյա Բո
Սեսիլյա Բո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 1, 1855[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 17, 1942[5][6][7][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Գլոստեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[8] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա և Պենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա[9] |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | ամերիկյան ռեալիզմ[10] |
Ժանր | դիմապատկեր[4] |
Թեմաներ | դիմանկար |
Ուշագրավ աշխատանքներ | Sita and Sarita? |
Ուսուցիչ | Թոնի Ռոբեր Ֆլյորի |
Աշակերտներ | Betsy Flagg Melcher? և Lucy Taggart? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Մայր | Cecilia Leavitt? |
Cecilia Beaux Վիքիպահեստում |
Սեսիլյա Բո[11] (ֆր.՝ Cecilia Beaux Cecilia Beaux , մայիսի 1, 1855[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 17, 1942[5][6][7][…], Գլոստեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[8]), ամերիկացի նկարիչ։
Կյանք և ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապագա նկարչի հայրը ֆրանսիացի էր, մայրն՝ ամերիկացի։ Մոր վաղաժամ մահից հետո Սեսիլյան և նրա քույրը դաստիարակվել են մայրական գծի հարազատների կողմից։ Սեսիլյան 1871 թվականից սկսել է նկարչության դասեր ստանալ իր հորաքրոջից, այդ ժամանակ նա հետաքրքրվել է հիմնականում պատմական և կրոնական նկարներով։ Ունենալով մեծ տաղանդ, սովորել է հոլանդացի նկարչի մոտ, իսկ 1877 թվականից` Փենսիլվանիայի ակադեմիայում։ 1885 թվականին Ֆիլադելֆիայում ցուցադրված նրա առաջին կտավը («Մանկության վերջին օրերը») մեծ հաջողություն է ունեցել։ Երկու տարի անց նույն կտավը ցուցադրվել է Փարիզում և կրկին դրական արձագանք է գտել արվեստի քննադատների կողմից։
1888 թվականին Սեսիլյա Բոն մեկնել է Եվրոպա, որտեղ հաճախել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիա և Կոլարոսի ակադեմիա, ուսումնասիրել է հին վարպետների ստեղծագործությունները Անգլիայի և Իտալիայի թանգարաններում։ Սեսիլյա Բոյի ֆրանսիացի ուսուցիչների շարքում էին Թոնի Ռոբերտ-Ֆլյուրը և Ուիլյամ Ադոլֆ Բուգրոն։ Նկարիչը մասնակցել է 1889 թվականի փարիզյան համաշխարհային ցուցահանդեսին և արժանացել մրցանակի։
1900 թվականին Սեսիլյա Բոն վերադարձել է Միացյալ Նահանգներ, ապրել և ստեղծագործել է Նյու Յորքում, որտեղ հիմնականում զբաղվել է դիմանկարային նկարչությամբ՝ հայտնի քաղաքական և մշակութային գործիչների պատվերներով։ 1902 թվականից դարձել է Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ։ Սեսիլյայի վրձնին են պատկանում Ժորժ Կլեմանսոյի, ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կնոջ` Էդիթ Ռուզվելտի և նրա դստեր, ծովակալ Դեյվիդ Բիթիի և ուրիշների դիմանկարները։ 1942 թվականին նկարիչը պարգևատրվել է Ամերիկյան արվեստի և գրականության ասոցիացիայի ոսկե մեդալով։
Նրա հայտնի ուսանողների թվում է նկարիչ արվեստագետ Ալիս Քենթ Սթոդարդը։
Սեսիլյա Բոն մահացել է 87 տարեկան հասակում, 1942 թվականի սեպտեմբերի 17-ին, Մասսաչուսեթս նահանգում։ Նրան հուղարկավորել են Բալա Սինվինում, Փենսիլվանիա[12]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժորժ Կլեմանսո, 1920 թ.
Mrs. Robert Abbe, Բրուքլինի թանգարան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Cecilia Beaux — 2008.
- ↑ 3,0 3,1 Cecilia Beaux — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://vocab.getty.edu/page/ulan/500014265
- ↑ 5,0 5,1 5,2 CLARA — 2008.
- ↑ 6,0 6,1 6,2 RKDartists
- ↑ 7,0 7,1 7,2 Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, Macmillan, Grove's Dictionaries, 1998. — ISBN 978-1-884446-05-4
- ↑ 8,0 8,1 8,2 https://www.britannica.com/biography/Cecilia-Beaux
- ↑ https://www.aaa.si.edu/collections/cecilia-beaux-papers-5882
- ↑ https://www.pafa.org/museum/collection/item/les-derniers-jours-d-enfance
- ↑ Часто встречается ошибочная транскрипция Бью или Бьюкс.
- ↑ «Cecilia Beaux | American painter» (անգլերեն)։ Encyclopedia Britannica։ Վերցված է 2019-02-11
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Grafly, Dorothy. "Cecilia Beaux" in Edward T. James, Janet Wilson James, and Paul S. Boyer, eds. Notable American Women, 1607–1950: A Biographical Dictionary (1971)
- Beaux, Cecilia. Background with Figures: Autobiography of Cecilia Beaux. Boston and New York: Houghton Mifflin, 1930.
- Goodyear, Jr., Frank H., and others., Cecilia Beaux: Portrait of an Artist. Pennsylvania Academy of the Fine Arts, 1974. Library of Congress Catalog No. 74-84248
- Tappert, Tara Leigh, Cecilia Beaux and the Art of Portraiture. Smithsonian Institution, 1995. 1-56098-658-1
- Chisholm Hugh, ed. (1911)։ «Beaux, Cecilia»։ Encyclopædia Britannica 3 (11th ed.)։ Cambridge University Press
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սեսիլյա Բո Վիքիպահեստում |
---|
- Սեսիլյա Բո Archived 2012-07-16 at the Wayback Machine. Օնլայն հանրագիտարան
- Սեսիլյա Բո Ամերիկյան արվեստի Սմիթսոնյան թանգարան
- Սեսիլյա Բո, 1863-1968, Ամերիկյան արվեստի Սմիթսոնյան թանգարանի արխիվում
- Տիկին Ջոն Վիլեր Լայվիթի դիմանկարը, 1885, Սեսիլյա Բոյի տատիկը, Վեստմորլենդի Ամերիկյան թանգարան, Գրինսբուրգ, ExplorePAHistory.com -ում
- Էմե Էռնեստա և Էլիզա Սեսիլյա, Երկու քույր, Երկու ընտրություն, Փենսիլվանիայի պատմության և կենսագրության ամսագիր, հունիս 2000, pp. 249–291
- Սեսիլյա Բո, Վաշինգտոն Փոստ, մարտի 9, 2008, washingtonpost.com
- Նյու Յորքի կանանց արվեստի ակումբի ցուցահանդեսի կատալոգում:
|
- Մայիսի 1 ծնունդներ
- 1855 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Սեպտեմբերի 17 մահեր
- 1942 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Ժյուլիանի ակադեմիայի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Կոլարոսի ակադեմիայի շրջանավարտներ
- 19-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի նկարչուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի դիմանկարիչներ
- Ֆիլադելֆիա քաղաքում ծնվածներ
- Ամերիկացի արվեստագետներ