Մատաթիա Գարագաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մատաթիա Գարագաշյան
Anton Garagashyan.jpg
Ծնվել է փետրվարի 11, 1818(1818-02-11)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է նոյեմբերի 26, 1903(1903-11-26) (85 տարեկանում)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1]
Ազգություն հայ
Մասնագիտություն պատմաբան, բանասեր, կրոնական ծառայող, լեզվաբան և փիլիսոփա
Տիրապետում է լեզուներին հայերեն[2]

Մատաթիա (Անտոն) Գարագաշյան (փետրվարի 11, 1818(1818-02-11), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 26, 1903(1903-11-26), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1]), հայ պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա 1832 թվականին ուղարկվել է Վիեննա, Մխիթարյանների վանքը, որտեղ հմտացել է հայագիտության մեջ։ Գիտական-բանասիրական գործունեությունն սկսել է 1840-ականներից, Վիեննայում հրատարակելով «Արվեստ ճարտասանության» (1844) և «Նկարագիր ուսմանց» (1845) գրքերը։ Մի քանի տարի Իզմիրում պաշտոնավարելուց հետո մեկնել է Կ. Պոլիս, հրաժարվել հոգևորական կոչումից, «Բայբլ Հաուզ» աստվածաշնչային ընկերությունում պաշտոն է ստանձնել որպես թարգմանությունների վերստուգիչ. միաժամանակ որպես գրաբարի դասատու պաշտոնավարել հայկական դպրոցներում։ Նույն այդ տարիներից լույս է ընծայել պատմա-բանասիրական, լեզվագիտական, աշխարհագրական և փիլիսոփայական բազմաթիվ գրքեր։ Նրա քերականական ձեռնարկներից մի քանիսը, ինչպես «Դպրություն կամ նոր քերականություն հայերեն», «Համառոտ նոր քերականություն» և այլն, 1860-1890-ականներին արժանացել են 8-10 տպագրության։ Փիլիսոփայական աշխատություններից են «Համառոտ պատմություն փիլիսոփայության» (Կ. Պոլիս, 1868), «Համառոտ փիլիսոփայություն», «Սկզբունք տրամաբանության» և այլն։ 1890-ականներին հրատարակել է աշխարհագրական դասագրքեր և ձեռնարկների մի ամբողջ շարք, ինչպես «Աշխարհագրություն համառոտ քաղաքական», «Աշխարհագրություն ուսումնական» և այլն։ 1887 թվականին Հակոբ Գուրգենի հետ լույս է ընծայել «Ճաշակ ոսկեղեն դպրության» պարբերականը 5-րդ դարի գրաբարով։ 1890-ականների սկզբներից պաշտոնավարել է Կ. Պոլսի Կենտրոնական վարժարանում՝ որպես գրաբարի դասատու։ 1895 թվականին Թիֆլիսում լույս է տեսել նրա «Քննական պատմություն հայոց» քառահատոր երկասիրությունը, որը առաջին փորձն է հայ ժողովրդի պատմությունը ներկայացնելու քննական ոգով, մոտիկ հարակցությամբ տվյալ ժամանակաշրջանի քաղաքական, հասարակական հարաբերությունների հետ։ Եղել է բեղմնավոր գիտնական. նրա երկասիրությունների թիվն անցնում է մի քանի տասնյակից։[3]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1049521196 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 235