Հովսեփ Գաթըրճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովսեփ Գաթըրճյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19, 1820(1820-02-19) կամ 1820[1][2][3]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 9, 1882(1882-01-09) կամ 1882[1][2][3]
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, թարգմանիչ և լեզվաբան

Հովսեփ Գաթըրճյան (Ավետիք) (փետրվարի 19, 1820(1820-02-19) կամ 1820[1][2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 9, 1882(1882-01-09) կամ 1882[1][2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն, հայ պատմաբան, թարգմանիչ, լեզվաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական կրթությունն ստացել է Ղալաթիայի Մխիթարյան վարժարանում։ 1838 թվականից՝ Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ։ 1861 թվականին նշանակվել է Կ. Պոլսի Մխիթարյան դպրոցի վարիչ։ «Տիեզերական պատմութիւն...» (հ. 1-2, 1849-1852) աշխատությունում, համաշխարհային պատմությանը զուգընթաց, ժամանակագրական կարգով, համառոտակի շարադրել է նաև Հայաստանի պատմությունը (դեպքերի շարադրանքը հասցվել է մինչև 480 թ.)։ Հայաստանի նախաքրիստոնեական ժամանակաշրջանի պատմության, հայ ժողովրդի կազմավորման հարցերի մասին խոսելիս, հիմնականում կրկնել է Մ. Չամչյանին։ Գաթըրճյանի աշխատության ամենամեծ արժեքն այն է, որ հայոց պատմությունը շարադրել է որպես համաշխարհային պատմության բաղկացուցիչ մաս։ 1864 թվականին լույս է ընծայել «Հիմնական տարբերութիւն կաթողիկէ և Էջմիածնական դաւանութեանց», 1891 թվականին՝ «Հանգանակ հաւատոյ...» աշխատությունները, թարգմանել Քսենոփոնի, Կիկերոնի և ուրիշ անտիկ հեղինակների երկեր։ Գաթըրճյանը, հետաքրքրվելով դասական հայերենով, նկատել է, որ առաջին թարգմանիչների լեզուն զգալիորեն տարբերվում է հետագա թարգմանիչների լեզվից։ Ա. Գարագաշյանի և Ղևոնդ Հովնանյանի հետ Գաթըրճյանի կատարած Բոսուետի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841) թարգմանության մեջ կյանքի է կոչել դասական հայերենը՝ մաքրելով այն օտարաբանություններից, ոչ հարազատ ձևերից ու բառերից, որոնք մուտք էին գործել նրա մեջ՝ սկսած երկրորդ թարգմանիչներից։ Ըստ Գաթըրճյանի, հայերենը ապրել է զարգացման երկու ժամանակաշրջան՝ նախաքրիստոնեական և հետքրիստոնեական, որոնք իրենց հերթին ապրել են մի քանի տարբեր փուլեր։ Նախաքրիստոնեական հայ գրականության հարցերն արծարծել է «Պատմութիւն մատենագրութեան հայոց» արժեքավոր աշխատության մեջ (1851)։ Նշելով հնդեվրոպական լեզուների հետ հայերենի ցեղակցությունը և նրա ծագումը հնդեվրոպական նախալեզվից՝ Գաթըրճյանը հայերենը համարել է հնդ-իրանական լեզվախմբի իրանական մի ճյուղ[4][5][6][7]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://thesaurus.cerl.org/record/cnp01295644
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Österreichische Akademie der Wissenschaften Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 (գերմ.) / Hrsg.: Österreichische Akademie der Wissenschaftendoi:10.1553/0X00282774
  4. «Գաթըրճյան Հովսեփ | armenianreligion.am»։ www.armenianreligion.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-12-ին։ Վերցված է 2019-02-19 
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  6. Հայկական համառոտ հանրագիտարան, 1990։ Հ. 1:
  7. Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 580։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 648 CC-BY-SA-icon-80x15.png