Մասոնությունն Իսպանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մասոնությունն Իսպանիայում ունի երկար ու բարդ պատմություն, որում եղել են անկման և զարգացման ժամանակաշրջաններ, մսոնական եղբայրության նկատմամբ երկարամյա հետապնդումներ և բռնաճնշումներ։ Ֆրանցիսկո Ֆրանկոյի իշխանության ժամանակ մասոնները առանց հետաքննության ու դարանի որոշման գնդակահարվում էին միայն մի պատճառով, որ կասկածվում էին եղբայրության հետ կապ ունենալու մեջ։ Իսպանիայում մասոնության համար այդ ժամանակաշրջանը, որը տևել է մի քանի հարյուրամյակ, իսպանական մասոնության մեջ թողել է մեծ հետք։ Վերջին 40 տարիներին Իսպանիայում մասոնությունը երկարամյա անգործությունից հետո կարողացավ վերականգնվել և ներկայում զարգանում է մասոնության բոլոր ուղղություններով՝ կանոնավոր, ազատական և խառը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասոնությունն Իսպանիայում, 18-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում մասոնությունը հայտնվել է 18-րդ դարում։ 1728 թվականի փետրվարի 28-ին դուքս Ուորտոնի կողմից հիմնադրվում է առաջին օթյակը։ Նա եղել է Անգլիայի մեծ օթյակի նախկին մեծ վարպետ[1]։ Նա հիմնում է «Las Tres Flores de Lis» օթյակը կամ ինչպես այն հաճախ անվանում են՝ «Matritense»: Դրա մեջ մտնում էին Իսպանիայում բնակվող բրիտանացիները։ Անգլիայի մեծ օթյակը ճանաչում է նոր ստեղծված օթյակը և ռեգիստրում ներառում 50 համարի ներքո։ Մեկ տարի անց բացվում է ևս մեկ օթյակ այս անգամ արդեն Ջիբրալթարում։

1740 թվականին Ֆիլիպ V-ը մասոնների դեմ հրամանագիր է ստորագրում, ինչից հետո մասոնության բավականին մեծ թվով անդամներ ձերբակալվում և դատապարտվում են։ Ֆերդինանդ VI-ի 1751 թվականի հրամանագրով ազատ քարագործները առանց հետաքննության և դատարանի ոորոշման մահվան էին դատապարտվում[2]։ Այնուամենայնիվ, դարի վերջին Կառլոս III-ի գահ բարձրանալով մասոնների հետապնդումներն աստիճանաբար դադարեցին։ Արդեն 1780 թվականին հիսպանական հայտնի դիվանագետ և պետական գործիչ Արանդայի կոմս Պեդրո Պաբլո Աբրակա դե Բոլեան հիմնադրեց Իսպանիայի ազգային մեծ արևելք օթյակն ու դարձավ դրա առաջին մեծ վարպետը[3]։

Մասոնությունն Իսպանիայում, 19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնի՝ Իսպանիայի ներխուժումից հետոֆրանսիական զինվորականները Կատալոնիայում հիմնեցին մի քանի օթյակներ։ Բացի այդ, Բալերյան կղզիներում գոյություն ունեին օթյակներ, որոնց անդամագրվել էին ֆրանսիական ռազմական գերիները։

Այն փաստը, որ ֆրանսիական և անգլիական բանակների բազմաթիվ զինվորականներ, ինչպես նաև Ամերիկայում իսպանական գաղութների անկախության պատերազմի բազմաթիվ ղեկավարներ (Սիմոն Բոլիվար, Խոսե Սան Մարտին և այլն) հանդիսանում էին մասոններ, Իսպանիայում մասոնության նկատմամբ ձևավորվեց բացասական վերաբերմունք[3]։

1837 -1868 թվականների ժամանակաշրջանում Իսպանիայում մասոնները ընդհատակ էին անցել և միայն 1869 թվականին նրանց կրկին թույլատրվեց բացահայտ գործունեություն իրականացնել։ Մասոնությունը հատկապես տարածված էէր Իսպանիայի հետևյալ շրջաններում՝ Կատալոնիա, Անդլուզիա, Վալենսիա, Մուրսիա և Բալերյան կղզիներ։

1889 թվականի մայիսի 21-ին միաձուլվում են Իսպանիայի Մեծ արևելք և Իսպանիայի Մեծ ազգային արևելք օթյակները, որոնց մեծ վարպետ է դառնում Միգել Մորաիտա Սագրարիոն[4]։ Մեկ տարի անց նորաստեղծ օթյակն արդեն ուներ շուրջ 120 օթյակ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ֆիլիպիններում, Կուբայում, Պուերտո Ռիկոյում։ 19-րդ դարի վերջում Իսպանիայում մասոնությունը կրկին հայտնվում է ճգնաժամի մեջ կապված գաղութային ճգնաժամի հետ, որը հանգեցրեց Ֆիլիպինների (1896 թվական) և Կուբայի (1898 թվական) անկախության։ 1896 թվականի օգոստոսի 21-ին Մեծ իսպանական արևելք օթյակի արխիվները առգրավվում են, իսկ մի շարք մասոններ ձերբակալվում և բանտարկվում[5]։ Արդյունքում մասոնական շրջանակները ստիպված էին դադարեցնել իրենց գործունեությունը անորոշ ժամանակով։

Մասոնությունն Իսպանիայում, 20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին Փարիզում Մասոնական միջազգային կոնգրեսում Մեծ իսպանական արևելք օթյակը պաշտոնապես հայտարարեց իր գործունեության վերսկսման մասին։

Մասոնական տաճար Սանտա կրուս դե Տեներիֆեն հանդիսանում է մասոնական այն քիչ տաճարներից մեկը, որը պահպանվել է Ֆրանկոյի ղեկավարման տարիներին

Գեներալ Պրիմո դե Ռիվերայի իշխանության գալուց հետո մասոնությունը արգելվում է։ 1928 թվականի սեպտեմբերին երկու մեծ օթյակներից մեկը փակվում է, շուրջ 200 մասոններ, այդ թվում՝ մեծ վարպետներ ձերբակալվում են[6]։

1936 թվականին Մեծ իսպանական արևելք օթյակի իրավասության ներքո էին գտնվում շուրջ 200 օթյակներ, որոնց անդամների քանակը մոտավորապես 6000 էր[4], սակայն արդեն գեներալ Ֆրանկոյի իշխանության ժամանակ նա հրապարակում է մասոնների դեմ ուղղված իր առաջին հրամանագիրը, որից հետո սկսվում են ազատ քարագործների նկատմամբ մասսայական հետապնդումներ։ Մասոնների հետ կապ ունենալու փոքր-ինչ կասկածի դեպքում կասկածյալը կարող էր մահապատժի ենթարկվել։ Քաղաքացիական պատերազմում (1936-1939 թվական) Ֆրանցիսկո Ֆրանկոյի հաղթանակից հետո ավելի քան 10 հազար մարդ մասոնական եղբայրության հետ կապ ունենալու համար գնդակահարվեց[7]։ Պաշտոնապես Իսպանիայում մասոնությունն արգելվեց 1940 թվականի մարտի 2-ին։ Մեծ իսպանական արևելք օթյակի ներկայացուցիչները ստիպված էին փախչել Մեքսիկա, որտեղ նրանց ընդունեց մասոն նախագահ Կարդենաս ի դել Ռիոն։

1977 թվականին Ֆրանցիսկո Ֆրանկոյի վարչակարգի անկումից հետո ֆրանսիական մասոնական կազմակերպությունների ու իսպանական կառավարության միջև սկսվում է բանակցությունների գործընթաց, որը տեղի է ունենում Ստրասբուրգում, Փարիզում և Մադրիդում։ Բանակցությունների թեման էր Մեծ իսպանական արևելքի վերադարձն Իսպանիա[4]։ 1980 թվականին ստեղծվում է Իսպանիայի մեծ խորհրդանշական օթյակը, որը կապեր ուներ Ֆրանսիայի մեծ արևելք օթյակի հետ։ 1981 թվականին ստեղծվում է Իսպանիայի մեծ օթյակը, որը ճանաչվում է Անգլիայի միացյալ մեծ օթյակից կողմից։

Իսպանիայի ժամանակակից մասոնական կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի այդ, գոյություն ունեն օթյակներ, որոնք գտնվում են Ֆրանսիայի մեծ արևելքի և Ֆրանսիայի մեծ օթյակի իրավասության ներքո։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Grand Lodge of British Columbia and Yukon
  2. Х. А. Льоренте. История испанской инквизиции. Том II
  3. 3,0 3,1 San Juan de España Lodge Nº 28(չաշխատող հղում)>
  4. 4,0 4,1 4,2 «Respetable Logia Moriá nº 143». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  5. José Antonio Ferrer Benimeli La masonería española y la crisis colonial de 98 — p.169.(չաշխատող հղում)
  6. Matthew Scanlan. Freemasonry and the Spanish Civil War: Part I, the Path to War
  7. Pepe Rodríguez. Masonería al descubierto (Del mito a la realidad 1100—2006). — 2006
  8. Grande Loge d’Espagne, La masoneria abre sus puertas, Atanor Ediciones, 2012
  9. The history and the persecutions of Spanish Freemasonry
  10. Grande Loge d’Espagne, La masoneria abre sus puertas, Atanor Ediciones, 2012 (ISBN 978-84-939-6175-6)
  11. José María Arribas Macho, Masonería, Enciclopedia de Historia de España. V. Diccionario temático, ed Miguel Artola, Alianza Editorial, Madrid, 1991, p785
  12. La Matritense 7
  13. Esteban Cortijo, Masoneria y extremadura, Ateneo de Cáceres y Caja de Ahorros de Extremadura, 2008 (ISBN 978-84-691-4233-2)
  14. С. П. Карпачев, Искусство вольных каменщиков. стр 217, ISBN 978-5-990-54931-9
  15. «International Constitution — Droit Humain Internationale». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  16. Карпачёв С. П., Масоны, Словарь. Издательство АСТ, 2008, ISBN 978-5-17049888-8
  17. Daniel Ligou, Histoire des francs-maçons en France de 1815 à nos jours, Privat, 2000
  18. members.jpg Արխիվացված 2012-05-25 archive.today

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]