Իսպանիայի մեծ օթյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանիայի մեծ օթյակ
ՏեսակGrand Lodge?
Երկիր Իսպանիա
Հիմնադրված1982 թվականի նոյեմբերի 6
Գլխադասային գրասենյակԻսպանիա Մադրիդ, Իսպանիա
Մեծ վարպետՕսկար դե Ալֆոնսո Օրտեգա
Անձնակազմ2 500
Կամավորներ2500
Կայքgle.org

Իսպանիայի մեծ օթյակ (իսպ.՝ Gran Logia de España), կանոնավոր մեծ օթյակ Իսպանիայում։ Այն ստեղծվել է 1982 թվականին Ֆրանսիայի մեծ ազգային օթյակին ենթակա և Իսպանիայում գործունեություն իրականացնող 10 օթյակների հիման վրա։ 1987 թվականին Իսպանիայի մեծ օթյակը ճանաչվում է Անգլիայի միացյալ մեծ օթյակի կողմից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնավոր մասոնությունն Իսպանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին Իսպանիայի մեծ օթյակըստեղծվել է Ֆրանսիայի մեծ ազգային օթյակի հովանու ներքո գործող իսպանական 10 օթյակների հիման վրա։ Մինչև 1981 թվականը իսպանական խորհրդանշական մասոնությունը, որը գործում է մասոնական առաջին երեք աստիճանակարգերով (աշակերտ, ենթավարպետ, վարպետ), ներկայացված չէր կանոնավոր մեծ օթյակի կողմից։ Եվ միայն Իսպանիայի մեծ օթյակի հիմնադրումով կանոնավոր մասոնությունը Իսպանիայում սկսեց իրականացնել իր աշխատանքները մասոնական լանդմարկների հիման վրա[2][3]։

Իսպանիայի մասոնության պատմության մեջ առաջինը սկսել են գործել կանոնավոր օթյակները, որոնք հիմնադրվել էին օտարերկրացիների կողմից։ 1728 թվականին առաջին սպեկուլյատիվ օթյակները հիմնադրվեցին դուքս Ուորտոնի կողմից, ով հանդիսանում էր Անգլիայի միացյալ մեծ օթյակի ենթավարպետ։ Առաջին օթյակը ստեղծվեց Մադրիդում։ Այն կոչվում էր «Las Tres Flores de Lis» կամ «Matritense»: Այդ օթյակը գտնվում էր Անգլիայի մեծ օթյակի իրավասության ներքո և մտնում էր այդ կառույցի առաջին 50 օթյակների ցուցակում։ Օթյակը ստեղծվել էր Մեծ Բրիտանիայի քաղաքացիների համար, ովքեր բնակվում էին Իսպանիայում[2][4]։

Իսպանիայում մասոնության տարածման երկրորդ փուլը կապված է Լուզիտանիայի մեծ արևելքի հետ, որը հանդիսանում էր պորտուգալական մասոնական կազմակերպություն։ Իսպանիայում մասոնության օրինականացումից հետո՝ 1868 թվականին, Լուզիտանիայի մեծ արևելքը դառնում է իսպանական մասոնական 50 օթյակների հիմնադիր։ 1870 թվականից սկսած մի քանի տարվա ընթացքում Լուզիտանիայի մեծ արևելք մասոնական օթյակը օգնում էր Անգլիայի միացյալ մեծ օթյակին ճանաչման հարցում, քանի որ Ֆրանսիայի մեծ արևելքը, ցանկանալով իր իր անդամների համար իր սկզբունքներից հեռացնել Աստծո հանդեպ հավատքի լանդմարկը, քայքայեց իր բոլոր հարաբերությունները իսպանական օթյակների հետ, որոնք գործում էին մասոնական լանդմարկերով[2]։

1937 թվականին Իսպանիայում մասոնությունը պաշտոնապես արգելվեց[1][2][3]։

Իսպանիայի մեծ օթյակի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականի հունիսի 17-ին Լուիս Սալատը և Ֆրանսիայի ազգային մեծ օթյակի մեծ վարպետ Ժան Մոնսը Իսպանիայում իրականացրեցին նոր մեծ օթյակի օծում։ Եվ արդեն 1982 թվականի հուլիսի 2-ին Ֆրանսիայի ազգային մեծ օթյակի մեծ վարպետի № 656 կարգադրությամբ հիմնադրվեց Իսպանիայի մեծ օթյակը։ Իսպանիայի մեծ օթյակի ստեղծմանը մասնակցեցին Ֆրանսիայի ազգային մեծ օթյակին ենթակա իսպանական 10 օթյակների երևելի վարպետներ։ Իսպանիայի մեծ օթյակի մեծ վարպետի պաշտոնում ընտրվեց Լուիս Սալատը։ Հրամանագրով օթյակն օրենսդրորեն գրանցվեց 1982 թվականի նոյեմբերի 6-ին Մադրիդում։ Մի քանի ամիս անց՝ 1983 թվականի մարտի 19-ին տեղի ունեցավ Իսպանիայի մեծ օթյակի առաջին ժողովը[2][3]։

1987 թվականի սեպտեմբերի 16-ին Իսպանիայի մեծ օթյակը ճանաչվեց Անգլիայի միացյալ մեծ օթյակի կողմից, ինչը Իսպանիայի մեծ օթյակին դարձրեց Իսպանիայում Անգլո-ամերիկյան մասոնության ներկայացուցիչ։

2001 թվականին վարչական մարմիններից զրկված Իբերական մեծ արևելքը մտավ Իսպանիայի մեծ օթյակի կազմի մեջ[1]։

Սկզբունքներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Իսպանիայի մեծ օթյակը պահպանում է կանոնավոր մասոնության բոլոր սկզբունքները, որոնք ձևակերպվել են Անգլիայի միացյալ մեծ օթյակի կողմից, իր օթյակների գործունեությունը կազմակերպում էր մասոնական լանդմարկների հիման վրա, ապա այն ճանաչվել է Իսպանիայի կանոնավոր մեծ օթյակ ինչպես Անգլիայի միացյալ մեծ օթյակի, այնպես էլ աշխարհի այլ կանոնավոր մեծ օթյակների կողմից։ Իսպանիայի մեծ օթյակը իր օթյակների ու թեկնածուների անդամներից պահանջում է Աստծո նկատմամբ և հոգու անմահության ընդունում։ Յուրաքանչյուր օթյակում ժողովի անցկացման ընթացքում պարտադիր է համարվում խորանին Աստվածաշնչի առկայությունը, իսկ քաղաքական ու կրոնական քննարկումներն արգելվում։ Իսպանիայի մեծ օթյակը նաև հրաժարվում է կանանց ճանաչել որպես մասոններ[1]։

Իսպանիայի մեծ օթյակը մեր օրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարին Իսպանիայի մեծ օթյակը 179 օթյակներում միավորում էր 2500 մասոնների։ Այդ օթյակները տեղակայված են հիմնականում Մադրիդում և Բարսելոնայում[5]։

Իսպանիայի մեծ օթյակի մեծ վարպետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին Իսպանիայի մեծ օթյակի հիմնադրման պահից օթյակի մեծ վարպետներ են եղել[1]՝

  • 1982-1994 թվականներ՝ Լուիս Սալատ ի Գուսիլաս (Luis Salat i Gusils),
  • 1994-2002 թվականներ՝ Թոմաս Սարոբե Պինեիրո (Tomás Sarobe Piñeiro),
  • 2002-2006 թվականներ՝ Ժոզեպ Քորոմինաս ի Բուսկուետա (Josep Corominas i Busqueta),
  • 2006-2010 թվականներ՝ Ժոզեֆ Կարետերո Դոմենեչ (José Carretero Doménech),
  • 2010 թվականից մինչև հիմա՝ Օսկար դե Ալֆոնսո Օրտեգա (Oscar de Alfonso Ortegа):

Իսպանիայի մեծ օթյակի կանոնակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ աստիճանների կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ մասոնական աստիճանակարգերում աշխատելու համար Իսպանիայի մեծ օթյակը հարաբերությւոններ է հաստատել Իսպանիայի Հին և ընդունված շոտլանդական կանոնադրության բարձրագույն խորհրդի և Թագավորական կամարի կապիտուլի հետ։ 2012 թվականի դեկտեմբերի 3-ից Իսպանիայի համար բարձրագույն խորհուրդը հանդիսանում է Եվրոպայի բարձրագույն խորհուրդների համադաշնության անդամ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Grande Loge d’Espagne, La masoneria abre sus puertas, Atanor Ediciones, 2012
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 The history and the persecutions of Spanish Freemasonry
  3. 3,0 3,1 3,2 José María Arribas Macho, Masonería, Enciclopedia de Historia de España. V. Diccionario temático, ed Miguel Artola, Alianza Editorial, Madrid, 1991, p785
  4. La Matritense 7
  5. Gran Logia de España
  6. «Los Ritos | Gran Logia de España». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grande Loge d’Espagne, La masoneria abre sus puertas, Atanor Ediciones, 2012 (ISBN 978-84-939-6175-6)
  • Esteban Cortijo, Masoneria y extremadura, Ateneo de Cáceres y Caja de Ahorros de Extremadura, 2008 (ISBN 978-84-691-4233-2)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]