Մասնակցի քննարկում:Arordi-hayordi

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Arordi-hayordi ։)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ERJANIK քննարկում: 11:41, 29 Հուլիսի 2014 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում

Հարգելի՛ Arordi-hayordi։ Ձեր բեռնած Հայա Աստվածը.jpg և Ւիլտւօ.jpg պատկերները ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարը, այլապես դրանք ենթակա են ջնջման, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 11:49, 29 Հուլիսի 2014 (UTC)[reply]

Հարգելի՛ Arordi-hayordi, արձագանքեք այս քննարկմանը, այլապես պատկերները կջնջվեն։--ERJANIK քննարկում: 09:56, 9 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Կաղապար:Հայաստանի պատմական նահանգներ[խմբագրել կոդը]

Բարև, Հարգելի՛ Arordi-hayordi: Վերոնշյալ կաղապարում 2 անգամ ետ եք շրջել իմ խմբագրումները: Ավելացրել եք Միտաննի կատեգորիան: Դեռ Գամիրքի ու Պոնտոսի հարցը մեծ հարց է, իսկ Միտաննին չի կարող քննարկվել: Այժմ կբերեմ փաստարկներ:

  1. Գամիրքը, որ համաշխարհային պատմագրության մեջ անվանվում է Կապադոկիա, երբևէ հայկական պետության մեջ չի մտել: Միակ ժամանակահատվածը, երբ հայկական զորքերը մտել են Կապադոկիա, եղել է Տիգրան Մեծի օրոք՝ 2 անգամ: 2 անգամ էլ տարածքը անցել էր Պոնտոսին, բնակիչները գերեվարվել են Հայաստան: Նրանց արքայացանկը բացառապես հունական դինաստիա է՝ Ալեքսանդր Մակեդոնացու զորավար Արիարաթեսի ժառանգներ: Հայաստան գերեվարված բնակչությունը, ըստ Մովսես Խորենացու, նույնպես հայկական չէր, այլ օտար՝ հույներ, ասորիներ, հրեաներ: Կապադոկկիայում կարող էին ապրել նրանք բոլորը, բայց որ ապրել են հայեր, որևէ տեղ նման բան չկա գրած: Երկրորդ ժամանակահատվածը կապված է հենց Կեսարիա քաղաքի՝ նրա մայրաքաղաք Մաժակի հետ: Բյուզանդիայի կայսր Ռոմանոս 4-րդ Դիոգենեսը այն նվիրել էր Կարսի թագավոր Գագիկ Բագրատունուն՝ փոխարենը վերցնելով Կարսի թագավորությունը: Գագիկի որդուց հետո այնտեղ հայ իշխաններ չեն նշանակվում, իսկ երկիրը անցնում է սելջուկներին: Կեսարիայում, այդուհանդերձ, պահպանվում է սակավաթիվ հայ բնակչություն, սակայն տարածքը հայկական չի համարվում: Նույնիսկ 20-րդ դարի սկզբին հայկական վեց վիլայեթներից (Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Էրզրում, Խարբերդ, Սեբաստիա) ոչ մեկում այն չի ընդգրկվում: Այնպես որ՝ Գամիրքը պատմական Հայաստան չէ:
  2. Պոնտոս: Սա առանձին հունամակեդոնական-փոքրասիական պետություն էր, որ պայքարում էր Հռոմի դեմ՝ ի պաշտպանություն Պոնտոսի ու Հելլադայի հույների: Չկա որևէ տեղեկություն, որ տեղի թագավորները կամ բնակչությունը եղել են հայեր: Նույնիսկ դրա մասին բան չեն գրում հայ պատմագիրները: Մտնելով Հայկական լեռնաշխարհի մեջ՝ այն երբևէ չի ունեցել 20-30 տոկոսից ավելի հայ բնակչություն: Միակ գավառը, որ հայաբնակ էր, Մեծ Հայքի Տայք նահանգին կից Համշենն էր: Ինչ վերաբերում է Հայասա թագավորությանը, ապա այժմ գերմանական ու ֆրանսիական արևելագիտական դպրոցները ուսումնասիրում են նրա ծագումնաբանությանը, և դեռ հայկական համարելու համոզիչ փաստարկներ չեն գտել: Մանրամասների համար կարող եք այցելել Հումբոլդտի անվան Բեռլինի համալսարանի (2 համալսարան կա Բեռլինում՝ Բեռլինի համալսարան անունով) արևելագիտության ֆակուլտետի պաշտոնական կայք:
  3. Միտաննին ազգակից էր խուռռիական մեկ այլ երկրի՝ Ուրարտուի: Այն, որ Բիայնիլիի կամ Վանի թագավորությունը, որ ասորեստանյան արձանագրություններում կոչվում է Ուրարտու, դեռ մեծ հարց է՝ հայկական է թե ոչ, շատ անվանի հայագետներ, այդ թվում՝ Գևորգ Ջահուկյանը, Հրաչյա Աճառյանը, Գրիգոր Ղափանցյանը և ուրիշներ՝ ոչ հայ, դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել: Ուրարտացիները խուռռիական ժողովուրդներից ամենամոտն էին կանգնած հայերին: Եվ դրա հարցը դեռ չի լուծվել: Ինչ մնում է Միտաննիին, ապա դրա հարցը չի քննարկվում: Պետք չէ շփոթել փարավոնական գրերում նշվող նահարինա անունը նաիրի անվան հետ: Նաիրին ասորա-արամեական, սեմական անուն է, որ նշանակում է գետային (երկիր): Այդպես էին կոչում անջուր անապատներում ապրող ասորեստանցիները, որոնց 2 գետերն էլ գալիս էին հայերի երկրից: Բացի այս պատճառներից, հավելեմ ևս երկու փաստ: Պատմական Միտաննին գոյություն է ունեցել մ.թ.ա. 17-13-րդ դարերում, հայ ժողովրդի կազմավորումն ավարտվել է դրա ավարտից 600 տարի հետո՝ մ.թ.ա. 7-րդ դարի վերջում: Իսկ երկրորդ փաստն այն էր, որ Միտաննիի հիմնական կենտրոնը դուրս էր Հայկական լեռնաշխարհի ու պատմական Հայաստանի տարածքից, իսկ ընդհանուր առմամբ՝ Միտաննիի նույնիսկ կեսը չէր ծածկում պատմական Հայաստանի մակերեսը, այն էլ՝ հայկական միջագետքով հաշված: իսկ մնացածը պատմական Ասորիքն է՝ Սիրիան ու Ասորեստանը՝ Իրաքի հյուսիսը: Հետագայում Միտաննիի փլատակների վրա էլ հենց առաջացավ Ասորեստանը: Դա արամեական-ասորական պետություն էր:

Հարգանքներով՝ --Հայկ (արաբագետ) 21:37, 21 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Շքանշաններ, 2014 հոկտեմբեր[խմբագրել կոդը]

Վիքիընդլայնում
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծին միանալու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 18:46, 22 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]