Մասնակցի քննարկում:23artashes/Պահոց (2016)
Խնդրանք
[խմբագրել կոդը]Ողջույն, Արտաշես ջան: Մի խնդրանք` Հայաստանը 6-րդ դարում և Հայաստանը 7-րդ դարում հոդվածները կարո՞ղ ես վերականգնել: Քննարկման մեջ [1] ես նշել էի, որ դրանք տեղափոխվեն Հայաստանը վաղ միջնադարում հոդված: Հարգանքներով` --Հայկ (արաբագետ) 13:10, 22 Հունվարի 2016 (UTC)
- Բարև, Հայկ ջան։ Արված է --23artashes (քննարկում) 13:13, 22 Հունվարի 2016 (UTC)
- Շնորհակալություն, ես էլ տեղափոխեցի: Հիմա վերահղում են դարձել--Հայկ (արաբագետ) 13:20, 22 Հունվարի 2016 (UTC)
- Արտաշես ջան, մի բան էլ խնդրեմ: Իմ ներդրումները կարո՞ղ ես հետ շրջել՝ այժմվանից մինչև սա՝
- Շնորհակալություն, ես էլ տեղափոխեցի: Հիմա վերահղում են դարձել--Հայկ (արաբագետ) 13:20, 22 Հունվարի 2016 (UTC)
16:29, 27 Հունվարի 2016 (տարբ | պատմ) . . (0) . . Ն Կատեգորիա:1192 հակամարտություններ (Created blank page)
83 հատ է, ձեռքով չեմ կարող անել...--Հայկ (արաբագետ) 14:23, 27 Հունվարի 2016 (UTC)
- Ես ինքս սկսեցի անել--Հայկ (արաբագետ) 14:57, 27 Հունվարի 2016 (UTC)
- Վայ, Հայկ ջան, կներես, կապի մեջ չէի, նոր տեսա։ Երևի արդեն արել վերջացրել ես, չէ՞։ --23artashes (քննարկում) 20:13, 27 Հունվարի 2016 (UTC)
Բարեւ Արտաշես, ինձ կարող ես բացատրել ինչպե՞ս ավելացնեմ ձեր կողմից նշվաց չափը եթե տվյալ քաղաքի կամ աստվածության մասին միայն այդքանը կա--Atheist Armenian 10:38, 28 Հունվարի 2016 (UTC)
- Բարև, հարգելի Atheist Armenian։ Նախ նշեմ, որ այդ էջերը որպես կարճ պիտակողը ես չեմ եղել, դա այլ մասնակիցներ են արել։ Ես որպես ադմին ժամկետը լրանալուց հետո ընդամենը ջնջել եմ էջերը։ Բայց դա նշանակություն չունի, կպատասխանեմ Ձեր հարցին։ Նախ այդ հոդվածներում կարելի է ավելացնել տեղեկաքարտեր, և դա բավականաչափ ծավալ կապահովի։ Արիննա հոդվածի դեպքում դա բավարար կլիներ անհրաժեշտ 3000 բայթն ապահովելու համար։ Իսկ Ինարա հոդվածի վերաբերյալ բավականաչափ նյութ կա անգլերեն վիքիում։ --23artashes (քննարկում) 20:03, 28 Հունվարի 2016 (UTC)
Շնորհակալություն
[խմբագրել կոդը]Արտաշես ջան, շնորհակալություն եմ հայտնում Էժեն Դելակրուա հոդվածը բարելավվելու համար: Փարիզում գտնվող իր թանգարանի մասին գրել էի, անընդհատ ուզում է բարելավել, չէր ստացվում: Շնորհակալ եմ քեզ...: Հարգանքներով՝ --Գարիկ (Խաչատրյան) 18:03, 1 Փետրվարի 2016 (UTC)
Բարև, Արտաշես ջան, ինչպե՞ս ես: Շատ շնորհակալ եմ, որ ուշադիր ես հոդվածների հանդեպ [2]: Ես դրանք կարդում ու գնահատում եմ, ուղղակի ծավալը մեծ էր [3], ու բոլորը չէ, որ հասցրել էի ստուգել. մեկ օրում արդեն 40 հատ ստեղծեցին: Եթե ժամանակ ու ցանկություն ունենաս միանալու` ստուգելու գործում, շատ շնորհակալ կլինեմ--Հայկ (արաբագետ) 12:47, 8 Փետրվարի 2016 (UTC)
- Ողջույն, Հայկ ջան։ Լավ եմ, շնորհակալություն։ Դու լա՞վ ես։ Այդ նախագծին հատուկ ժամանակ հատկացնել չեմ կարող։ Պատահականության սկզբունքով գուցե ինչ-որ հոդվածներ նայեմ, ինչպես այս մեկը պատահեց: Ուղղակի ֆիլմի ստեղծման թվականն էր զավեշտալի, անմիջապես նկատեցի ։ --23artashes (քննարկում) 12:51, 8 Փետրվարի 2016 (UTC)
Ողջույն, հարգելի Արտաշես, նորից խնդրանքով եմ դիմում: Տեսե՞լ եք գրածը: --Voskanyan (քննարկում) 14:57, 10 Փետրվարի 2016 (UTC)
- Ողջույն, Արմենուհի ջան։ Տեսա։ Այդ ցանկը պետք է լրջորեն վերանայվի։ Անաղբյուր է, և իրոք թերությունները շատ են։ --23artashes (քննարկում) 15:11, 10 Փետրվարի 2016 (UTC)
Գերվաստակաշատ Վիքիպեդիացի
[խմբագրել կոդը]Գերվաստակաշատ Վիքիպեդիացի | ||
Հարգելի՛ 23artashes, այս շքանշանը ձեզ ի երախտագիտություն Հայերեն Վիքիպեդիայում երկար տարիների ընթացքում ձեր կողմից կատարված մեծածավալ աշխատանքների համար, որոնք նպաստել են հանրագիտարանի զարգացմանը:--Արման Մուսիկյան (քննարկում) 17:48, 11 Փետրվարի 2016 (UTC) |
Շատ շնորհակալ եմ, Արման ջան։ --23artashes (քննարկում) 17:18, 13 Փետրվարի 2016 (UTC)
Խնդրանք
[խմբագրել կոդը]Ողջույն հարգելի Արտաշես: Ձեզ մի հարց կարելի է՞:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Mariam2323 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։--Mariam2323 (քննարկում) 16:17, 14 Փետրվարի 2016 (UTC)
- Բարև, հարգելի Մարիամ։ Կարելի է, միայն թե առանց իմ քննարկման էջի հատվածները ջնջելու։ --23artashes (քննարկում) 17:11, 13 Փետրվարի 2016 (UTC)
- Շնորհակալություն: Ես ինչպե՞ս կարող եմ ստեղծել նոր էջ, բայց ոչ իմ մասնակցային էջում ոչ էլ քնարկման էջում: Ցանկանում եմ ստեղծել նոր էջ որը կտեսնեն բոլորը: Պարզապես ես մի քանի օր առաջ եմ գրանցվել և շատ բաներից տեղյակ չեմ: Ես երեկ <<Սևանա լիճ>> էջում խմբագրություն եմ կատարել բայց այսօր նայում եմ արդեն չկա չի պահպանվել : Հարցս դրան էր վերաբերվում: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Mariam2323 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Հարգելի Մարիամ, նոր էջ ստեղծելու համար գլխավոր էջում կա «Ստեղծել նոր հոդված» գործիքը։ Այնտեղ պետք է գրեք ստեղծվելիք հոդվածի անվանումը, սեղմեք այդ կոճակը և սկսեք աշխատել։ Բայց նկատի ունեցեք, որ հոդվածները պետք է արտագրված չլինեն որևէ տեղից, պետք է ունենան վստահելի աղբյուրներ, լինեն վիքիֆիկացված։ Քանի որ նորեկ եք, խորհուրդ կտամ սկզբում աշխատել Ձեր սևագրության էջում (մասնակցի կամ քննարկման էջերում հոդված գրել չի կարելի. այն ջնջվում է ադմինների կողմից), այնուհետև խնդրել որևէ փորձառու մասնակցի նայել Ձեր հոդվածը, հետո նոր այն տեղափոխել հիմնական տիրույթ։ Ինչ վերաբերում է Սևանա լիճ հոդվածում Ձեր ներդրումներին, ապա դրանք հետ են շրջվել, քանի որ հանրագիտարանային չէին։ «Մեր հանրապետություն այցի եկած ամեն մի հյուրի անպայման տանում են ցույց տալու Սևանա լիճը: Սքանչելի դիրքը, արևի շողերն անդրադարձնող ջրի կապուտակ հայելին, հնադարյան հուշարձանները, որոնց շուրջը ծփում են ալյակները, Սևանը դարձրել են հայկական բնության հրաշք զարդերից: Եթե օդանավով վեր բարձրանանք ու այնտեղից ցած նայենք, մեզ կթվա, թե ...» և նմանատիպ նախադասությունները հանրագիտարանային չեն, և Վիքիպեդիայում լինել չեն կարող։ Շնորհակալություն: --23artashes (քննարկում) 14:19, 14 Փետրվարի 2016 (UTC)
- Շնորհակալություն: Ես ինչպե՞ս կարող եմ ստեղծել նոր էջ, բայց ոչ իմ մասնակցային էջում ոչ էլ քնարկման էջում: Ցանկանում եմ ստեղծել նոր էջ որը կտեսնեն բոլորը: Պարզապես ես մի քանի օր առաջ եմ գրանցվել և շատ բաներից տեղյակ չեմ: Ես երեկ <<Սևանա լիճ>> էջում խմբագրություն եմ կատարել բայց այսօր նայում եմ արդեն չկա չի պահպանվել : Հարցս դրան էր վերաբերվում: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Mariam2323 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հարգել Արտաշես ներեղություն, բայց ես գլխավոր էջում չգտա ձեր ասած կոճակը: Կասես որտեղ է այն գտնվում?: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Mariam2323 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Հարգելի Մարիամ, «Օրվա հոդվածն» է, դրանից ներքև` «Գիտե՞ք, որ․․․»-ը, դրանից էլ ներքև` «Մասնակցիր»-ը, որի տեքստային մասից հետո այն է, ինչ Ձեզ պետք է։ --23artashes (քննարկում) 17:26, 14 Փետրվարի 2016 (UTC)
Շատ շնորհակալ եմ:
- Մի հարց: Ինչպես դուք կարդացիք այդ հոդվածը Սևանի մասին,եթե այն ջնջվել էր??– Այս անստորագիր գրառման հեղինակն է Mariam2323 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Հարգելի Մարիամ, ոչ թե ջնջվել է, այլ Ձեր խմբագրումները հետ են շրջվել։ Դա նշանակում է, որ էջի պատմության մեջ դրանք պահպանվել են։ Ամեն մի էջ ունի պատմություն, որտեղ երևում են բոլոր փոփոխությունները։ Տվյալ էջի պատմությունը կարող եք դիտել այս հղումով՝ 1։ --23artashes (քննարկում) 19:35, 23 Փետրվարի 2016 (UTC)
- Մի հարց: Ինչպես դուք կարդացիք այդ հոդվածը Սևանի մասին,եթե այն ջնջվել էր??– Այս անստորագիր գրառման հեղինակն է Mariam2323 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Ջնջում
[խմբագրել կոդը]Արտաշես ջան, խնդրում եմ ջնջել նաև Մոդուլ:Redirect template: Շնորհակալություն:--Արամ 23:51, 16 Փետրվարի 2016 (UTC)
- Ջնջեցի, Արամ ջան։ --23artashes (քննարկում) 23:55, 16 Փետրվարի 2016 (UTC)
- Շնորհակալ եմ, Արտաշես ջան:--Արամ 23:56, 16 Փետրվարի 2016 (UTC)
Վիքիներդնող
[խմբագրել կոդը]Վիքիներդնող | ||
Արտաշես ջան, ուշացումով, շնորհավորում եմ 500-րդ հոդվածդ մեր վիքիում՝ Ստեփան Հարությունյան մեծ դերասանի մասին: Շնորհակալություն, որ մեզ հետ ես, մեր շարքերում: Շարունակիր հարստացնել մեր հանրագիտարանը: Հաճելի խմբագրումներ, հարգանքներով՝ Հայկ (արաբագետ) 05:17, 22 Փետրվարի 2016 (UTC) |
- Շնորհակալ եմ, Հայկ ջան։ --23artashes (քննարկում) 08:54, 22 Փետրվարի 2016 (UTC)
37.157.216.140
[խմբագրել կոդը]Արտաշես ջան, բարի երեկո: Խնդրում եմ նայել . 37.157.216.140 խմբագրումները:--Արամ 20:33, 24 Փետրվարի 2016 (UTC)
- Արամ ջան, ողջույն։ Չեմ կարծում, որ արգելափակման արժանի ուղղումներ են։ Գուցե կարծիքս սուբյեկտիվ է, բայց, կարծում եմ, ավելի շատ պետական գործիչ է, քան քաղաքական։ --23artashes (քննարկում) 20:47, 24 Փետրվարի 2016 (UTC)
- Լավ, Արտաշես ջան:--Արամ 20:53, 24 Փետրվարի 2016 (UTC)
Բարեւ ձեզ! Օգնություն վերստեղծել էջը Ելենա! Ելենա Պոդկամինսկայա է հայտնի և տաղանդավոր դերասանուհի է Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում ։ Նախապես շնորհակալություն! NikitaLuppov (քննարկում)
- Հարգելի NikitaLuppov, Ձեր խնդրանքի մասին գրեցի Խորհրդարանում։ Եթե ցանկացողներ լինեն, կարձագանքեն։ --23artashes (քննարկում) 23:54, 27 Փետրվարի 2016 (UTC)
Վիքիծնունդ
[խմբագրել կոդը]Վիքիհոբելյար | ||
Հարգելի՛ 23artashes, շնորհակալություն, որ միացել եք Հայերեն Վիքիպեդիային։ Շնորհավորում ենք Ձեր Վիքիծնունդը։ Լավագույն մաղթանքներով՝ Հայերեն Վիքիպեդիայի համայնքի անունից --Արամ 21:57, 24 Մարտի 2016 (UTC)։ |
Շնորհակալություն, Արամ ջան։ --23artashes (քննարկում) 08:07, 25 Մարտի 2016 (UTC)
Շնորհավո՜ր
[խմբագրել կոդը]«Քրիստոս հարյավ ի մեռելոց»
|
Տեղեկաքարտ
[խմբագրել կոդը]Ողջույն. չէիք oգնի նկարը տեղեկաքարտում փոխել? չգիտեմ` դա ինչպես անել [4] OptimusView (քննարկում) 12:27, 12 Ապրիլի 2016 (UTC)
- Հարգելի OptimusView, փոխեցի, բայց չեմ կարծում, թե այս նկարն ավելի հաջող է։ Նախ մի տեսակ խամրած է, հետո նման է անձնագրի նկարի։ --23artashes (քննարկում) 12:36, 12 Ապրիլի 2016 (UTC)
- Շնորհակալություն: OptimusView (քննարկում) 13:27, 12 Ապրիլի 2016 (UTC)
Խնդրանք
[խմբագրել կոդը]Ողջույն, Արտաշես ջան։ Ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ բարելավես Պոլ Մորֆիի հոդվածը ԿԷԲ նախագծից։ Ինձ համար անհասկանալի տերմիններ կան, այլապես ես կանեի :) --Լիլիթ (քննարկում) 13:32, 23 Մայիսի 2016 (UTC)
- Բարև, Լիլիթ ջան։ Մոտ օրերս կանեմ։ --23artashes (քննարկում) 13:41, 23 Մայիսի 2016 (UTC)
- Արված է, Լիլիթ ջան։ --23artashes (քննարկում) 15:14, 25 Մայիսի 2016 (UTC)
- Շնորհակալություն, Արտաշես ջան։--Լիլիթ (քննարկում) 15:24, 25 Մայիսի 2016 (UTC)
- Արված է, Լիլիթ ջան։ --23artashes (քննարկում) 15:14, 25 Մայիսի 2016 (UTC)
Հարգելի Արտաշես,
Շնորհակալություն ստեղծածս հոդվածին ( https://hy.wikipedia.org/wiki/Անխափան_սնուցման_աղբյուր ) ուշադրություն դարձնելու համար: doctors.am կայքում հոդվածի հեղինակը ես եմ: Ես այդ ոլորտի մասնագետ եմ, և հոդվածը որոշ ժամանակ հետո կլինի մաքսիմալ լիարժեք, կխմբագրեմ և հղումներ կավելացնեմ: Տեխնիկական կրթություն ստացողների և ունեցողների համար շատ օգտակար էջ կլինի: Ես Վիքիպեդիայում նոր օգտագործող եմ, ուստի կխնդրեի ուղղություն ցույց տալ թե ինչպես լիարժեք դարձնել ստեղծածս առաջին էջը:
Շնորհակալություն: Հարգանքով` Դավիթ
Երկու խնդրանք
[խմբագրել կոդը]Ողջույն, Արտաշես ջան, ինչպե՞ս ես: Երկու խնդրանքով եմ դիմում քեզ: Եթե ազատ ժամանակ ունենաս՝ ջնջիր խնդրեմ այս հոդվածը: Չգիտես ինչու՝ չէր ներառել իմ պատճենի աշխատասեղանում: Այդ հոդվածն ամբողջությամբ պատճեն է: Եվ մի բան էլ, Զանգեզուրի երկրաշարժ հոդվածը, ինչ ես կարծում, արժի՞ փակագծերում դնել այլ կիրառումներ, եթե դրա տակի երկու հոդվածները չկան, ու ամենայն հավանակությամբ, չեն գրվելու, որովհետև նյութ չկա--Հայկ (արաբագետ) 14:13, 18 Հունիսի 2016 (UTC)
- Բարև, Հայկ ջան։ Շնորհակալություն, լավ եմ։ Հոդվածը ջնջեցի։ Ինչ վերաբերում է երկրորդին, ապա այլ կիրառումների էջում գոնե մեկը պետք է հոդված ունենա։ Իսկ քանի որ ասում ես, որ նյութ չկա, երևի պետք է ջնջվի։ Բայց, ամեն դեպքում, ճիշտը համայնքի հետ քննարկելն է։ --23artashes (քննարկում) 04:48, 19 Հունիսի 2016 (UTC)
- Շնորհակալություն, Արտաշես ջան--Հայկ (արաբագետ) 05:08, 19 Հունիսի 2016 (UTC)
Շքանշաններ, 2016 հուլիս
[խմբագրել կոդը]Վիքի Գյումրի | ||
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ, Գյումրու Վիքիմարաթոն նախագծի Սպորտի բաժինը պարբերարաբար թարմացնելու համար։--Nimeru23 (քննարկում) 13:48, 15 Հուլիսի 2016 (UTC) |
- Շնորհակալություն, Nimeru23 ջան։ --23artashes (քննարկում) 15:53, 15 Հուլիսի 2016 (UTC)
Շնորհակալություն
[խմբագրել կոդը]Հարգելի՛ 23artashes, շնորհակալություն ուղղումի համար Կարինե Մարգարյան (քննարկում) 08:43, 4 Օգոստոսի 2016 (UTC)
Հարգելի 23artashes, ես լիովին համաձայն եմ Ձեր դիտարկման հետ, որ «Քմերներ» հոդվածը շատ կարճ է: Ի սկզբանե ես ոչ մի նպատակ չեմ ունեցել այդ հոդվածը ստեղծելու: Այն ստեղծվել է իմ «Պոլ Պոտ» հոդվածն ստեղծելու շրջանակներում, քանի որ մի պահ զայրացա, երբ Վիքիպեդիայում բազմիցս հանդիպեցի քմերներ ազգի սխալ գրված անվանումների (կհմերներ, կխմերներ, խմերներ և այլն): Ճիշտն ասած, հոդվածը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանից և ներկայացված է այնքանով, որքանով , որ այնտեղ առկա է եղել: Կրկին շնորհակալ եմ, որ ուշադիր եք:--Որոտ (քննարկում) 20:29, 16 Սեպտեմբերի 2016 (UTC)
- Հարգելի Որոտ, մոտ մեկ տարի առաջ ընդունված կանոնակարգի համաձայն նորաստեղծ հոդվածների նվազագույն ծավալը սահմանվել է 3000 բայթ, եթե այլ վիքիներում կամ վստահելի աղբյուրներում առկա է անհրաժեշտ ծավալի տեղեկույթ։
Սա այն դեպքն է, երբ այդ ծավալն առկա է, և հոդվածը կա՛մ պետք է յոթ օրում ընդարձակվի, կա՛մ ջնջվի։ Ես կողմ եմ պահպանելուն։ Որքան հասկացա, Դուք ժամանակ չունեք։ Հնարավորության դեպքում կփորձեմ ինքս ինչ-որ բան ավելացնել։--23artashes (քննարկում) 18:51, 17 Սեպտեմբերի 2016 (UTC) - Կներեք, չէի նկատել, որ արդեն ավելացրել եք։ Շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիան զարգացնելու համար։ --23artashes (քննարկում) 18:56, 17 Սեպտեմբերի 2016 (UTC)
Հարց
[խմբագրել կոդը]--Արմեն Սարգսյան (քննարկում) 18:58, 27 Սեպտեմբերի 2016 (UTC)Հարգելի Արտաշես, Հարգելի ադմիններ, երեկ մենք տարբեր անուններով գրանցվեցինք, Ձեր իսկ ցուցումներով ես գրանցվեցի իմ անուն ազգանունով: Սակայն հենց նոր տեսա որ GeoO բաժինը ջնջել է մեր թատերախմբի էջը: Այս անգամ կպատճառաբանեք թե ինչո՞ւ:մեր թատերախմբի անունն է ԷՊՍԻԴՈՆ, ստեղծվել է 2012թ.-ին երևան քաղաքում: Նախապես շնորհակալություն:
- GeoO մասնակիցն արդեն պատասխանել է այս հարցին։ --23artashes (քննարկում) 20:52, 27 Սեպտեմբերի 2016 (UTC)
Ողջույն
[խմբագրել կոդը]Ողջույն Արտաշես ջան: Շնորհակալություն հոդվածը ջնջելու համար: Հուսամ՝ ամեն բան լավ է: Լավագույն մաղթանքներով՝ Հայկ (արաբագետ) 19:23, 5 Հոկտեմբերի 2016 (UTC)
- Ողջույն, Հայկ ջան։ Վաղուց չէիր երևում։ Շնորհակալություն, ամեն ինչ լավ է։ --23artashes (քննարկում) 08:31, 6 Հոկտեմբերի 2016 (UTC)
Նորվեգիայի ֆյուլքեներ
[խմբագրել կոդը]Ողջույն Արտաշես ջան: Տեսա, որ ջնջել ես Նորվեգիայի ֆյուլքեներ կատեգորիան՝ պատճառաբանելով, որ դատարկ է: Ես ֆյուլքեների մասին հոդվածներում ավելացնում եմ այդ կատեգորիան: Երևի վերահղումի հետ կապված է, որ դատարկ է երևացել: Կարո՞ղ եմ կրկին ստեղծել «Կատեգորիա:Նորվեգիայի ֆյուլքեներ»-ը: --Գարդմանահայ (քննարկում) 08:36, 21 Նոյեմբերի 2016 (UTC)
- Իմ կարծիքով պետք է Նորվեգիայի վարչական բաժանում կատեգորիան բաժանված լինի Նորվեգիայի ֆյուլքեներ կատեգորիայի և Նորվեգիայի կոմունաներ կատեգորիայի:--Գարդմանահայ (քննարկում) 08:37, 21 Նոյեմբերի 2016 (UTC)
- Գարդմանահայ ջան, ողջույն։ Կարծեմ կոտրած վերահղում էր ցույց տալիս, այդ պատճառով ջնջեցի։ Խնդիր չկա, եթե անհրաժեշտ է, կարող ես նորից ստեղծել։ --23artashes (քննարկում) 08:54, 21 Նոյեմբերի 2016 (UTC)
- Ապրես 👍 --Գարդմանահայ (քննարկում) 09:01, 21 Նոյեմբերի 2016 (UTC)
- Գարդմանահայ ջան, ողջույն։ Կարծեմ կոտրած վերահղում էր ցույց տալիս, այդ պատճառով ջնջեցի։ Խնդիր չկա, եթե անհրաժեշտ է, կարող ես նորից ստեղծել։ --23artashes (քննարկում) 08:54, 21 Նոյեմբերի 2016 (UTC)
Ռոզենթալի էֆեկտ էջի ջնջում
[խմբագրել կոդը]Ողջույն Արտաշես, հոդվածը ջնջել եք մեկնաբանելով, որ դատարկ է, սակայն այն դատարկ չի եղել, գրվել է ՎՍԳ նոյեմբերյան երկօրյակի ժամանակ: Դեռ ավելին, եթե նայեք, քննարկման էջը կա, նույնիսկ բարելավել եմ, պատրաստվում էի այդ թեմայով լրացում կատարել, պարզվեց, որ այն ջնջված է: Կբացատրե՞ք ինչու--Ապատ63 (քննարկում) 08:51, 28 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Ողջույն, հարգելի Ապատ63։ Անկեղծ ասած, ես էլ չհասկացա, թե ինչու եմ ջնջել։ Հավանաբար թյուրիմացություն է տեղի ունեցել, որի համար հայցում եմ Ձեր ներողամտությունը։ Էջը վերականգնել եմ, կարող եք աշխատել։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 17:51, 28 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Գուցե պատճառն այն էր, որ ես Վերահղում էի կատարել Պիգմալիոնի էֆեկտ էջին (ըստ էության դրանք նույն էֆեկտի տարբեր անվանումներն են), քանի որ ուզում էի, որ այդ վերնագրով էլ հնարավոր լինի գտնել այն: Ամեն դեպքում, շնորհակալ եմ արագ արձագանքելու համար--Ապատ63 (քննարկում) 21:42, 28 Դեկտեմբերի 2016 (UTC)