Մասնակից:Van.se/Ավազարկղ/Ենթալիճ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարդգէս Սուրենեանց

Van.se/Ավազարկղ/Ենթալիճ 2
ԾննդավայրԱխալցխա
Մահվան վայրՅալթա
Ազգությունհայ

Վարդգէս Սուրենեանց () ― ականաւոր հայազգի նկարիչ, հայ ազգային պատմանկարչութեան հիմնադիր։

Կենսագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդգէս Սուրենեանցը ծնած է 1860 թուականին Ախալցխայի մէջ, հոգեւորականի ընտանիքում։ Նախնական կրթութիւն ստացել է Լազարյան ճեմարանում, այնուհետ շարունակել ուսումը Մոսկվայի մեծ հեղինակութիւն ունեցող գեղանկարչութեան, քանդակագործութեան եւ ճարտարապետութեան ուսումնարանի ճարտարապետութեան բաժնում։ Իբրեւ նկարիչ ձեւաւորվել է Մյունխենի կայսերական ակադեմիայում։

Տիրապետելով տասը լեզուների՝ Սուրենեանցը ուսումնասիրել է տարբեր ազգերի արվեստն ու գրականութիւնը։ Ժամանակակիցների վկայությամբ նա պարսկերեն Հաֆեզ ու Խայամ էր արտասանում, անգլերենից Վիլյամ Շեքսպիր ու Օսկար Ուայլդ թարգմանում, իտալերեներով զեկուցումներ կարդում, գրում գերմաներեն գրքերի առաջաբաններ, հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում թուրքական ջարդերից փախած գաղթականների հետ, ռուսերենով կատակում իր բարեկամ Իլյա Ռեպինի հետ։ Մյունխենից վերադառնալուց հետո Սուրենեանցը մասնակցել է դեպի Պարսկաստան կազմակերպված գիտարշավին։

Սուրենեանցը ապրել եւ ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ եւ հոգու ամեն մի թելով կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հոյզերի ու խոհերի թարգմանը։ «Աշխարհիս ամեն կողմը ցրված են զորեղ նկարիչներ, որոնցից ամեն մեկն իր գտնված երկրում անուն է հանել եւ հռչակվել հայրենիքից դուրս, զորօրինակ Շահին, որ գտվում է Փարիզում, Մախոխյան՝ Բեռլինում եւ շատ ուրիշներ։ Եվ ամեն անգամ, երբ իրար պատահում էինք միշտ լուրջ կերպով ցաւակցում էինք, որ այդ կերպ անջատված ենք իրարուց եւ չենք կազմում մի անփոփ ընկերութիւն. այդ գանգատը ես անձամբ հանգուցյալ Հովհաննես աղա Այվազովսկուց եւս լսել եմ»։ Մյունխենում ուսումնասիրել է գծանկարչութիւն եւ գրաֆիկա, տպագրել է ծաղրանկարներ «Թռչող թերթիկներ» երգիծական թերթում։

Գործերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կտավներում նա ցոյց է տվել հայ ժողովրդի հերոսական անցյալը, ներկան ու գալիքը, նրա ընդվզումն ու հոյսը, տառապանքն ու հաւատը, նրա անմահութիւնը։ Հայ ժողովրդի ողբերգութիւնն իր գեղարվեստական արտացոլումն է գտել նկարչի «Ոտնահարված սրբութիւն» կտաւում, որը ցասկոտ բողոք է ընդդեմ հնադարյան հայկական մշակոյթի բարբարոսական ոչնչացման։ Օտարերկրյա զավթիչների դեմ բողոքի մեկ այլ դրսեւորում է «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» ստեղծագործութիւնը։ Գոյատեւելու հաւատն է արտահայտված «Հռիփսիմե» կտաւում, որը իբրեւ պատմական բնանկարչութեան լաւագոյն օրինակ, միաժամանակ բանաստեղծական խոր ապրումների արդյունք է։ Գրաֆիկական արվեստի բարձր մակարդակով է արված Օսկար Ուայլդի «Արքայադստեր ծննդյան տունը» հեքիաթի, հայկական ժողովրդական «Օձամանուկ եւ Արեւահատ», «Մոխրոտ», «Գառնուկ ախպեր», «Իմաստուն օձը» հեքիաթների պատկերազարդումները։ Նկարազարդել է Մետեռլինգի «Կոյրեր», «Այնտեղ ներսում», «Անկոչը» պիեսները։

Պարսկաստան կատարած գիտարշավի տպաւորութիւնների տակ նկարել է արեւելյան թեմաներով կտավներ։ Այդ թեմայով կտավներից ուշագրավ են Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվող «Հարեմում», «Ֆիրդուսին կարդում է իր «Շահնամե» պոեմը», «Սալոմե» գեղանկարները։ «Սուրենեանցի կտավներում գերազանց ներկայացված է արեւելյան ճարտարապետութիւնը անթիվ զարդանախշերի հետ, որոնք քանդակված են քարի վրա ինչպես ժանյակը» ― այսպես է բնութագրել նրա ստեղծագործութիւնները անվանի քննադատ Վ. Ստասովը։

Դժվար է կերպարվեստում գտնել մի ոլորտ, ուր Սուրենեանցը մուտք գործած չլինի։ Նա ոչ միայն խոշոր գեղանկարիչ, այլեւ գրքի տաղանդաւոր ձեւաւորող, հայտնի թատերական նկարիչ, արվեստի հմուտ տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, քանդակագործ եւ հասարակական գործիչ է։ Նկարել է նաեւ բնանկարներ եւ դիմանկաներ։ Սուրենեանցը նկարազարդել է բազմաթիվ հայկական ժողովրդական հեքիաթներ, Ալեքսանդր Պուշկինի «Բախչիսարայի շատրվան» պոեմը, Օսկար Ուայլդի հեքիաթները, Մետեռլինգի ստեղծագործութիւնները։ Յալթայի հայոց եկեղեցու որմնանկարների հեղինակը նոյնպես Սուրենեանցն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:1860 ծնունդներ Կատեգորիա:Փետրվարի 27 ծնունդներ Կատեգորիա:1921 մահեր Կատեգորիա:Ապրիլի 6 մահեր Կատեգորիա:Ախալցխա քաղաքում ծնվածներ Կատեգորիա:Յալթա քաղաքում մահացածներ Կատեգորիա:Հայ նկարիչներ Կատեգորիա:Նկարիչներ այբբենական կարգով