Մասնակից:Tika N./Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թեոբրոմին, (լատին․՝  Theobroma cacao «կակաո»)- պուրինների դասին պատկանող ալկալոիդ, թեոֆիլինի իզոմերներց է։ Սպիտակ բյուրեղները դառը համ ունեն, ջրում չեն լուծվում։

Առաջին անգամ հայտնաբերել է Ա․ Ա․ Վոսկրեսենսկին 1841 թվականին կակաոյի սերմերից կամ կակաոյի հատիկներից։ Հստակ բաղադրությունը և հոմոլոգիան կոֆեինի հետ հաստատվեց 1847 թվականին Գլասսոնի կողմից։ Սինթետիկ ճանապարհով ստացվել է Գերման Ֆիշերի կողմից 1882 թվականին քսանտինի կապարի աղի մեթիլյոդիդի ալկիլացմամբ C5H2PbN4О2. ։ Բացի կակաոյից, որտեղ թեոբրոմինը պարունակվում է (1․5 %) կոֆեինի հետ միասին, այն որոշ քանակությամբ պարունակվում է սղոցանմանների որոշ տեսակներում։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոբրոմինը իրենից ներկայացնում է սպիտակ բյուրեղային նյութ, մի փոքր դառը համով, չի քայքայվում օդում անգամ 100 °C, 250°C սկսում է սևանալ և 290-295°C բոցավառվում է, հալվում է 329-330 °C։ Չի լուծվում լիգրոինում, փոքր ինչ լուծվում է ջրում և ավելի պակաս սպիրտներում, եթերներում, քլորոֆորմում։Քլորաջրով կամ աղաթթվով և բերթոլեի աղով թեոբրոմինի մշակումից ստացվում մեթիլալլոկսան, մեթիլմիզանյութ և մեթիլպարաբանային թթու, վերջինս ապետոբրոմիդի հետ միասին։ Քրոմային խառնուրդը, ինչպես նաև խիտ ազոտական թթուն թեոբրոմից սկզբում առանձնացնում են ամալինային թթվին, իսկ հետո ածխաթթու գազին, մեթիլամինին, մեթիլպարաբանային թթվին։

C7H8N4О2 + 3H2 О → СО 2 + 2NH2(CH3) + C4H4N2О4

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է գինեվաճառի ընտանիքում, որը Բորդո էր մեկնել առևտրական հարցերով։ Նրա մայրական կողմը սերում էր շոտլանդացիներից, այդ պատճառով նա ընդունվեց Գլազգոյի համալսարան, իսկ հետագայում շարունակեց ուսումը Էդինբուրգի համալսարանում բժշկական ուղղվածությամբ։

1756 թվականին դարձավ պրոֆեսոր Գլազգոյում, իսկ 1766 թվականից դասավանդեց Էդինբուրգում։ Բացի այդ Ջոզեֆ Բլեքը 1783 թվականից համարվում է Պետերբուրգի Գիտությունների Ակադեմիայի պատվավոր անդամ, ինչպես նաև Փարիզում 1789 թվականից։ 1754 թվականին Բլեքը հայտնաբերեց, որ սպիտակ մագնեզիումի(մագնեզիումի կարբոնատ) տաքացման ժամանակ առաջանում է « կապված օդ » , այսինքն ածխաթթու գազ և այրված մագնեզիում (մագնեզիումի օքսիդ)։ Այնուհետև Բլեքը մատնանշում է այն, որ կրաքարի տաքացումը նույնպես հիմնված է « կապված օդ » առաջացման հետ։

Այս փորձարկումների հիման վրա գիտնականը եզրակացրեց, որ կարբոնատների և ալկալիների տարբերությունը կայանում է նրանում, որ առաջինների բաղադրության մեջ մտնում է ածխաթթու գազ։


Բլեքի կողմից ածխաթթու գազի հայտնաբերումը սկիզբ դրեց գազային քիմիայի ուսումնասիրմանը։

1757 թվականին Բլեքը ներկայացրեց թաքնված ջերմություն հասկացությունը, բացահայտելով հալման և գոլորշիացման ջերմությունը, չնայած այս աշխատանքները հրապարակվեցին միայն 1779 թվականին։

Այնուհետև 1759-1763 թթ․ նա հայտնաբերեց ջերմության և ջերմաստիճանի միջև տարբերությունը, ներմուծեց ջերմաքանակ հասկացությունը։

  • 1755 թվականին հայտնաբերեց, որ մագնեզիումը քիմիական տարր է
  • 1757 թվականին նշանակվեց Ռիմսկի (քաղաք Ֆրանսիայի հյուսիս-արևելքում) Գլազգոյի համալսարանի պրակտիկ բժշկության պրոֆեսոր։
  • 1761 թվականին նկատեց, որ սառույցը հալման ժամանակ կլանում է ջերմություն, չբարձրացնելով իր ջերմությունը։
  • 1759-1763 թվականներին մշակեց գաղտնի ջերմության տեսությունը, ինչպես նաև ցույց տվեց, որ տարբեր նյութեր ունեն տարբեր գաղտնի ջերմություններ։

Ջեյմս Ուատտը նրա աշակերտն էր և օգնականը։

* Փոկերի ակումբի անդամ էր և ծանոթ էր Դեյվիդ Հյումի և Ադամ Սմիթի հետ։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրազիերը միջին չափի,ամրակազմ, ուժեղ,չափավոր բարձր ոտքերով շուն է։ Դունչը չպետք է չափազանց կոպիտ կամ չափազանց սրված լինի։ Աչքերը միջին չափի են, միշտ մուգ։ Քիթը և շրթունքները նույնպես պետք է մուգ գույնի լինեն։ Ծամում է ուղիղ կամ մկրատաձև։ Ականջները միջին չափի են ,եռանկյունաձև։ Մազածածկույթը միջին երկարության է, դնչինը և ականջներինը ավելի կարճ է քան ամբողջ մարմնինը, իսկ պոչինը և ոտքերինը ավելի երկար է։ Ունի խիտ մազածածկույթ։ Գունավորումը՝ ցանկացած միատոն․ սև, կարմիր, մուգ մոխրագույնև բաց երանգներ։Չեն հանդիպում մաքուր սպիտակ, դեղնավուն ինչպես նաև սպիտակ բծերով տեսակներ։ Արուների վզի բարձրությունը հասնում է 52- 60 սմ, իսկ՝ էգերինը 48- 56 սմ։

== Բնավորություն և վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրազիերրը հոգեբանորեն հավասարակշռված, ակտիվ, հեշտությամբ վարժեցվող շուն է։ Այս շունը ուղեկցող է, շատ կապված է իր տիրոջ և նրա ընտանիքի հետ և շատ զգույշ է օտարների հանդեպ։ Չնայած նրան, որ շունը ունի զգուշավորություն, նա զրկված է մարդու հանդեպ ագրեսիայից,այդ պատճառով չի կարող օգտագործվել որպես հսկող։ Եվրազիերը հարմար է այնպիսի սպորտաձևերի համար ինչպիսիք են աջիլիտին (անգլ.՝ agility), հնազանդության վարժանքը և այլն։ Լեզու է գտնում մյուս կենդանիների հետ։ Կարող է հարմարվել ինչպես բնակարանային պայմաններին(ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ կանոնավոր երկար զբոսանքների պայմանով),այնպես էլ՝ գյուղական։ Ներսում պահում է իրեն հանգիստ և անձայն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին հայտնի ավստրիացի գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Կոնրադ Լորենցը իր Սոլոմոն արքայի մատանին գրքում գրում է երկու տեսակի տնային շների մասին․ առաջինը՝ մեկ տիրոջը հավատարիմ և կասկածամիտ են օտարների նկատմամբ, երկրորդը՝բարեսիրտ են բոլորի նկատմամբ և հեշտությամբ վարժեցվում են։Առաջիններին դժվար է վարժեցնել, իսկ երկրորդները հեշտությամբ վստահում են օտարներին։ Լորենցը պատմում է այն մասին թե ինչպես իրեն պատկանող գերմանական հովվաշան և չաու չաուի պատահական խաչասերման արդյունքում ծնվեցին շնիկներ, որոնք համատեղում էին երկու տեսակի լավագույն հատկանիշները։ Այս շների բնութագիրը մանրամասն նկարագրվում է նրա Մարդը գտնում է ընկերոջը(Մարդը հանդիպում է շանը) 1954թ․։

Այս աշխատանքները հետաքրքրեցին Յուլիոս Ուիպֆիլին։ Հետպատերազմյան տարիներին նրա տանը հայտնվեց շպիցանման շուն, որը օժտված էր բացառիկ խելքով և հավատարմությամբ։ Հետագայում Ուիպֆիլը այդպես էլ չկարողացավ նրան փոխարինող գտնել և նրա կինը նրան նոր գաղափար տվեց՝ բազմացնել սեփական շների նոր ցեղատեսակ։

Յուլիոս Ուիեպֆելը սկսեց նոր ցեղատեսակի ստեղծումը Շառլոտա Բալդամուսի հետ, որը բացեց բուծարան՝ «Յեգերսխոֆ»։Յուլիոս Ուիպֆելը իր առջև նպատակ դրեց բուծել հյուսիսային ցեղատեսակի շուն՝ կարմիր, գրավիչ գույնով և հիանալի հատկություններով, լավ հարմարեցված տնային պայմանների կյանքին։

Հիմքում վերցրեցին կարմիր և սև չաու չաուին և վոլֆշպիցին։ 1970- ական թվականների սկզբներին նոր ցեղատեսակով հհետաքրքրվեց Վերներ Շմիդտը։ Նա բուծարանից իր համար գտավ շնիկ և անցավ ցեղատեսակի բուծմանը։ Այդ ընթացքում Շմիդտը գրում էր դոկտորական թեզ Կոնրադ Լորենցի մոտ, ով շատ նմանություններ գտավ եվրազիերի և իր գրքում նկարագրած շան միջև։ Ինչպես նաև նա ձեռք բերեց շնիկ Շառլոտա Բալդամուսից և արդյունքում նա գրեց, որ չի հանդիպել ավելի հավատարիմ շան ինչպիսիք սա է։ 1970- ական թվականներին ստացված եվրազիերներին ներարկվեց սամոյեդների արյունը։ 1980- ական թվականներին ցեղատեսակը ստացավ իր անվանումը, Գերմանիայում բացվեց առաջին ակումբը։ Ցեղատեսակը հաստատված է ՄԿՄ- ում։ Այսօր եվրազիերը հայտնի է Գերմանիա-յում և աստիճանաբար հայտնիություն է ձեռք բերում եվրոպական շատ երկրներում։

Միջազգային ակումբներ