Մասնակից:Sunshinsee/Ավազարկղ 9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sunshinsee/Ավազարկղ 9

«Զոմբիլենդ. ստուգողական կրակոց» (անգլ.՝ Zombieland: Double Tap), ռեժիսոր Ռուբեն Ֆլեյշերի «Բարի գալուստ Զոմբիլենդ» կատակերգական սարսափ ֆիլմի շարունակությունը: ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 18-ին[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ֆիլմի իրադարձություններից տասը տարի անց Թալահասին, Կոլումբուսը, Ուչիտան և Լիթլ-Ռոքը բնակվում են Վաշինգտոնի Սպիտակ տանը։ Չնայած Կոլումբուսը և Ուիչիտան վերջին տարիներին միասին էին ապրում, Կոլումբուսը, այնուամենայնիվ, որոշում է աղջկան առաջարկություն անել:

Հենց այդ գիշեր Ուիչիտան և Լիթլ-Ռոքը լքում են Սպիտակ տունը և մեկնում անհայտ ուղղությամբ։ Ուիչիտան կարծում էր, որ զոմբիների աշխարհում ապրելով չի կարելի որևէ մեկի հետ կապնվել: Լիթլ Ռոքն իր հերթին դժգոհ էր Թալահասիից, քանի որ վերջինս իրեն պահում էր որպես հայր։

Մեկ ամիս անց, հետազոտելով առևտրի կենտրոնը, Կոլումբուսը հանդիպում է Մեդիսոն անունով մի աղջկա, որը պաշտպանվում էր զոմբիներից սառնարանում թաքնվելով: Նույն օրը Սպիտակ տուն է վերադառնում Ուիչիտան։ Նա պատմում է, որ Լիթլ-Ռոքը փախել է մի խաղաղասեր երաժշտի հետ։

Բոլորը՝ այդ թվում նաև Մեդիսոնը, ուղևորվում են Լիթլ-Ռոքին որոնելու: Անտառում նրանք ստիպված են լինում լքել Մեդիսոնին, քանի որ նա սկսում է վերածվել զոմբիի:

Ժամանելով նշանակման վայր՝ պարզվում է, որ Գրեյսլենդից մնացել են միայն այրված մնացորդներ։ Սակայն մոտակայքում գտնվում է բնակելի հյուրանոց, զարդարված որպես Էլվիսի թանգարան: Այս վայրը ղեկավարում է Նևադա անունով մի կին: Նա հայտնում է, որ Լիթլ-Ռոքն ու երաժիշտը ուղևորվել են դեպի հիպիների բնակման վայր՝ «Բաբելոն»։ Առավոտյան ընկերները ծանոթանում են Ալբուկերկի և Ֆլագստաֆի հետ: Զոմբիները բավականին արագ խայթում են այդ երկուսին և Թալահասին և Կոլումբուսը արագորեն աղատվում են նրանցից:

«Բաբելոն»-ի ճանապարհին, խումբը նորից հանդիպում է Մեդիսոնին: Պարզվում է, որ աղջիկը ուղղակի ալերգիկ է և չի վերածվում զոմբիի: Թիմը ժամանում է «Բաբելոն», որտեղ գտնում է Լիթլ Ռոքին։ Սակայն աղջիկը չի պատրաստվում հեռանալ: Ոիչիտան որոշում է մնալ քրոջ հետ։ Հեռանում է միայն Թալահասին, ով նախըմտրում կյանքը անցկացնել ճանապարհներին: Սակայն ճանապարհին Թալահասին անսպասելիորեն հանդիպում է զոմբիների մի ամբոխի, որոնք շարժվում են դեպի «Բաբելոն»: Տղամարդը ստիպված վերադառնում է:

Պաշտպանության հետ կապված խնդիրը կայանում է նրանում, որ կոմունայում ոչ մի զենք չկա։ Խումբը որոշում է պայթեցնել կոմունան, սակայն դա չի օգնում: Ի վերջո, տարածք է ներխուժում Նևադան, ով որոշ չափով ճնշում է զոմբիներին: Թելահասին բարձրանում է տանիք իր հետևից տանելով զոմբիներին և խորամանկության դիմելով, նրանց բոլոին նետում է տանիքից: Երբ ամեն ինչ ավարտվում է, Ոիչիտան համաձայնում է ամուսնանալ Կոլումբուսի հետ: Թելահասին, Կոլումբուսը, Ուիչիտան, Լիթլ-Ռոքը և Նևադան Էլվիսի վարդագույն կադիլլակով ուղևորվում են ճանապարհորդության:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարի գալուստ Զոմբիլենդ» ֆիլմի հաջողության ալիքի վրա հեղինակներ Փոլ Վերնիքը և Րեթ Րիզը ծրագրել էին բազմաթիվ ծրագրեր, որոնք նրանք ցանկանում էին օգտագործել սիքվելում[2]։ Վերնիքը հայտնել էր, որ սիքվելի համար մտադիր է վերադարձնել Ջեսսի Այզենբերգին, Էմմա Սթոունին և Էբիգեյլ Բրեսլինին: Բացի այդ, հեղինակները ցանկանում էին կատակերգությունը վերածել ամուր ֆրանշիզայի[3]։ Դրա համար նրանք նկարահանել էին համանուն հեռուստասերիալի պիլոտային թողարկում, որում նկարահանվել էին այլ դերասաններ: Այն թողարկվել է 2013 թվականի ապրիլին Lovefilm-ում և Amazon Video-ում[4][5][6]:

Րիզը և Վերնիքը չէին ցանկանում բացահայտել «Բարի գալուստ Զոմբիլենդ» ֆիլմի ոչ մի կետ: Նրանք չէին պատրաստվում անմիջապես նկարահանել շարունակությունը, քանի որ երկուսն էլ ակտիվորեն մասնակցում են այլ նախագծերի[3]. Դերասանական կազմը և ռեժիսորը պատրաստ էին վերադառնալ և խանդավառությամբ էին վերաբերվում ֆիլմի շարունակությունը 3D ֆորմատով ցուցադրելու գաղափարին [7][8]։ 2010 թվականի փետրվարին Վուդի Հարելսոնը և Ջեսսի Այզենբերգը հաստատեցին իրենց վերադարձը երկրորդ ֆիլմ։ 2010 թվականին Ֆլեյշերը հայտարարեց, որ գրում է սցենարը և նրանք սկսել են նոր աստղեր փնտրել[9]։

2011 թվականի հուլիսին Ջեսսի Այզենբերգն հայտարարեց, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում, սակայն հեղինակներն աշխատում են «Բարի գալուստ Զոմբիլենդ 2»-ի սցենարի վրա[10][11]։ Վուդի Հարելսոնն ասում էր, որ ինքը նույնպես չէր համարձակվում վերադառնալ[12]։

2017 թվականի մարտին պարզվեց, որ «Բարի գալուստ Զոմբիլենդ 2»-ի սցենարն ավարտված է։ 2018 թվականի մայիսին Վուդի Հարելսոնը հաստատեց, որ «Բարի գալուստ Zombiland 2» ֆիլմը կնկարահանվի[13][14]։

Նախնական պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերին Զոյի Դոյչը և Էվան Ջոգիան միացան դերասանական կազմին, իսկ 2019 թվականի հունվարին ֆիլմի դերասանական կազմին միացավ Ռոզարիո Դոուսոնը[15][16][17]։ Թոմաս Միդլդիթչը և Լյուկ Ուիլսոնը նույնպես միացել են դերասանական կազմին փետրվարին[18]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2019 թվականի հունվարի 21-ին Ատլանտայում և ավարտվել են 2019 թվականի մարտի 15-ին[19]:

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 25-ին Sony Pictures-ը իր Youtube ալիքում հրապարակել է «Բարի գալուստ Զոմբիլենդ» ֆիլմի երկրորդ մասի առաջին թրեյլերը[20]:

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում ֆիլմի թողարկումը նախատեսված էր 2019 թվականի հոկտեմբերի 11-ին, սակայն ավելի ուշ այն հետաձգվեց մինչև հոկտեմբերի 18-ը[21]։

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիման վրա թողարկվել է համանուն բջջային խաղ[22][23]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Zомбилэнд 2» немного задерживается
  2. Samuel Zimmerman October 2, 2009. Directions to Zombieland Արխիվացված Հոկտեմբեր 3, 2009 Wayback Machine Fangoria. Retrieved October 31, 2009.
  3. 3,0 3,1 Ditzian, Eric (2009-10-05). «'Zombieland' Team Hopes To Make A Sequel 'Everyone involved creatively wants to do another one,' says screenwriter Paul Wernick». MTV. Viacom. Վերցված է 2009-11-07-ին.
  4. O'Connell, Michael (2013-04-17). «Amazon's 'Zombieland' Hits Web Before Pilot Release (Video)». The Hollywood Reporter. Վերցված է 2013-04-19-ին.
  5. White, James (2013-04-18). «Zombieland TV Trailer Online». Empire Online. Վերցված է 2013-04-19-ին.
  6. Drewett, Meg. «'Zombieland' TV series not picked up by Amazon after "hated" pilot». Digital Spy.
  7. Clint Morris (2009-11-24). «Exclusive : Zombieland 3D!?». Արխիվացված է օրիգինալից 2009-11-27-ին. Վերցված է 2009-11-28-ին. «Believing "the genre really lends itself to [3-D]," and convinced—via what we're hearing and seeing of Avatar—the technology is now there, Fleischer's very keen to throw a few zombie gizzards in our direction. "Dead" cool, right!?» {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Posted: Tuesday, December 1, 2009 By Tatiana Siegel Bloody 3D sequels planned the film’s producer, Gavin Polone. «I don’t think you want to see Ordinary People in 3-D. But Zombieland is clearly one movie that will benefit from (the technique).»
  9. «Progress Update on 'Zombieland 2 3D'».
  10. «'Zombieland 2′ Is Cameo Hunting; Plus Early Plot Hintse». 2010-11-27.
  11. Tyler, Josh (2011-07-05). «Zombieland 2 Isn't Dead But Jesse Eisenberg Isn't Sure It's Still Relevant». Cinema Blend.
  12. «Woody Harrelson Says 'Zombieland 2′ Isn't A Guarantee». Screen Rant.
  13. Michael Kennedy (2017-03-23). «Zombieland 2 Writers Reveal Script is Completed». Screen Rant. Վերցված է 2017-03-23-ին.
  14. Hardiman, Jess (2018-05-22). «Woody Harrelson Confirms 'Zombieland 2' Will 'Probably Happen'». LADbible. Վերցված է 2018-05-26-ին.
  15. Kroll, Justin (2018-11-27). «Zoey Deutch Joins 'Zombieland' Sequel (EXCLUSIVE)». Variety. Վերցված է 2018-11-28-ին.
  16. N'Duka, Amanda (2018-11-30). «Avan Jogia Boards Sony's 'Zombieland' Sequel». Deadline. Վերցված է 2018-12-03-ին.
  17. N'Duka, Amanda (2019-01-29). «Rosario Dawson Set To Co-Star In Sony's 'Zombieland' Sequel». Deadline Hollywood. Վերցված է 2019-01-29-ին.
  18. Thomas Middleditch Joins ‘Zombieland’ Sequel (EXCLUSIVE)
  19. Matt Joseph (2019-01-21). «First Zombieland 2 Plot Details Tease New Zombies And More». We Got This Covered. Վերցված է 2019-01-21-ին.
  20. Больше угара и безумия в трейлере продолжения фильма «Добро пожаловать в Зомбиленд»
  21. Pedersen, Eric (2018-07-18). «Sony Moves Tarantino's Manson Pic, Dates 'Zombieland 2' & 'Little Women'». Deadline Hollywood. Վերցված է 2018-07-19-ին.
  22. «Zombieland: Double Tapper». Google Play. Վերցված է 2019-09-24-ին.
  23. «Zombieland: Double Tapper Review». ScreenRant. 2019-10-15.2.5/5 stars