Զոյի Դոյչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոյի Դոյչ
Ծնվել էնոյեմբերի 10, 1994(1994-11-10)[1][2] (29 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա[3]
ԿրթությունԼոս Անջելեսի կատարողական արվեստների բարձրագույն դպրոց, Young Actors Space? և Oakwood School, Los Angeles?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն և քրիստոնեություն
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել և կինոպրոդյուսեր
Ծնողներհայր՝ Howard Deutch?, մայր՝ Լիա Թոմփսոն
Ամուսին(ներ)Էվան Ջոգիա

Զոյի Ֆրենսիս Թոմսոն Դոյչ (անգլ.՝ Zoey Francis Thompson Deutch, նոյեմբերի 10, 1994(1994-11-10)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա[3])[4][5]՝ ամերիկյան դերասանուհի, որն առաջին անգամ խաղացել է իր առաջին դերը 2010 թվականին։ Նա ավելի հայտնի է հեռուստասերիալներից «Նմանակը» և «Ամեն բան տիպ-տոպ, կամ կյանքը տախտակամածի վրա»։ Բայց նրան ավելի հայտնիություն է բերել Ռոզա Հեզվեի դերը «Վամպիրների ակադեմիա» ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ փետրվարի 14-ին 2016 թ.:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոյի Դոյչը ծնվել է դերասանուհի Լիա Տոմսոնի և կինոռեժիսոր Հովարդ Դոյչի ընտանիքում։ Հաճախել է Oakwood School ու The Los Angeles County High School դպրոցները, որտեղ և սովորել է դերասանական արվեստին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոյի Դոյչի կարիերան սկսվել է 2010 թվին, երբ նա առաջին անգամ հայտնվեց «Ամեն բան տիպ-տոպ, կամ կյանքը տախտակամածի վրա» սերիալում Disney-ի կողմից նկարված, և կատարեց Մայա Բենեթի դերը, ում սիրահարվեց Զակ Մարթինը։

2011 թվականին նա միացել է «Նմանակը» ֆիլմի դերասանական խմբին, որը գնում էր The CW Television Network հեռուստաալիքով, որտեղ կատարում էր Ջուլիեթ Մարթնի դերը— ոռթեգրված դուստրը գլխավոր հորոսուհու ՝ Շիվան Մարթինի (Սառա Միշել Գելար)։ Նույն թվականին նա հայտնվում է «Ջրային ոստիկանություն. հատուկ բաժին» հեռուստաշոույի սերիայում— «Վերջին գնահատականը» սերիայում և «Աղջիկը կապույտ դիմակով» սերայում։ 2013 թվականին դուրս եկավ «Գեղեցիկ արարածներ» ֆիլմը, որտեզ նա կատարեց Էմիլի Էշերի դերը։ Նույն տարվա փետրվարին դարձավ հայտնի, որ դերասանուհին ընտրվել է Ռոզմարի Հեզվեյի դերի համար «Վամպիրերի ակադեմիա» ֆիլմում, որը գրել էր ամերիկացի գրող Ռեյչլ Միդը։ Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Ի՞նչու նա» ֆիլմի պրեմիերան, որտեղ նա խաղաց Ստեֆանի Ֆլեմինգի դերը։ Նաև 2016 թվականի հունվարին լույս տեսավ իր մասնակցությամբ ֆիլմ, որի անունն է «Թեթևամիտ պապիկը» անվամբ։

2017 թվականի մարտին հրապարակվեց «Ժամանակի մատրիցա» ֆիլմը, որտեղ նա խաղաց գլխավոր դերը։ Դա հիմնված է Լորեն Օլիվերի «Մինչ ես կընկնեմ» վեպի վրա։ 2017 թվականին նկարահանվել է Էդ Շիրանի «Perfect» տեսահոլովակի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1049336410 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Zoey Deutch Fan • • Your 24/7 Zoey Deutch Fan Resource». Zoeydeutchfan.com. 1994 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  5. «Zoey Deutch News, Zoey Deutch Bio and Photos». TVGuide.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.