Էվան Ջոգիա
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 9, 1992[1] (31 տարեկան) |
Ծննդավայր | Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա |
Կրթություն | King George Secondary School? և Killarney Secondary School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, հեղինակ-կատարող, կինոդերասան, մոդել, կարատեիստ, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Զոյի Դոյչ և Cleopatra Coleman? |
avanjogia.com | |
Էվան Թյուդոր Ջոգիա (անգլ.՝ Avan Tudor Jogia, փետրվարի 9, 1992[1], Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կինոյի և հեռուստատեսության կանադացի դերասան, որն առավել հայտնի է «Վիքտարիուս» հեռուստասերիալում խաղացած Բեք Օլիվիերի և «Սոցիոպատ» հեռուստասերիալում խաղացած Դենի Դեսայայի դերերով։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էվանը ծնվել է 1992 թվականի փետրվարի 9-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում։ Նրա հայրը Հարավային Ասիայից եկած գաղթական է, իսկ մայրն ունի իռլանդական, ֆրանսիական և ուելսական խառը ծագում[2]։ Բացի Էվանից, ընտանիքում կա ևս երկու երեխա՝ ավագ որդի Քեթանը (երաժշտական պրոդյուսեր)[3][4][5] և հայրական կողմից հարազատ կրտսեր քույր Մելիսան, որն ապրում է մոր հետ։ 16 տարեկանում Էվանը հաճախել է Killarney Secondary School դպրոցը, բայց լքել է այն 10-րդ դասարանից հետո դերասանական կարիերան լրիվ դրույքով շարունակելու համար։ 17 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էվանը սկսել է իր դերասանական կարիերան 2007 թվականին՝ «Այնպես, ինչպես ես» ֆիլմում, որը «Լավագույն հեռուստաֆիլմ» կատեգորիայում արժանացել է «GLAAD Media Awards» կինոմրցանակին, գլխավոր դերերից մեկը խաղալով։ 2007 թվականին էպիզոդիկ դեր է խաղացել «Սատանայի օրագիրը» կանադական սարսափ ֆիլմում, և «Օտարներն Ամերիկայում» սիթքոմի որոշ էպիզոդներում։ «Կապրիկա» և «Վիքտարիուս» հեռուստասերիալների էկրան բարձրանալուց հետո ձեռք է բերել լայն ճանաչում։ Բացի դրանից «Finding Hope Now» ֆիլմում նա խաղացել է գլխավոր դեր։ «Սոցիոպատ» հեռուստասերիալում խաղացել է գլխավոր դեր։ «Այստեղ» հեռուստասերիալում Էվանը Բեն Քինգսլիի հետ խաղացել է գլխավոր դեր։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2011-2016 թվականներին հարաբերությունների մեջ էր դերասանուհի Զոյի Դոյչի հետ[6][7][8][9]։
2011 թվականին Էվանը միացել է «Straight But Not Narrow» ընկերությանը, որը պայքարում է հոմոֆոբիայի և հետերոսեքսուալ դեռահասների շրջանում սեռական փոքրամասնությունների հանդեպ բարձրացված հանդուրժողականության դեմ[10][11]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2006 | Այնպես, ինչպես ես | A Girl Like Me: The Gwen Araujo Story | Դենի Արաուխո |
2007 | Սատանայի օրագիրը | Devil's Diary | երիտասարդ տղա #1 |
2007 | Օտարներն Ամերիկայում | Aliens in America | Սեմ |
2008 | Ֆիզկուլտուրայի ուսուցիչը | Gym Teacher: The Movie | Չամփ |
2009–2010 | Կապրիկա | Caprica | Բեն Սթարք |
2010–2013 | Վիքտարիուս | Victorious | Բեք Օլիվեր |
2010 | Համարձակ խաղեր | Triple Dog | Լեմուր |
2011 | Հույս գտնելով | Finding Hope Now | Սանտոս Դելգատո |
2013 | Սոցիոպատ | Twisted | Դենի Դեսաի |
2015 | Թութ | Tut | Թութանհամոն |
2015 | Ես Մայքլն եմ | I am Michael | Նիկո Գլեդսթոուն |
2015 | Այստեղ հիմա | Here Now | Մթություն |
2018 | Ուրվական մարտիկներ | Ghost Wars | Ռոման Մերսեր |
2018 | Թղթե տարի | Paper Year | Դեն Նայտինգեյլ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ RYAN PORTER (հուլիսի 6, 2015)։ «The Vancouver actor who would be king | Toronto Star»։ The Toronto Star։ Վերցված է 2016-09-26
- ↑ Noelle (2013-12-12)։ «Avan Jogia Talks ‘Twisted’ at ABC Family’s Winter Wonderland – Video»։ Pop City Life։ Վերցված է 2016-09-26
- ↑ Lytal Cristy (2010-01-24)։ «Re-imagining Vancouver for 'Caprica'»։ Los Angeles Times (en-US)։ 0458-3035։ Վերցված է 2016-09-26
- ↑ KRISTINE HOPE KOWALSKI (DEC 30, 2015)։ «Avan Jogia Has a Twinning Moment With His Brother» (անգլերեն)։ Վերցված է 2016-09-26
- ↑ Avan Jogia (17 сент. 2014 г.)։ «Happy anniversary. To a woman I call home.»։ Twitter։ Վերցված է 2016-09-26
- ↑ Lucia Ennis (2015-07-17)։ «Twisted's Avan Jogia and Vampire Academy's Zoey Deutch have been smooching at LAX Airport»։ Sugarscape։ Վերցված է 2016-09-26
- ↑ BRUNA NESSIF (Jan 14, 2017)։ «Zoey Deutch & Boyfriend Avan Jogia Breakup»։ E! (en-US)։ Վերցված է 2017-05-14
- ↑ HEIDI PARKER (հունվարի 14, 2017)։ «Zoey Deutch splits from boyfriend Avan Jogia»։ Daily Mail։ Վերցված է 2017-05-14
- ↑ «Straight But Not Narrow»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-29-ին։ Վերցված է 2011-06-04
- ↑ «Join Celebuzz & Straight But Not Narrow’s Twitterview with Avan Jogia!»։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-26-ին։ Վերցված է 2011-06-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էվան Ջոգիայի հարցազրույցը(անգլ.)