Մասնակից:Seda2606/Ավազարկղ37

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հազար ռուբլի 2000/2004 թթ

«Գոզնակ» բաժնետիրական ընկերություն (ռուս.՝ Гознак; Государственный знак, անգլ.՝ Joint Stock Company "Goznak"), հետազոտություններ իրականացնող, ինչպես նաև թղթադրամներ, մետաղադրամներ, փոստային նամականիշներ, մեդալներ արտադրող ռուսական բաժնետիրական ընկերություն[1]։

Այն կազմված է յոթ գործարանից և մեկ գիտահետազոտական և զարգացման ինստիտուտից, որոնք ներգրավված են զարգացման, հետազոտությունների կատարման և արտադրության ցիկլի տարբեր փուլերում:

Այս բաժնետիրական ընկերությունը միավորում է տպագրական ձեռնարկություններ, որոնք արտադրում են թղթադրամներ, պետական պարտատոմսեր, չեկեր, ակրեդիտիվներ, խնայբանկի գրքեր (ռուս.՝ сберегательная книжка), փոստային նամականիշեր, անձնագրերի բլանկներ, ծննդյան վկայականներ, ամուսնության վկայականեր:

Բաժնետիրական ընկերությունը նաև վերահսկում է դրամահատարանները, որոնք արտադրում են շրջանառության համար նախատեսված մետաղադրամներ, շքանշաններ, հուշամեդալներ։ Այն նաև արտադրում է վարկային քարտեր, բանկային քարտեր, հեռախոսային քարտեր: «Գոզնակ»-ը ոչ միայն ռուսական, այլեւ արտասահմանյան երկրների թղթադրամներ է տպում, այդ թվում՝ Լիբանանի, Եմենի,Գվատեմալայի, Ռուանդայի, Անգոլայի եւ այլն պետությունների համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Առաջինի օրոք 1724 թվականին ռուսները հիմնեցին Սանկտ Պետերբուրգի դրամահատարանը, որը կազմակերպում էր Ռուսաստանում մետաղադրամների արտադրությունը և սկսել է արտադրել տարբեր տեսակի կրծքանշաններ և շքանշաններ:

1818 թվականի սեպտեմբերի 4-ին (հին տոմարով օգոստոսի 21-ին) Սանկտ-Պետերբուրգի Ֆինանսների նախարարության ենթակայությամբ և կայսր Ալեքսանդր I-ի հրամանագրով հիմնադրվել է Պետական թղթերի պահպանման խումբը (ռուս.՝ Экспедиция заготовления государственных бумаг), իսկ Ֆինանսների նախարար Դմիտրի Գուրիևը հանձնարարել է ինժեներ Ագուստին դե Բետանկուրին նախագծել և կառուցել ժամանակակից, գոլորշիով աշխատող արժույթի տպագրատուն։

1838 թվականին պրուսացի ակադեմիկոս Բորիս Յակոբին օգտագործել է գալվանոպլաստիկայի իր գյուտը գրատպության պատմության մեջ առաջին անգամ տպագրական թիթեղներ արտադրելու համար։ 1890-ական թվականներին վարչության աշխատակից Իվան Օրլովը մշակել է տպագրական նոր մեթոդ, որը կոչվում է «Օրլովյան տպագրություն» (ռուս.՝ Орловская печать): Նա նաև կառուցել է բազմագույն տպագրահաստոցներ, որոնք կծառայեին որպես ժամանակակից բազմագույն տպագրական մեքենաների նախատիպ։

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Պետական արժույթի արտադրության վարչությունը վերակազմավորվել և 1919 թվականին վերանվանվել է «Գոզնակ» (անգլ.՝ Государственный знак): Մետաղադրամները ընկերության գործունեության ոլորտում ավելացվել են 1941 թվականից[2]։ «Գոզնակ»-ը Մոսկվայում ուներ իր համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը։ 1920-ականներին «Գոզնակ»-ի աշխատակից և խորհրդային նշանավոր քանդակագործ Իվան Շադրը ստեղծել է խորհրդային փողի առաջին նմուը։

1917 թվականի հեղափոխությունից հետո Սանկտ Պետերբուրգի Գոզնակ դրամահատարանը վերանվանվել է Լենինգրադի դրամահատարանի։ Նրա սկզբնական անունը վերականգնվել է 1990-ականներին։

1999 թվականին Մոսկվայի դրամահատարանը Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Հնդկաստանի համար արժույթի արտադրության մրցույթում։ 1999 թվականի հոկտեմբերին նրանք պայմանագիր են կնքել Հնդկաստանի հետ երկու և հինգ ռուփի պղնձե նիկելային մետաղադրամների արտադրության համար։

2006 թվականին «Գոզնակ» պետական ընկերությունների ասոցիացիան վերածվել է «Գոզնակ» դաշնային պետական ունիտար ձեռնարկության։ Գոզնակը ներառում է 8 մասնաճյուղ՝ 2 տպագրական գործարան, 2 թղթի գործարան, 2 դրամահատարան, տպարան և գիտահետազոտական ինստիտուտ։

2006 թվականի սկզբին «Գոզնակ»-ի Մոսկվայի տպագրական գործարանը սկսեց առաջին էլեկտրոնային անձնագրերի ստեղծումը։ Անհատականացման կենտրոնն ի վիճակի էր տարեկան մշակել ավելի քան 5 միլիոն անձնագիր։

2008 թվականի մարտի 3-ին «Գոզնակ»-ը դարձավ Ռուսաստանի ռազմավարական ձեռնարկություններից մեկը։

2014 թվականի հունիսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ընկերությունը Դաշնային պետական ունիտար ձեռնարկության կարգավիճակից «Գոզնակ» բաց բաժնետիրական ընկերության վերածելու մասին, որի 100%-ը պատկանում է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը:

2022 թվականի սեպտեմբերին՝ 2022 թվականին Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայում անեքսիայի հանրաքվեից հետո, «Գոզնակ»-ը ներառվել է բրիտանական կառավարության պատժամիջոցների ցուցակում։ Ընկերությունը մեղադրվում էր Ուկրաինայի քաղաքացիների համար դատարկ ռուսական անձնագրեր պատրաստելու մեջ[3]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

5000 ռուբլու թղթադրամների տպագրություն Պերմի գործարանում

«Գոզնակ» բաժնետիրական ընկերությունը ներառում է ութ մասնաճյուղ.

  • Մոսկվայի դրամահատարան
  • Պերմի տպագրական գործարան
  • Սանկտ Պետերբուրգի թղթի գործարան
  • Սանկտ Պետերբուրգի դրամահատարան
  • Մոսկվայի տպագրական գործարան
  • Գոզնակի գիտահետազոտական ինստիտուտ (Մոսկվա)
  • Կրասնոկամսկի թղթի գործարան
  • Մոսկվայի տպագրական կենտրոն

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գոզնակ»-ի հիմնադրման 175-ամյակի պատվին թողարկվել է Ռուսաստանի փոստային նամականիշը (1993 թ.), իսկ ձեռնարկության 190-ամյակի կապակցությամբ թողարկվել է Ռուսաստանի Կենտրոնական Բանկի հուշադրամ (2008 թ.): 2018 թվականի հուլիսի 30-ին Ռուսաստանի Կենտրոնական Բանկը թողարկել է 3 ռուբլի և 25 ռուբլի անվանական արժեքով արծաթե հուշադրամներ՝ «Պետական փաստաթղթերի պատրաստման խմբի հիմնադրումից 200 տարի անց»[4]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին «Գոզնակ» հավաքածուն ցուցադրվել է Մոսկվայի Առաջին համամիութենական ֆիլատելիստական ցուցահանդեսում[5]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Goznak's official website Արխիվացված 2007-09-28 Wayback Machine.
  2. See Goznak's official website Արխիվացված 2007-09-28 Wayback Machine.
  3. «UK sanctions collaborators of Russia's illegal sham referendums». www.gov.uk. 2022-09-26.
  4. «№ 1265. К 190-летию Гознака». Каталог. Марки. Издательско-торговый центр «Марка». Արխիվացված է օրիգինալից 2011-12-03-ին. Վերցված է 2011-03-02-ին.
  5. Кулаков В. Филателия в Москве: первые итоги — новые задачи (1924—1925 годы) // Филателия. — 1992. — № 1. — С. 48—50.