Մասնակից:Roobenstein/41

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Roobenstein/41
David Benioff
Ծնվել է1970 թվականի սեպտեմբերի 20
ԾննդավայրԱՄՆ, Նյու Յորք
Գործունեության տարիներ2002-մ.հ.
IMDbID ID 1125275

Դեվիդ Բենիոֆ(անգլ.՝ David Benioff, ծնված` Դեյվիդ Ֆրիդման, անգլ.՝ David Friedman, ծնվ. 1970 թվականին, Նյու Յորք), ամերիկացի գրող, սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր: HBO հեռուստաալիքի, հանրահայտ «Գահերի խաղը» սերիալի համահեղինակ և շոուրաններ:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենիոֆը ծնվել է Նյու Յորքում՝ եվրոպական ընտանիքում: Բարբարա Ֆրիդմանի և(ծնվ. Բենիոֆ) և Սթիվեն Ֆրիդմանի՝ «Goldman Sachs» ընկերության նախկին տնօրեն, երեք երեխաններից ամենափոքրը[1]: Հասուն տարիքում նա վերցրեց մոր օրիորդական ազգանունը, որպեսզի խուսափի Դեյվիդ Ֆրիդման անունով այլ գրողների հետ շփոթությունից[2]: Նրա նախնիները Ռումինիայից, Գերմանիայից և Ռուսաստանից հրեա ներգաղթյալներ էին[3][4]:

Դարտմուտի քոլեջի շրջանավարտ: 22 տարեկանում աշխատել է Սան Ֆրանցիսկոյի ակումբներում, այնուհետև Բրուքլինի Պոլի Պրեփ միջնակարգ դպրոցում, որպես անգլերենի ուսուցիչ։ 1999 թվականին ստացել է գեղարվեստի մագիստրոսի կոչում(անգլ.՝ master of fine arts) Իրվայնի համալսարանում:

Սցանարիստի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Բենիոֆն ավարտել է իր առաջին հրատարակված «25-րդ ժամ» վեպը, որը դարձել է Իրվայնի համալսարանի ավարտական աշխատանքը: Ավելի ուշ նա գրել է սցենար, որով ֆիլմ է նկարահանել Սփայք Լին, և որի գլխավոր դերակատարն էր Էդվարդ Նորթոնը։

Բենիոֆը գրել է դիցաբանական, էպիկական «Տրոյա»(2004) ֆիլմի սևագիր սցենարը, որի համար Warner Bros.-ը վճարեց նրան 2,5 միլիոն դոլար[5]: Նա նաև գրել է «Մնա»(2005) հոգեբանական թրիլլերի սցենարը, որը նկարահանվել է Մարկ Ֆորստերի կողմից[6] : Նրա «Քամու հետևից վազողին» ֆիլմի սցենարը՝ համանուն վեպի հիման վրա, նշում է Ֆորստերի հետ իր երկրորդ համագործակցությունը։ 2004 թվականին նրան վարձել են որպես սցենարիստ՝ «Իքս մարդիկ» սագայի սպին-օֆֆի համար, որը կոչվում է «Իքս մարդիկ. Սկիզբ, Կուղխ» (2009), որի սցենարի վրա նա աշխատել է շուրջ երեք տարի:

2006 թվականին Բենիոֆը մտադիր էր էկրանավորել Ջորջ Ռ.Ռ. Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վեպերի շարքը և Դեն Ուայսի հետ սկսել Է «Գահերի խաղը» հեռուստասերիալի մշակումը[7]: Փորձնական դրվագի վրա աշխատանքը սկսվել Է HBO հեռուստաալիքով 2007 թվականին, երեք տարի անց սերիալը «կանաչ լույս» ստացավ։ Բենիոֆն և Ուայսը ավելի վաղ միասին աշխատել են «Տնօրեն» ֆիլմի սցենարի վրա, որը սակայն չի նկարահանվել: «Գահերի խաղում» նրանք դարձան գործադիր պրոդյուսերներ, շոուրաներներ և սցենարիստներ[8]:

2008 թվականին լույս է տեսել Բենիոֆի «Գողերի քաղաքը»(«City of Thieves») վեպը, որի իրադարձությունները տեղի են ունենում պաշարված Լենինգրադում: «Քաղաք» անվանումով ռուսերեն թարգմանությունը 2010 թվականին հրապարակվել է «Ռիպոլ Կլասիկ» հրատարակչության կողմից, ռուսական հրատարակության պրոդյուսերը դարձավ Թիմուր Բեքմամբետովը[9]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի սեպտեմբերի 30-ին Բենիոֆն ամուսնացավ ամերիկացի դերասանուհի Ամանդա Փիթի հետ, Նյու Յորքում[10]: Նրանք ունեն 3 երեխա(Բոլորը կրում են Ֆրիդման ազգանունը)՝ դստրեր Ֆրենսիս Փենը(2007)[11], Մոլի Ջունը(2010)[12], և որդին Հենրի Փիթը(2014)[13]:

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսուրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Debra Kamin, «The Jewish legacy behind ‘Game of Thrones’,» The Times of Israel, May 20, 2014.
  2. "Deaths Benioff, Florence, " New York Times, August 28, 2000.
  3. William Alden, "Former Goldman Chief Walks Among Warriors and Dragons, " DealBook, March 19, 2014.
  4. David Benioff: Его дед Симон и прадед Биним (Бенджамин) Бениов эмигрировали в США из местечка Игнатовка Киевской губернии.
  5. «Novelist and Hollywood Personality David Benioff: He's a Former English Teacher». Chalkboard Champions. December 18, 2013. Վերցված է March 28, 2016-ին.
  6. Mitchell, Elvis (May 8, 2013). UpClose: Game of Thrones with David Benioff and D.B. Weiss (FULL LENGTH). KCRW. Վերցված է May 15, 2013-ին.
  7. «The 2003 Pulitzer Prize Winners (Criticism)». Pulitzer.org. Վերցված է 24 April 2014-ին.
  8. ‘Game Of Thrones’ David Benioff & D.B. Weiss Plan ‘Dirty White Boys’ As First Movie | Deadline.
  9. Hibberd, James (July 19, 2017). «Game of Thrones showrunners reveal their next epic HBO series». Entertainment Weekly. Վերցված է July 19, 2017-ին.
  10. «Amanda Peet Weds Screenwriter Beau» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին. Վերցված է 2011-04-08-ին.
  11. «Amanda Peet Has a Girl - Birth, Amanda Peet». People.com. 2007-02-23. Վերցված է 2011-04-09-ին.
  12. Jordan, Julie. «Amanda Peet Welcomes a Baby Girl - Babies, Amanda Peet». People.com. Վերցված է 2011-04-09-ին.
  13. «Amanda Peet, 'Game of Thrones' producer David Benioff welcome baby boy». Los Angeles Times. December 23, 2014.