Մասնակից:Ovsanna Poghosyan/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ovsanna Poghosyan/Ավազարկղ3

Տամինո-Ամիր Մոհարամ Ֆուադ (ֆր․՝ Tamino-Amir Moharam Fouad ), առավել հայտնի որպես Tamino, բելգիա-եգիպտական[1][2] երգիչ, երաժիշտ և մոդել[3][4]։ Նա եգիպտացի երգիչ և կինոաստղ Մուհարրամ Ֆուադի թոռն է[1]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տամինո-Ամիր Մոհարամ Ֆուադը ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 24-ին Բելգիայում, Անտվերպեն մարզի Մորտել քաղաքում, բելգիացի մոր[5][6] և եգիպտացի հոր ընտանիքում[7]։ Ծնողները հանդիպել են 1990-ականններին Գվինեայում, որտեղ մայրը սովորում էր անթրոպոլոգիա։ Զույգը հաստատվել է Բելգիայում, որտեղ մայրը ծնունդ է տվել իրեն և փոքր եղբորը Ռամիին[8]։ Տամինոն դեռ փոքր էր, երբ ծնողները բաժանվեցին, և հայրը տեղփոխվեց Եգիպտոս։ Նրան մեծացրել են մայրը և Բելգիացի տատիկն ու պապիկը[8]։

Նրա հորական պապիկը եգիպտացի հայտնի երգիչ Մուհարրամ Ֆուադն է[8]: Տամինոն դաշնամուր է նվագել դեռ մանուկ հասակում և երաժշտական ազդեցություն է ունեցել մոր կողմից, որը նրան ծանոթացրել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են The Beatles-ը, Սատին, Շոպենը, ինչպես նաև արաբական երաժշտությանը, որին ծանոթացել է իր հոր միջոցով[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև կոմերցիոն հաջողությունը, 17 տարեկանում Տամինոն վոկալ է սովորել Amsterdam Royal Conservatory-ում[9]։

2016 թվականի նոյեմբերին Տամինոն հրավիրվեց բելգիական «Het Zesde Metaal» խմբի կողմից՝ նվագելու Radio 1-ի session-ում։ Նրա առաջին սինգլը՝ «Habibi»-ն, տպավորիչ էր, և նա անմիջապես ընդունվեց Radio 1-ի կողմից[10]։

2017 թվականին Տամինոն «Studio Brussels»-ում հաղթեց նոր երաժշտական տաղանդների մրցույթում [11]։ 2017 թվականի հոկտեմբերի 11-ին նա ելույթ է ունեցել Բրյուսելի Ancienne Belgique համերգասրահում, որտեղ ստացել է «բելգիացի Ջեֆ Բաքլի» մականունը[12]։ Նա նաև նվագել է Palais 12-ում (Բրյուսել) և Ֆլամանդական երաժշտական արդյունաբերության մրցանակաբաշխության և Ամստերդամի Melkweg-ի ժամանակ: 2017 թվականի ամռանը նա նկարահանվել է Բելգիայի և Նիդեռլանդների տարբեր փառատոներում, ինչպիսիք են Rock Werchter-ը և Pukkelpop-ը:

2018 թվականի ամռանը Թամինոն ելույթ ունեցավ Եվրոպայի փառատոններում, ներառյալ Rock en Seine ռոք փառատոնը (Փարիզ)[13]։ 2018 թվականի հոկտեմբերի 19-ին Տամինոն թողարկեց իր առաջին լիամետրաժ ալբոմը «Amir» անվամբ (Arts & Crafts/Communion): Հոկտեմբերի վերջին նա ելույթ ունեցավ երեք sold-out շոուներում Ancienne Belgique համերգասրահում, որպես «European» խորագրով շրջագայության մի մաս: 2018 թվականի նոյեմբերի 8-ին նա ելույթ ունեցավ Իսլանդիայում Iceland Airwaves երաժշտական փառատոնում։

Տամինոն 2018 Waves Vienna փառատոնի ժամանակ

Տամինոն նկարահանվել է Live Nation-ի «Ones To Watch»-ում[14], որը խոսում էր նրա ձայնի մասին՝ նշելով, որ նրա «ֆալցետը անցնում է «ուժեղ զգացմունքներից» և հասնում անաղարտության աստիճանի, որը կարելի է միայն նկարագրել որպես աստվածային»։ Նա հայտարարեց 2019 թվականի նոյեմբերին Lotto Arena մարզադաշտում կայանալիք իր առաջին շոուի մասին։ 2019 թվականին Տամինոն չորս շոու ունեցավ SXSW-ում, դա իր առաջին հյուսիսամերիկյան շոուն էր, որտեղ կատարեց իր «Indigo Night» երգը, Radiohead ռոք խմբի բաս-կիթառահար Քոլին Գրինվուդի հետ։ Մայիսի 10-ին Տամինոն թողարկեց կենդանի կատարումների մինի ալբոմ «Live at Ancienne Belgique» անվամբ։ SXSW-ից հետո նա վերադարձավ Եվրոպա, շրջագայության՝ ամբողջ մայրցամաքում, ներառյալ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Բուդապեշտում կայացող «Sziget»փառատոնը:

Տամինոն նաև հանդես է եկել նորաձևության աշխարհում, նկարահանվելով սուպերմոդել Ժիզել Բունդխենի կողքին Missoni-ի SS19 հավաքածուում: Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում նա նկարահանվել է Maison Valentino-ի հետ «in conversatio»-ում և կատարել «Indigo Night»-ի սոլո տարբերակը[15]։ Տամինոն նկարահանվել է Vogue Hommes-ի 2019 թվականի մարտի 14-էջանոց page spread մեջ, որը լուսանկարել է քննադատորեն գովաբանված լուսանկարիչ Պաոլո Ռովերսին։

«Amir»[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 19-ին Տամինոն թողարկում է իր առաջին լիամետրաժ ալբոմը, «Amir»-ը։ Ալբոմի ողջ ընթացքում Տամինոն միանում է Բրյուսելում գտնվող արաբ երաժիշտների կոլեկտիվին, որը կոչվում է Nagham Zikrayat, նվագախումբ, որը հիմնականում բաղկացած է Մերձավոր Արևելքի պրոֆեսիոնալ երաժիշտներից, որոնց մեծ մասը փախստականներ են՝ Իրաքից և Սիրիայից։

BBC-ն ողջունել է Ամիրին որպես «The New Sound of The Nile» («Նեղոսի նոր ձայն»)[16], ձոն Տամինոյի պապիկ Մուհարամ Ֆուադին։ The Independent-ը Ամիրին ներառել է 2018 թվականի իրենց լավագույն 10 ալբոմներում[17]։Տամինոն 2018 թվականին Գերմանիայի Reeperbahn փառատոնում շահել է Anchor Award մրցանակը և առաջադրվել է Բելգիայում երաժշտական ասպարեզի մրցանակաբաշխության 5 մրցանակի[18]։

«Sahar»[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի ապրիլի 27-ին Տամինոն թողարկեց «The First Disciple», 2 տարվա սոցիալական մեդիայի ընդմիջումից հետո, առաջին սինգլը իր երկրորդ «Sahar» ստուդիական ալբոմից[19]։ 2022 թվականի հունիսի 7-ին Տամինոն թողարկեց իր երկրորդ սինգլը «Fascination» ալբոմից, և հայրտարարեց որ «Sahar»-ը կթողարկվի 2022 թվականի սեպտեմբերի 23-ին[20]։

2022թվաակնի հունիսի 6-ին Տամինոն հայտարարեց, որ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի 2020 թվականի իր հետաձգված շրջագայությունը կվերսկսի 2022 թվականի սեպտեմբերին[21]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Amir»
    • Թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին։
    • Դելյուքս տարբերակը թողարկվել է 2019 թվականի հոյտեմբերի 18-ին։
  • «Sahar»
    • Թողարկվել է 2022 թվականի սեպտեմբերի 23-ին։

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Tamino»
    • Թողարկվել է 2017 թվականի մայիսի 5-ին։
  • «Habibi»
    • Թողարկվել է 2018 թվականի մայիսի 4-ին
  • «Live at Ancienne Belgique»
    • Թողարկվել է 2019 թվականի մայիսի 10-ին։

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր
2017 «Habibi»
«Cigar»
«Indigo night»
2018 «Tummy»
2019 «Indigo night (live)»
2020 «Crocodile»
2022 «The first disciple»
«Fascination»
«You Don't Own Me»
2023 «Sunflower»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «The 405 Exchange: Tamino connects with his Egyptian roots on Amir». «It's this prevailing feeling that makes us grateful for an artist like Tamino – the Belgian/Egyptian musician who's truly doing his own thing. His debut album, Amir, is a brave release in a time of Spotify playlists and background coffee shop albums.»
  2. «THE SOUNDS OF MEMORIES: INTERVIEW WITH TAMINO». projectrevolver.org. 11 October 2019.
  3. «Tamino». IMG Models. Վերցված է August 31, 2020-ին.
  4. Exclusive Interview With Tamino ՅուԹյուբում
  5. «De Liefhebber met Tamino». Klara. Արխիվացված է օրիգինալից 11 March 2023-ին. Վերցված է 11 March 2023-ին.
  6. «Mysterieuze Tamino kruipt onder de huid in Koninklijk Circus». De Tijd. Արխիվացված է օրիգինալից 11 March 2023-ին.
  7. 7,0 7,1 Peeters, Thomas (18 September 2022). «Tamino: 'Ik had even geen behoefte aan de grote wereld'». De Tijd. Արխիվացված է օրիգինալից 11 March 2023-ին. Վերցված է 11 March 2023-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Tamino: 'Als je echt roem verlangt, heb je duidelijk van iets anders niet genoeg'». 23 September 2022. Արխիվացված է օրիգինալից 11 March 2023-ին. Վերցված է 11 March 2023-ին.
  9. «Belgian singer Tamino merges Arabic sounds with western sensibilities». 12 July 2020.
  10. Habibi on Radio 1 session in November 2016
  11. De Nieuwe Lichting 2017 at Studio Brussels
  12. The Independent – "Is Tamino the heir to Jeff Buckley?"
  13. Bruzz Media – "Met prins Tamino naar Parijs"
  14. One's To Watch – "Meet Tamino, The Mesmerizing Up and Comer With Middle Eastern Influence"
  15. Indigo Night
  16. BBC News – "Tamino: The new 'Sound of the Nile'?"
  17. The Independent – "The 40 best albums of 2018"
  18. «ANCHOR – Reeperbahn Festival International Music Award» (PDF), anchor.award.com, Վերցված է 7 April 2023-ին
  19. «Tamino on Instagram: "It's been a while, feeling proud and excited to finally share this with all of you. 'The First Disciple' out now (Link in bio). Picture by my mother, edited by @janphilipzen"».
  20. «Tamino on Instagram: "I rejoice to tell you that 23 September will mark the release of my second studio album and that it will be called 'Sahar'. After 'The First Disciple', I'm ready to share another piece of the new record with you today in the form of 'Fascination'. Another song very dear to my heart which as of this day will hopefully mean something to you too. Listen to 'Fascination' and/Or preorder limited edition vinyl of 'Sahar' with hand signed postcard via link in bio Album cover by @janphilipzen"».
  21. «Tamino on Instagram: "First tour dates! Taking off where we left off: USA/Canada solo tour followed by a European full band tour. Counting the days till being on the road again and sharing many beautiful moments with all of you. Tickets go on sale this Friday but there's a pre-sale for newsletter subscribers. Link in bio for info, tickets, or subscribing to newsletter Picture by Herman Selleslags"».