Մասնակից:Martymaw/Ավազարկղ8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Life is Strange, Dontnod Entertainment-ի նախագծած և Square Enix-ի հրապարակած բազմամասանոց գրաֆիկական, արկածային խաղ։ Այն առկա է ԼինուքսՄայքրոսոֆթ ՎինդոուզՄաք ՕԷս Տաս, Playstation 3, Playstation 4, Xbox 360 և Xbox one պլատֆորմների համար։ Բաղկացած է 5 մասերից, որոնք պարբերաբար ի հայտ են եկել 2015 թվականի ընթացքում։

Խաղի սյուժեի գլխավոր հերոսն է լուսանկարչություն սովորող ուսանող Մաքս Քոլֆիլդը, որը բացահայտում է, որ ժամանակը հետ տալու ունակություն ունի և այդ ընդունակության ամեն օգտագործումը թիթեռի էֆեկտի է հանգեցնում։ Երբ Մաքսը կանխատեսում է, որ փոթորիկ է մոտենում, նա որոշում է կանխել փոթորկի պատճառով իր քաղաքի կործանումը։ Պատմությունը կախված է խաղացողի գործողություններից․ նա կարող է այն ձևափոխել ժամանակի մեջ՝ հետ ճանապարհորդելու շնորհիվ։

Խաղի մշակումը սկսվել է 2013 թվականի ապրիլին։ Սկզբնապես ֆինանսական և ստեղծագործական պատճառներով որոշված էր, որ բաղկացած է լինելու մասերից։ Նախագծողները այցելել էին Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտք՝ խաղի շրջակայքը ստեղծելու համար հետազոտություններ անելու նպատակով։ Պատմությունը և հերոսների անձնական զարգացումը խաղի գլխավոր տարրերն են՝ ի տարբերություն ավելի ավանդական գրաֆիկական արկածային խաղերի, որոնք բաղկացած են հասարակ փազլներից։ Ձայնագրումները տեղի են ունեցել Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։

Թողարկումից հետո Life is Strange-ը ստացավ հիմնականում դրական արձագանքներ։ Այն արժանացավ BAFTA մրցանակին՝ խաղում լավագույն պատմություն կատեգորիայում, Peabody-Facebook Futures of Media և The Game Awards' Games for Impact մրցանակների: Հաճախ կրկնվող քննադատումներ էին սլենգի օգտագործումը, ձայնի և բերանի շարժումների անհամապատասխանությունը որոշ սերիաներում և պատմության ոճային անհամապատասխանությունները: 2017 թվականի մայիսի տվյալներով այն վաճառվել էր ավելի քան 3 միլիոն պատճենով: Before the Storm նախապատմական խաղը, որը նախագծում է Deck Nine Games-ը, և Life is Strange պատմությունը շարունակող խաղը ներկա պահին նախագծվում են:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  null թաքցնել 

Գեյմփլեյ[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողները կարող են ժամանակը հետ տալ ընդմիջումներով Life is Strange-ը արկածային խաղ է, որը խաղում են երրորդ դեմքով: Խաղի ամենակարևոր մասնիկը ժամանակը հետ տալու հնարավորությունն է, որ գլխավոր հերոսն ունի: Խաղացողը կարող է ուսումնասիրել և հաղորդակցվել իրերի հետ։ Ժամանակը հետ տալուց հետո հերոսը կարողանում է պահել այն իրերը, որոնք ձեռք է բերել ժամանակը հետ տալուց առաջ։

Խաղացողը կարող է ուսումնասիրել տարբեր վայրեր «Արքեյդիա Բեյ» հորինված վայրում և շփվել պատմության այլ հերոսների հետ ։ Խոսակցությունների ժամանակ ձեռք բերված տեղեկությունները կարող են օգտագործվել հետագայում, նույնիսկ, եթե այդ խոսակցությունը ջնջվի ժամանակը հետ տալու պատճառով։ Որոշ դեպքերում խոսակցական ընտրությունները կարող են փոփոխել և ազդեցություն ունենալ պատմության վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի կարճ բնութագրում[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսը բացահայտում է, որ ունի ժամանակը հետ տալու ունակություն և օգտագործում է այն ամբողջ խաղի ընթացքում, որպեսզի բացահայտի, թե ինչ է պատահել իր մանկության ընկեր Քլոիի ընկերուհու՝ Ռեյչլի, և իր դասարանցու՝ Քեյթի, հետ. հետաքննության ժամանակ նա պարզում է զանազան այլ գաղտնիքներ: Մաքսը նաև պարբերաբար տեսնում է տեսիլքներ փոթորկի մասին, որը կոչնչացնի իր քաղաքը՝ Արքեյդիա Բեյը, սակայն չգիտի, թե ինչպես այն կանգնեցնել:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Զգուշացում նախքան ընթերցելը. մանրամասներ է պարունակում սյուժեից։

Մաս 1[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը տեղի է ունենում հորինված Արքեյդիա Բեյ քաղաքում, որը գտնվում է Օրեգոն նահանգում: Գլխավոր հերոսն է Մաքսին «Մաքս» Քոլֆիլդը (Հաննա Թել), որը սովորում է Բլեքուել ակադեմիայի տասներկուերորդ դասարանում: Լուսանկարչության դասընթացի ժամանակ, որի ուսուցիչն է Մարկ Ջեֆերսոնը (Դերեք Ֆիլիպսը), Մաքսը տեսիլք է ունենում, որում ուժեղ տորնադոն ոչնչացնում է իր քաղաքի փարոսը: Դասընթացից հետո զուգարանում նա ականատես է լինում իր դասարանցու՝ Նեյթըն Փրեսքոթի (Նիք Շրայներ) պատահաբար մի աղջկա սպանելուն և բացահայտում է իր ժամանակը հետ տալու ունակությունը պատահաբար օգտագործելով այն, որպեսզի փրկի այդ աղջկան, որը հետագայում պարզվում է, որ Մաքսի մանկության ընկերն է՝ Քլոի Փրայսը (Էշլի Բըրչ): Շուտով Մաքսը որոշում է պատմել իր ունակության մասին Քլոիին:

Տեսիլքում մենք տեսնում ենք ապագայում կատարվելիք դեպք՝ փոթորկի քաղաքին մոտենալը:

Մաս 2[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ օրը Մաքսը տեսնում է, թե ինչպես են ուսանող Քեյթ Մարշին (Դեյեն Հաթըն) նեղում մի տեսանյութի պատճառով, որտեղ երևում է, թե ինչպես է նա համբուրում տարբեր ուսանողների երեկույթի ժամանակ: Ենթադրվում է, որ Քեյթն առանց իր համաձայնության կամ իմացության թմրադեղեր էր օգտագործել և Մաքսը կասկածում է, որ Նեյթնն էր մեղավորը:

Քլոիի գաղտնի թաքստոցում՝ աղբանոցում, Մաքսի ուժերը փորձարկելիս լարվածության պատճառով Մաքսի քթից արնահոսում է, և նա ուշաթափվում է: Երբ նրանք արդեն վերադարձած են լինում Բլեքուել, տեսնում են, որ դպրոցի ամբողջ անձնակազմը բակում է: Քեյթն, ընկնելով շենքի կտուրից, ինքնասպան է լինում, սակայն Մաքսը հետ է տալիս և փորձում է մտքափոխել Քեյթին: Այս դեպքից հետո Մաքսը որոշում է պարզել, թե ինչ էր պատահել Քեյթի և Քլոիի անհայտ կորած ընկերուհու՝ Ռեյչըլ Էմբըրսի հետ:

Մաս 3[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսն ու Քլոին գիշերը ներխուժում են տնօրենի գրասենյակ, որպեսզի հետախուզեն և փորձեն որևէ նոր տեղեկություն գտնել: Գրեթե Քլոիի խորթ հոր ու դպրոցի գլխավոր անվտանգության պարեկի՝ Դեյվիդ Մեդսընի (Դոն Մըքմենուս) կողմից բռնվելուց բայց փախչելուց հետո նրանք վերադառնում են Քլոիի տուն: Մաքսը վերադառնում է իր հանրակացարան և ուսումնասիրում է իր և Քլոիի մանկության մի նկար, բայց այն հանկարծակիորեն տեղափոխում է իրեն այդ նկարի արվելու օրը: Մաքսը փոխում է անցյալը և այդ օրը Քլոիի հայրը՝ Վիլյամը (Ջո Օքմըն) ավտովթարի պատճառով չի մահանում: Այսպիսով ստեղծվում է մի նոր զուգահեռ իրականություն, որտեղ Վիլիամը կենդանի է, բայց Քլոին պարալիզացված է վզից ներքև ավտովթարի պատճառով: Մաքսը օգտագործում է նույն մանկության նկարը, որպեսզի հետ փոխի անցյալը և վերականգնի Քլոիի առողջությունը:

Մաս 4[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսն ու Քլոին գտնում են ազդեցիկ և հարուստ Փրեսքոթների ընտանիքին պատկանող լքված ախոռ: Այնտեղ նրանք բացահայտում են թաքնված բունկեր, որտեղ կան Քեյթի և Ռեյչլի նկարներ, որտեղ նրանք կապկպված և հարբեցված են: Նկարներից մեկում պատկերված է, թե ինչպես է Ռեյչըլը թաղվում Քլոիի թաքստոցում: Այս նկարը տեսնելուն պես նրանք շտապում են աղբանոց, որտեղ ժամանելուց հետո նրանք փորում են և գտնում Ռեյչլի գերեզմանը: Մաքսն ու Քլոին անմիջապես շտապում են վերադառնալ դպրոց, որպեսզի գտնեն Նեյթնին: Մաքսը կարծում է, որ նրա հաջորդ թիրախն է ուսանող Վիկտորիա Չեյսը (Դենի Նայթս): Մաքսը ստանում է տեքստային հաղորդագրություն Նեյթնից, որում նա սպառնում է ոչնչացնել ապացույցը: Այս պատճառով Մաքսն ու Քլոին շտապ վերադառնում են աղբանոց, որտեղ , ի զարմանս աղջիկների, Նեյթնի փոխարեն Ջեֆերսոնն է, որը ներարկիչով անզգայացնում է Մաքսին և սպանում է Քլոիին գլխին կրակելով:

Մաս 5[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսն արթնանում է այն նույն բունկերում, որը նրանք գտել էին ավելի վաղ այդ օրը: Պարզվում է, որ այդտեղ Ջեֆերսոնը երիտասարդ աղջիկների թմրանյութեր է ներարկում և լուսանկարում: Մաքսը հաջողացնում է լուսանկարի շնորհիվ հետ գնալ ժամանակի մեջ և վերադառնում է Ջեֆերսոնի դասընթացի սկիզբը, որից հետո զգուշացնում է Դեյվիդին, և Ջեֆերսոնին ձերբակալում են: Մաքսին հնարավորություն է տրվում այցելել Սան Ֆրանցիսկո, որտեղ պատկերասրահում կցուցադրվի իր լուսանկարներից մեկը: Նա զանգահարում է Քլոիին միջոցառումի ժամանակ և պարզում է, որ իր բոլոր ջանքերից հետո փոթորիկը հասել է Արքեյդիա Բեյ: Պատկերասրահում ցուցադրվող լուսանկարի շնորհիվ նա տեղափոխվում է այն օրը, որ այդ նկարը արվել էր, սակայն հայտնվում է ժամանակավոր զուգահեռ իրականություններում, որոնք դառնում են մի երազապատկեր մղձավանջ: Այս իրականությունից ազատվելուց հետո Մաքսն ու Քլոին վերջապես վերադառնում են փարոսի մոտ և քննարկում են այն փաստը, որ Մաքսի և իր ունակությունները օգտագործելու պատճառով է փոթորիկը: Ամեն ինչ կարող է վերականգվել միայն, եթե Մաքսը վերադառնա ամենասկիզբ և թույլ տա, որ Նեյթնը սպանի Քլոիին: Մաքսի առջև դրվում է ընտրություն՝ զոհաբերել Քլոիի կյանքը, որպեսզի փրկվի Արքեյդիա Բեյը կամ զոհաբերել Արքեյդիա Բեյը, որպեսզի Քլոին ապրի:

Նախագծում[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Life is Strange խաղը Dontnod Entertainment-ի երկրորդ գործն է, որի գլխավոր հերոսը իգական սեռի ներկայացուցիչ է: Ինչպես իրենց Remember Me առաջին նախագծի ժամանակ, հրատարակիչները փորձել էին գլխավոր հերոսին դարձնել արական սեռի ներկայացուցիչ: Square Enix-ը միակ հրատարակիչն էր, որ հերոսի սեռը փոխելու նպատակ չուներ:

Life is Strange խաղի նախագծումը սկսվել էր 2013 թվականի ապրիլին, և աշխատակազմը բաղկացած էր 15 հոգուց: Սակայն այդ թիվը մեծացավ, երբ նրանք սկսեցին աշխատել Square Enix-ի հետ: Սկզբնապես խաղն անվանված էր What If, սակայն այն վերանվանվեց, որպեսզի տարբերվի նույնանուն ֆիլմից: Սկզբնապես այն պետք է լիներ մեկ ամբողջական խաղ, սակայն ֆինանսական, ստեղծագործական և մարքեթինգային պատճառներով խաղը բաժանվես մասերի և իր ընթացքը ձեռք բերեց իրեն բնորոշ դանդաղ զարգացող բնույթը: Նախագծողների թիմը այցելել էր Խաղաղ Օվկիանոսի հյուսիսարևմտյան հատվածը, լուսանկարել տարածաշրջանը, նայել տեղական թերթերն ու օգտագործել էր Google Street View ծրագիրը, որպեսզի համոզված լիներ, որ շրջապատը պատկերված է իրականին մոտ:

Որոշվել էր, որ բյուջեի մեծամասնությունը պետք է ծախվսեր սյուժեն գրելու և հնչյունավորման դերասանների վրա: Պատմությունը սկզբնապես գրված էր ֆրանսերեն, հեղինակը Ժան-Լյուկ Կանոն էր:  Հաննա Թելը 2014 թվականի հուլիսին դիմել էր Մաքսի դերի համար և ստացել էր դերը. Էշլի Բըրչը դիմել էր Մաքսի և Քլոիի դերերի համար և ստացել Քլոիի դերը: Ձայնագրումները կատարվել են Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում:  Ամբողջ երաժշտությունը ստեղծագործել է Syd Matters խմբի անդամ Ջոնաթան Մորալին: Սաունդթրեքը ոգեշնչված էր ժամանակակից ինդի ֆոլկ երաժշտությունից և իրենից ներկայացնում է արդեն գոյություն ունեցող երգերի խառնուրդ: Այդ երգերի հեղինակներն են Հոզե Գոնզալեզը, Mogwai խումբը, Breton խումբը, Ամանդա Փալմերը, Բրայան Վիգլիոնին, Bright Eyes, Message to Bears, Local Natives, Syd Matters, Sparklehorse խմբերը, Անգուս և Ջուլիա Սթոուններ, alt-J, Mud Flow և Foals խմբերը:

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Square Enixն ու Dontnodը հայտարարել էին Life is Strange խաղի մասին 2014 թվականի օգոստոսի 11-ին: Մասերը թողարկվեցին Steam-ի, Playstation 3-ի, Playstation 4-ի, Xbox One-ի համար 2015 թվականի հունվարի 30-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում, բայց հասանելի էին միայն ներբեռնումով: 2014 թվականի նոյեմբերին հրատարակիչը հետաքրքրված էր խաղի սկավառակային տարբերակները արտադրելով, բայց այդ ժամանակ նրանք դեռ ամբողջությամբ կենտրոնացած էին ներբեռնելի տարբերակների թողարկանը վրա: Մեկ տարի անց հայտարարվեց, որ Հյուսիսային Ամերիկայում՝ 2016 թվականի հունվարի 19-ին, իսկ Եվրոպայում՝ 2016 թվականի հունվարի 22-ին սկավառակային տարբերակները կսկսեն վաճառվել PC, PS4 և Xbox One պլատֆորմների համար: Սահմանափակ թողարկման մեջ ընդգրկված էին գիրք խաղի ստեղծելու ընթացքի ժամանակ ստեղծված տարբեր պատկերներով և մտքերով, որոնք չիրագործվեցին խաղի մեջ, սաունդքրեքը և ռեժիսորի մեկնաբանությունները: 2016 թվականի մարտի 3ին թողարկվեց ճապոներեն տարբերակը Microsoft Windows, PlayStation 3 և PlayStation 4 պլատֆորմների համար:

Մաս Թողարկման ամսաթիվ
"Մաս 1: Chrysalis" 2015 թվականի հունվարի 30
"Մաս 2: Out of Time" 2015 թվականի մարտի 24
"Մաս 3: Chaos Theory" 2015 թվականի մայիսի 19
"Մաս 4: Dark Room" 2015 հուլիսի 28
"Մաս 5: Polarized" 2015 հոկտեմբերի 20

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Մրցանակ Կատեգորիա Թեկնածու Արդյունք
2015 Develop Industry Excellence awards Պատմության օգտագործում Life Is Strange Հաղթել է
Golden Joystick awards Լավագույն ինքնատիպ խաղ Երկրորդ հորիզոնական
Լավագույն պատմություն Երկրորդ հորիզոնական
Լավագույն աուդիո Երկրորդ հորիզոնական
Լավագույն պահ խաղի մեջ Քեյթին փրկելը Երրորդ հորիզոնական
Լավագույն դերասանական խաղ Էշլի Բըրչ (Քլոի) Հաղթել է
Տարվա խաղ Life Is Strange Երրորդ հորիզոնական
Global Game awards Լավագույն արկած Life Is Strange – Մաս 1 Հաղթել է
Լավագույն պատմություն Երկրորդ հորիզոնական
Լավագույն ինքնատիպ խաղ Հաղթել է
Տարվա խաղ Երկրորդ հորիզոնական
The Game Awards Լավագույն պատմություն Life Is Strange Առաջադրվել է
Լավագույն դերասանական խաղ Էշլի Բըրչ (Քլոի) Առաջադրվել է
Ամենաազդեցիկ խաղ Life Is Strange Հաղթել է
PlayStation Official Magazine Լավագույն մասերից բաղկացած արկածը Հաղթել է
Լավագույն պահ խաղի մեջ Մաս 2-ի ավարտ Հաղթել է
Vice Canada-ի 2015 թվականի լավագույն 20 համակարգչային խաղերը Լավագույն խաղ Life Is Strange Չորրորդ հորիզոնական
Vulture-ի 2015 թվականի լավագույն 10 համակարգչային խաղերը Հաղթել է
Red Bull Games-ի 2015 թվականի լավագույն 10 համակարգչային խաղերը Երկրորդ հորիզոնական
Polygon-ի 2015 թվականի լավագույն խաղը Games of the Year 2015 Տարվա խաղ Յոթերորդ հորիզոնական
Destructoid-ի 2015 թվականի լավագույնները Լավագույն խաղ Xbox One-ի համար Առաջադրվել է
Eurogamer-ի 2015 թվականի լավագույն 10 խաղերը Լավագույն խաղ Տասներորդ հորիզոնական
Ars Technica Ութերորդ հորիզոնական
Giant Bomb Լավագույն պահ Մաս 2-ի ավարտ Երկրորդ հորիզոնական
2016 New Statesman-ի 2015 թվականի լավագույն 10 խաղերը Լավագույն խաղ Life Is Strange Հաղթել է
Hardcore Gamer-ի 2015 թվականի լավագույնները Լավագույն արկածային խաղ Երկրորդ հորիզոնական
PlayStation Blog-ի 2015 թվականի լավագույնները Լավագույն խաղ PS4-ի համար Առաջադրվել է
Լավագույն պատմություն Երկրորդ հորիզոնական
Լավագույն սաունդթրեք Երկրորդ հորիզոնական
Լավագույն թողարկում, որ առկա էր միայն ներբեռնումով Երկրորդ հորիզոնական
D.I.C.E. Awards Լավագույն ձեռքբերում խաղի ուղղությունում Առաջադրվել է
Տարվա արկածային խաղ Առաջադրվել է
Գերազանց հերոս Մաքս Քոլֆիլֆ Առաջադրվել է
Game Developers Choice Awards Հանդիասատեսի մրցանակն Life Is Strange Հաղթել է
SXSW Gaming Awards Գերազանց պատմություն Առաջադրվել է
Ամենախոստումնալից նոր մտավոր սեփականություն Առաջադրվել է
Մեթյու Քրամփի մշակութային նորամուծություն մրցանակMatthew Crump Cultural Innovation Award Առաջադրվել է
National Academy of Video Game Trade Reviewers Արվեստային ուղղություն, Ժամանակակից Առաջադրվել է
Հերոսների դիզայն Հաղթել է
Խաղ-կինոյի ուղղություն Առաջադրվել է
Խաղի դիզայն, նոր մշակութային սեփականություն Առաջադրվել է
Լավագույն երաժշտություն, նոր մշակութային սեփականություն Հաղթել է
Երգ Life Is Strange – "To All of You" Հաղթել է
Երգերի հավաքածու Life Is Strange Առաջադրվել է
Պատմությունը դրամայում Առաջադրվել է
Խաղ, ինքնատիպ արկած Առաջադրվել է
British Academy Games Awards Լավագույն խաղ Առաջադրվել է
Խաղային նորամուծություն Առաջադրվել է
Ինքնատիպ սեփականությւոն Առաջադրվել է
Կատարող Էշլի Բըրչ Առաջադրվել է
Պատմություն Life Is Strange Հաղթել է
Peabody-Facebook Futures of Media Awards Գերազանցություն և նորարարություն պատմության մեջ Հաղթել է
The Games for Change Awards Տարվա խաղ Հաղթել է
Կարևորագույն ազդեցություն Հաղթել է
Լավագույն գեյմփլեյ Առաջադրվել է
Ամենանորարար Առաջադրվել է
Japan Game Awards Խաղի դիզայներներ մրցանակ Հաղթել է
Apple's Best of 2016 Տարվա խաղ Հաղթել է
Steam Awards «Չեմ լացում, ընդամենը աչքս ինչ-որ բան է մտել» Առաջադրվել է