Մասնակից:MariamBalayan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոչ վերբալ հաղորդակցությունը, մարդկանց միջև շփումն է առանց բառերի: Այն ներառում է տեսողական ազդանշանների օգտագործում, ինչպիսիք են մարմնի լեզուն, հեռավորությունը և ֆիզիկական միջավայրը/տեսքը: Դա կարող է նաև ներառել ժամանակի օգտագործումը և տեսողական ընկալումը խոսելու ու լսելու ընթացքում:

Այնպես ինչպես բանավոր խոսքն է պարունակում որ վերբալ տարրեր, օրինակ՝ ձայնի որակ, արագություն, բարձրություն, խոսելու ոճ, ինչպես նաև տաղաչափական հատկանիշներ՝ ռիթմ, ինտոնացիա և սթրես, այնպես էլ գրավոր տեքստերը ունեն ոչ վերբալ տարրեր, ինչպիսիք են ձեռագիրը, գրելաոճը, բառերի դասավորությունը: Ինչևիցե ոչ վերբալ հաղորդակցման հետազոտությունների մեծ մասը կենտրոնացված է անհատների միջև փոխգործունեությանը, որը կարելի է բաժանել երեք հիմնական ոլորտների՝ միջավայրի պայմանները, որտեղ շփումը տեղի է ունենում, հաղորդակցման ֆիզիկական բնութագիրը, փոխգործունեության ընթացքում հաղորդակցվողների պահվածքը:

Ոչ վերբալ հաղորդակցությունը իր մեջ ներառում է գիտակցական և անգիտակցական գործընթացների կոդավորուն ու ապակոդավորումը: Կոդավորումը գործընթաց է, որն ապահովում է դեմքի արտահայտությունները, ժեստերը և կեցվածքը: Ապակոդավորումը ստացված ինֆորմացիայի մեկնաբանումն է ՝հիմնվելով նախորդ փորձի վրա:

Ուղեղի միայն մի փոքր հատվածն է պատասխանատու վերբալ հաղորդակցման համար: Օրինակ մանկիկները իրենց հույզերը արտահայտում են դեմիք շարժումների միջոցով՝ դարձնելով դեմքը հաղորդակցման գլխավոր օրգանը: Երբ երեխաները դառնում են վերբալ հաղորդակցվողներ, նրանք ենթագիտակցորեն սկսում են ուշադրություն դարձնել դեմքի արտահայտություններին, ձայնի տոնայնությանը և այլ ոչ վերբալ տարրերին:

Մշակույթը նույնպես կարևոր դեր է ունի ոչ վերբալ հաղորդակցման մեջ, և դա մեկն է այն ասպեկտներից, որն ազդում է ուսուցման կազմակերպման վրա: Այս առումով, ուսուցման գործընթացը կախված չէ բանավոր հաղորդակցումից, ավելի շուտ, ոչ խոսքային հաղորդակցումն է ծառայում է որպես հիմնական միջոց, որը ոչ միայն կազմակերպում է միջանձնային փոխազդեցություն, այլև փոխանցում մշակութային արժեքներ, և երեխաները դեռ երիտասարդ տարիքից սովորում են, թե ինչպես պետք է մասնակցել այս համակարգին:  

Ոչ վերբալ հաղորդակցման հետազոտական պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ վերբալ հաղորդակցությունը մարդկության տարեկիցն է: Միլիոնավոր տարի առաջ արված քարանձավային փորագրություններում պատկերված են մարմնի շարժումների օգնությամբ իրենց էմոցիաները` ապրումները, հույզերը արտահայտող մարդիկ: Կնշանակի, ոչ վերբալ հաղորդակցությունը շրջանառության մեջ է մտել վերբալ հաղորդակցությունից դեռ շատ առաջ, իսկ էվոլյուցիայի արդյունքում, ավելի ուշ երևան եկած խոսքը դարձել է փաստերի ու կոնկրետ երևույթների ավելի ստույգ փոխանցման միջոց: Գիտական հետազոտությունները ոչ վերբալ հաղորդակցման և վարքի վերաբերյալ սկսվել են 1872 և կապվում է Չարլզ Դարվինի <<Հույզերի արտահայտումը կենդանիների և մարդու մոտ>> գրքի հրապարակման հետ: Գրքում Դարվինը պնդում է, որ բոլոր կաթնասունները՝ մարդկիկ և կենդանիները, ցույց են տալիս իրենց զգացմունքները դեմքի արտահայտությունների միջոցով: Նա իր գրքում առաջ է քաշում հետևյալ հարցը. « Ինչու է մեր դեմքը ընդունում հատուկ արտահայտություններ որևէ զգացմունք պատկերելու ժամանակ, և ինչու ենք մենք կնճռոտում մեր քիթը, երբ զզվում ենք և սեղմում մեր ատամները, երբ զայրացած ենք»: Հիմնվելով հենց այս աշխատանքի վրա՝ իրենց ուսումնասիրություններն են սկսել մի շարք գիտնականներ: Այս ոլորտի «առաջնեկներից» մեկն է եղել հայազգի գիտնական Ալբեր Մեհրաբյանը, ով, ուսումնասիրելով հաղորդակցությունը, 1950 թ.-ին առաջ է քաշել «7-38-55» սկզբունքը, այսինքն՝ 7 %-ը հաղորդակցության մեջ այն է, ինչ է ասվում, 38 %՝ ինչպես է ասվում, և 55 %-ը մարմնի ոչ վերբալ ազդակներն են՝ «մարմնի լեզուն»։

Ոչ վերբալ հաղորդակցման և մշակույթի կապը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ վերբալ հաղորդակցությունը հատուկ տեղ է գրավում մշակույթում: Վերցնենք Ֆրանսիան: Մինչև 1789 թ. ֆրանսիացիների մեծ մասը խոսում էր տեղական բարբառով և բոլորովին չէր հասկանում փարիզյան դիալեկտը: Մեծ կատակերգակ Մոլիերը, լինելով բեմական արվեստի ռեֆորմատոր, գտավ սրամիտ լուծում: Նա իր թատերախմբով հյուրախաղային շրջագայությունների ժամանակ բեմադրում էր կատակերգություններ, որոնցում մեծ տեղ էր հատկացվում համր, գրոտեսկի հասնող տեսարաններին, և ինքն էլ որպես դերասան մասնակցում էր դրանց: Հետո հատուկ որոշմամբ տեղական բարբառը արգելվեց և չենթարկվողները հեղափոխական անողոքությամբ սկսեցին գլխատվել բժիշկ-նորարար Գիլիոտինի հնարած սարքավորման օգնությամբ, որն, ինչպես պնդում էր Հիպոկրատի արևով երդված հումանիստը, մարդկանց այն աշխարհ էր ուղարկում գրեթե անցավ` կայծակնային արագության հաշվին:

Ոչ վերբալ հաղորդակցման դերը դիվանագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանք քաղաքականությանը և դիվանագիտությանը: Մաքիավելին, Բիսմարկը, Գորչակովը` օրինակ, եղել են փայլուն հռետորներ, իսկ Չերչիլի ռադիոելույթները վճռական դեր են խաղացել Գերմանիայի դեմ Անգլիայի պատերազմում: Սակայն հազիվ թե այդ գործիչները նույն հաջողությունն ունենային, եթե հայտնվեին հեռուստաէկրաններին, այսինքն` մարդկանց տեսադաշտում: Նախագահության թեկնածուներ Նիքսոնի և Քենեդիի ընտրապայքարի ընթացքում, քանի դեռ այն ընթանում էր գրավոր ելույթների և ռադիոուղերձների շրջանակներում, հաղթելու հավանականությունը առաջինի կողմն էր, իսկ երբ նրանք հանդես եկան հեռուստատեսությամբ, իրադրությունը հարյուր ութսուն աստիճանով փոխվեց, ու Քենեդին հաղթեց: Ինչո՞ւմն էր գաղտնիքը: Նրանում, որ Ջոն Ֆիցջերալդը հմուտ հռետոր լինելուց բացի` տիրապետում էր ոչ վերբալ արվեստի նրբություններին: Քաղաքական գործիչներին, հատկապես կառավարության ղեկավարներին, քաղաքական տեխնոլոգները սովորեցնում են ոչ վերբալ շփումների այնպիսի ձևեր, որոնք օգնում են նրանց հասարակության աչքին երևալ մարդասեր, ազնիվ, հոգատար, համեստ, ճշմարտախոս: Ոմանց դա հաջողվում է, ոմանց էլ ոչ:

Ձայնը որպես ոչ վերբալ հաղորդակցման ձև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնի հնչերանգը մեծ նշանակություն ունի: Կապված նրանից, թե ինչ տոնայնությամբ ենք մենք արտասանում տվյալ բառը, կարող է արտահայտել մեր վերաբերմունքը այդ երևույթի նկատմամբ: Օրինակ եթե դիմացինի ձայնը ցածր է, ուրեմն նա լուրջ անձնավորություն է, որին կարելի է վստահել: Բարձր ձայն ասոցացվում է (զուգորդվում) կանացի կամ անձի թեթևամտության հետ: Մոնոտոն (միապաղաղ) ձայնը չի փոխվում անգամ հարցական և բացականչական նախադասությունների մեջ: Դրա համար հաճախ դժվար է հասկանալ, թե այդ ձայնով մարդը ինչ է ուզում արտահայտել. լուրջ է խոսում, թե կատակում է: Մեղեդային, երաժշտական ձայնը ի տարբերություն մոնոտոն ձայնի երգեցիկ, ելևէջներով հարուստ և արտահայտիչ ձայն է: Նման ձայն ունեցողը զգացմունքային անձնավորություն է և սովորաբար հեշտությամբ է հաղորդակցվում: Ուշադրություն պետք է դարձնել նաև ձայնի տեմպին, այսինքն` մարդն արագ է խոսում, թե դանդաղ: Հայտնի է, որ մենք խոսում ենք այն տեմպով, ինչ տեմպով որ մտածում ենք: Եթե խոսում ենք խիստ դանդաղ, մեր զրուցակիցը «կտրվում է» մեզնից և սկսում է մտածել այլ բանի մասին: Լավագույն դեպքում նա ձանձրանում է և սպասում զրույցի ավարտին: Եթե խոսում ենք շատ արագ, դիմացինը կարող է չորսալ զրույցի կարևոր կետերը, կորցնել մտքի թելը և, վերջին հաշվով, «անջատվել»` անգամ ֆիզիկապես ներկա լինելու պարագայում: Ձայնը վճռական նշանակություն է ունենում հեռախոսային խոսակցության ժամանակ, քանի որ այն դառնում է հաղորդակցության միակ և որոշիչ միջոցը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հաղորդակցության տեսակներ