Բանավոր խոսք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բանավոր խոսք, առաջանում է հնչյուններ արտաբերելով՝ ի տարբերություն գրավոր խոսքի։ Շատ լեզուներ առկա են միայն գրավոր տարբերակով և խոսակցական ձև չունեն։ Բանավոր խոսքը կամ հնչող խոսքը առաջանում է ձայնային ուղով, ի հակադրություն կինետիկ լեզվի, որն արտահայտվում է դիմախաղով և ժեստերով։ «Բանավոր խոսք» տերմինը երբեմն օգտագործվում է բնորոշելու միայն ձայնային լեզուն, հատկապես լեզվաբանների կողմից, ովքեր այս տերմինի տակ ընդգրկում են վերևում նշված բոլոր երեք հոմանիշները՝ բացառությամբ կինետիկ լեզվի։ Որոշ լեզվաբաններ կինետիկ լեզվին վերաբերում են որպես «բանավոր խոսք»-ի, հատկապես ժեստերի գրավոր արձանագրությունների հետ հակադրելիս[1][2][3]։

Բանավոր խոսքում իմաստը հիմնականում որոշվում է համատեքստի մեջ այն դիտարկելու ժամանակ։ Սա հակադրվում է գրավոր խոսքին, որտեղ իմաստը ուղակիորեն արտահայտվում է տեքստում։ Բանավոր խոսքում թեորեմի իրավացիությունը որոշվում է փորձից բխող առողջ բանականությամբ, իսկ գրավոր խոսքում հիմնական կենտրոնացումը դրված է տրամաբանական և կոհերենտ փաստարկի վրա։ ։ Նույն կերպ, բանավոր լեզուն փորձում է հաղորդել սուբյեկտիվ տեղեկություն, այդ թվում հասցեագրողի և հասցեատիրոջ միջև հարաբերությունը, մինչդեռ գրավոր խոսքը փորձում է փոխանցել օբյեկտիվ տեղեկություն[4]։

Գրավոր և բանավոր խոսքի փոխհարաբերությունը բարդ է։ Լեզվաբանության մեջ, համաձայն ներկայիս տեսակետի, բանավոր խոսքը մարդուն ի ծնե տրված ունակություն է, մինչդեռ գրավոր խոսքը՝ մշակութային հայտնագործություն[5]։ Բայց և այնպես, որոշ լեզվաբաններ՝ այդ թվում և Պրահայի լեզվաբանական խմբակի ներկայացուցիչներ պնդում են, որ գրավոր խոսքը և բանավոր խոսքը ունեն հստակ հատկանիշներ, որոնք իրենց հերթին վիճելի են դարձնում այն տեսակետը, ըստ որի՝ գրավոր խոսքը իր գոյությամբ կախված է բանավոր խոսքից[6]։

Թե՛ ձայնային, թե՛ ժեստերի լեզուները կազմված են բառերից։ Ձայնային լեզուներում բառերը կազմված են սահամանափակ թվով ձայնավորներից, բաղաձայններից և հաճախ հնչերանգից։ Ժեստերի լեզուներում բառերը կազմված են սահմանափակ թվով պատկերներից, ուղղություններից, ձեռքերի շարժումներից և հաճախ դեմքի արտահայտություններից. երկու դեպքերում էլ կառուցողական հատվածները կոչվում են հնչյուններ։ Ձայնային և ժեստերի լեզուներում բառերը քերականորեն ներկառուցված են արտահայտությունների, նախադասությունների և խոսույթի ավելի մեծ միավորների մեջ։

Երեխաներն իրենց շրջապատում օգտագործվող լեզուն լսելով ընկալում են այն որպես իրենց առաջին լեզու. լինի դա ձայնային, թե ժեստերի։ Խուլ երեխաները լեզուն կարող են նույն կերպ ընկալել նշանների կամ ժեստերի լեզվի դեպքում, եթե նրանց շրջապատում կիրառվում է տեսողական հաղորդակցության համակարգը։ Ձայնային լեզուն դասավանդվում է նրանց նույն կերպ, ինչպես որ գրավոր լեզուն՝ լսելու կարողություն ունեցող երեխաներին[7][8]։ Ուսուցիչները հատուկ ուշադրություն են դարձնում բանավոր լեզվին այն երեխաների դեպքում, ովքեր դպրոցից դուրս օգտագործում են այլ լեզու։ Երեխայի համար հասարակական և կրթական տեսանկյունից կարևոր է համարվում մի քանի լեզու հասկանալու ունակությունը[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի լեզու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nora Groce (1985) Everyone Here Spoke Sign Language: Hereditary Deafness on Martha's Vineyard
  2. Harry Bumblebee (1986) Introduction to American sign language
  3. Brooks & Kempe (2012) Language Development
  4. Tannen, Deborah (1982). Spoken and written language: exploring orality and literacy. Norwood, N.J.: ABLEX Pub. Corp.
  5. Pinker, S., & Bloom, P. (1990). Natural language and natural selection. Behavioral and Brain Sciences, 13, 707–784.
  6. Aaron, P. G., & Joshi, R. M. (2006). Written language is as natural as spoken language: A biolinguistic perspective. Reading Psychology, 27(4), 263–311.
  7. Rickerson, E.M. «What's the difference between dialect and language?». The Five Minute Linguist. College of Charleston. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  8. «Languages Facts». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  9. Petars, Caroline J., author. (2015 թ․ ապրիլի 30). Record of oral language : observing changes in the acquisition of language structures : a guide for teaching. ISBN 978-0-325-07457-3. OCLC 989724897. {{cite book}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)